17:25 07.12.2018
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է:
«Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու նպատակով:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:
Ոստիկանությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ չկան չբացահայտվող հանցագործություններ, չկան չհայտնաբերվող հետախուզվողներ, երբ գերխնդիրը արդարադատության իրականացումն է, և գործում է պրոֆեսիոնալ ու հետևողական ոստիկանական համակարգ»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
22:32 25.07.2025
ԱՄՆ-ն հայտարարել է Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի առաջնորդներից մեկի ոչնչացման մասինՍիրիայի հյուսիսում իրականացված ռեյդի ժամանակ ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): Հայտարարության համաձայն՝ գործողությունը իրականացվել է Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ քաղաքի տարածքում։ Նշվում է, որ ռեյդի ընթացքում ոչնչացվել է «ԻՊ-ի բարձրաստիճան առաջնորդ Զիյա Զավբա Մուսլիհ ալ-Հարդանին», ինչպես նաև նրա երկու […] ...
22:16 25.07.2025
Ալթայի միջազգային համաժողովում ներկայացվեց Հայաստանի կենսաբազմազանության և էկոտուրիզմի ներուժըԱլթայի Հանրապետությունում անցկացվող «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության ԲՀՊՏ և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի եզակի բնաշխարհն ու էկոտուրիզմի հնարավորությունները։ Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: Իր ելույթում Ոսկեհատ Գրիգորյանը շեշտեց, որ Հայաստանը գտնվում է երկու գլոբալ կենսատարածաշրջանների խաչմերուկում, որոնք համարվում […] ...
22:09 25.07.2025
Ինչպե՞ս հայտագրվել քոլեջ կամ ուսումնարան ընդունվելու համարԻնչպե՞ս հայտագրվել քոլեջ կամ ուսումնարան ընդունվելու համար, ի՞նչ տվյալներ է պետք լրացնել: ԿԳՄՍ նախարարությունն ուղեցույց-հոլովակ է պատրաստել նրանց համար, ովքեր մտադիր են դիմել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: Ի՞նչ քայլեր է պետք կատարել dimord.emis.am կայքում՝ դիտեք հոլովակում: Հիշեք՝ չի կարելի կորցնել կամ այլ անձի տալ համակարգի տրամադրած PIN կոդը: ...
21:47 25.07.2025
«Բարսելոնան» ուզում է ավագի թևկապից զրկել Տեր Շտեգենին«Բարսելոնան» ցանկանում է գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին զրկել ավագի թևկապից։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Կատալոնական ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը համակարծիք են այս հարցում: Սա պայմանավորված է դարպասապահի սխալ վերաբերմունքով, վնասվածքով, ինչպես նաև այն հանգամանքով, որ ակումբում կարծում են, թե Տեր Շտեգենն այս պահին ավագ լինելու ճիշտ թեկնածու չէ: Ավելի վաղ լրատվամիջոցները […] ...
21:34 25.07.2025
Համատեղ ջանքերի և միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ կարող ենք ձևավորել ջրային ռեսուրսների կառավարման կայուն համակարգ. ՇՄ նախարարԱլթայի Հանրապետությունում անցկացվող «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Ինչպես պահպանել համաշխարհային ջրային բալանսը» խորագրով փորձագիտական նստաշրջանին։ Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: Նիստին ներկա էին նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի գործընկերները։ Իր ելույթում նախարար Մաթևոսյանը անդրադարձել է կլիմայի […] ...