18:57 04.12.2018
Ազգային անվտանգության ծառայությունից նոր օպերատիվ տվյալներ են ստացվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն: Առաջին դեպքով տվյալների իրացումը ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների հետ համագործակցված էր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Նառա Մկրտչյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2015 թվականի հունվարից մինչ օրս դպրոցի հավաքարար մի կնոջ, ամսական 27 հազար դրամ աշխատավարձով, ձևակերպել է նաև որպես սեզոնային հնոցապան, իսկ ստացած գումարը վերջինս առձեռն փոխանցել է տնօրենին: Մկրտչյանը այս կերպ ձևակերպել է ևս երկու կնոջ՝ տարբեր ժամանակահատվածներով: Երկուսն էլ աշխատանքի չեն հաճախել. նրանցից մեկը մոտ երկու տարվա աշխատավարձը, ընդհանուր՝ միլիոն 743 հազար դրամ, առձեռն փոխանցել է տնօրենին, իսկ մյուսը ստացել է ընդհանուր առմամբ ավելի քան 700 հազար դրամ:
Պաշտոնական դիրքի օգտագործմամբ զգալի և խոշոր յուրացում կամ վատնում կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հաջորդ դեպքով կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները համագործակցել են ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների հետ: Պարզվել է, որ Հայկավան համայնքի ղեկավար Սամվել Մխոյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 1999-2017 թվականներին որպես վարորդ է ձևակերպել մի տղամարդու, որն աշխատանքի չի հաճախել, իսկ նրա անվամբ դուրս գրված ընդհանուր հինգ միլիոն 800 հազար դրամը յուրացվել է:
Այս փաստի առթիվ նույնպես հարուցվել է քրեական գործ:
22:13 13.08.2025
Սուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնայի» և «Ռեալի» չեմպիոնության շանսերը Լա լիգայումOpta-ի մասնագետները 2025/26 մրցաշրջանի Իսպանիայի առաջնության մեկնարկից առաջ գործարկել են սուպերհամակարգիչ, որը կանխատեսել է մրցաշարում թիմերի հաղթելու հնարավորությունները։ Ըստ այդմ առաջնությունը հաղթելու գլխավոր ֆավորիտը գործող չեմպիոն «Բարսելոնան» է 46,5% հավանականությամբ։ Լա լիգայի 2025/26 մրցաշրջանը հաղթելու ֆավորիտների հնգյակը հետևյալն է․ «Բարսելոնա» – 46,5% «Ռեալ Մադրիդ» – 32,1% «Ատլետիկո Մադրիդ» – 11,7% «Վիլյառեալ» – 3,7% «Ատլետիկ Բիլբաո» […] ...
21:49 13.08.2025
Մակրոն. Թրամփը մտադիր է հասնել Ուկրաինայում հրադադարի Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովում Ուկրաինայում հրադադարի հասնել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ եվրոպացի առաջնորդների և Թրամփի հետ առցանց հանդիպումից հետո։ «ԱՄՆ նախագահի գլխավոր նպատակն Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հրադադար խնդրելն է», – ասել է Մակրոնը, որի ելույթը հեռարձակվել է Ելիսեյան պալատի X-ի էջում։ […] ...
21:38 13.08.2025
Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են ամառային զորակոչի ավարտական փուլի արդյունքներըՕգոստոսի 13-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը՝ մարզպետ Կարեն Սարգսյանի նախագահությամբ։ Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։ Նիստին մասնակցեցին հանձնաժողովի բոլոր անդամները։ Քննարկվեցին 2025 թ. ամառային զորակոչի ավարտական փուլի արդյունքները, զորակոչի գործընթացում պետական գերատեսչությունների համագործակցությունը, ինչպես նաև կրթության հիմքով տարկետման ներկայացված գործերը։ Մարզպետը տվեց որոշ հանձնարարականներ՝ զորակոչի կազմակերպման գործընթացը առավել արդյունավետ իրականացնելու […] ...
21:22 13.08.2025
Արոնյանը երկրորդ խաղային օրվանից հետո զիջել է դիրքերը. Grand Chess TourՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող «Grand Chess Tour, Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարի երկրորդ խաղային օրվանից հետո զիջել է դիրքերը և այժմ կիսում է 2-3-րդ հորիզոնականները Ուեսլի Սոյի հետ: Առաջին խաղային օրը Արոնյանը 3 խաղում 3 հաղթանակ էր տարել: Երկրորդ օրը Արոնյանը երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի […] ...
21:14 13.08.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 26, 28 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 26, 26ա, 26բ շենքեր, Նալբանդյան փ. 31, 33, 35 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 21, 21ա շենքեր և հարակից ոչ […] ...