17:48 06.12.2018
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև երկխոսությունից հետո հրադադարի խախտման միջադեպերի ու [մարդկային] կորուստների մասին հաղորդումների քանակի նվազումը։ Այս մասին ասվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ Միլանում տեղի ունեցած հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահների անունից տարածված հաղորդագրության մեջ։
«Նրանք դիմել են կողմերին՝ խնդրելով շարունակել իրականացնել պայմանավորվածությունները և կոնկրետ միջոցառումներ իրականացնել սեփական բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ համանախագահները հույս ունեն, որ շուտով կարող է բարձր մակարդակի ու արդյունքների վրա կենտրոնացող երկխոսություն սկսվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև արդարացի ու երկարատև լուծման հասնելու համար։
Համանախագահները նշում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հակվածությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը և համաձայնել են կրկին հանդիպել 2019 թվականի սկզբին՝ այս նպատակների ուղղությամբ աշխատելու, ինչպես նաև բարձր մակարդակի բանակցությունների կայացմանն աջակցելու համար։
22:23 25.07.2025
Սարատովում հուլիսի 26-ը սգո օր է հայտարարվել բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից հետոՍարատովի իշխանությունները հուլիսի 26-ը հայտարարել են սգո օր՝ բազմաբնակարան շենքում տեղի ունեցած պայթյունից հետո։ Այս մասին Telegram -ում հայտարարել է մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը։ «Սարատովի Բլինովա փողոցի բազմաբնակարան շենքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ որոշում է կայացվել շաբաթ օրը՝ հուլիսի 26-ը, մարզի տարածքում հայտարարել սգո օր», – գրել է նա։ Նահանգապետը հավելել է, որ շաբաթ […] ...
22:16 25.07.2025
Ալթայի միջազգային համաժողովում ներկայացվեց Հայաստանի կենսաբազմազանության և էկոտուրիզմի ներուժըԱլթայի Հանրապետությունում անցկացվող «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության ԲՀՊՏ և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի եզակի բնաշխարհն ու էկոտուրիզմի հնարավորությունները։ Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: Իր ելույթում Ոսկեհատ Գրիգորյանը շեշտեց, որ Հայաստանը գտնվում է երկու գլոբալ կենսատարածաշրջանների խաչմերուկում, որոնք համարվում […] ...
22:09 25.07.2025
Ինչպե՞ս հայտագրվել քոլեջ կամ ուսումնարան ընդունվելու համարԻնչպե՞ս հայտագրվել քոլեջ կամ ուսումնարան ընդունվելու համար, ի՞նչ տվյալներ է պետք լրացնել: ԿԳՄՍ նախարարությունն ուղեցույց-հոլովակ է պատրաստել նրանց համար, ովքեր մտադիր են դիմել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: Ի՞նչ քայլեր է պետք կատարել dimord.emis.am կայքում՝ դիտեք հոլովակում: Հիշեք՝ չի կարելի կորցնել կամ այլ անձի տալ համակարգի տրամադրած PIN կոդը: ...
21:47 25.07.2025
«Բարսելոնան» ուզում է ավագի թևկապից զրկել Տեր Շտեգենին«Բարսելոնան» ցանկանում է գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին զրկել ավագի թևկապից։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Կատալոնական ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը համակարծիք են այս հարցում: Սա պայմանավորված է դարպասապահի սխալ վերաբերմունքով, վնասվածքով, ինչպես նաև այն հանգամանքով, որ ակումբում կարծում են, թե Տեր Շտեգենն այս պահին ավագ լինելու ճիշտ թեկնածու չէ: Ավելի վաղ լրատվամիջոցները […] ...
21:34 25.07.2025
Համատեղ ջանքերի և միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ կարող ենք ձևավորել ջրային ռեսուրսների կառավարման կայուն համակարգ. ՇՄ նախարարԱլթայի Հանրապետությունում անցկացվող «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Ինչպես պահպանել համաշխարհային ջրային բալանսը» խորագրով փորձագիտական նստաշրջանին։ Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: Նիստին ներկա էին նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի գործընկերները։ Իր ելույթում նախարար Մաթևոսյանը անդրադարձել է կլիմայի […] ...