16:50 08.12.2018
Իլհամ Ալիևի դստեր նախկին ամուսին, Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի երգիչ Էմին Աղալարովը ու նրա հայրը, նույնպես Ռուսաստանում բնակվող միլիարդատեր Արազ Աղալարովը ամերիկյան դատարանին խնդրում են չընդունել Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի հայցը ընդդեմ նրանց, որով հայր ու որդին մեղադրվում են ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական միջամտությանը մասնակցելու մեջ։ Այս մասին հայտնի է դարձել դատապաշտպանների հայտարարությունից։
Դեմոկրատների հայցը հիմնված է այն բանի վրա, որ Աղալարովները կապեր ունեն ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հետ։ Նույն մեղադրանքը առաջադրվում է նաև հետևյալ անձանց ու խմբերին․
Հայցը ներկայացրած Դեմոկրատական կուսակցությունը համարում է, որ ռուսական կողմն ու Թրամփի թիմը համագործակցել են Դեմոկրատական կուսակցության թեկնածուի՝ Հիլարի Քլինթոնի դեմ, ինչից հետո էլ կոտրել են նրա էլեկտրոնային փոստը։ Ե՛վ ռուսական կողմը, և՛ Դոնալդ Թրամփը հերքել են այս մեղադրանքները, իսկ Աղալարովները պնդում են, որ հայցը ներկայացնող կուսակցությունն ուղղակի «կանխակալ վերաբերմունք ունի» իրենց հանդեպ, ինչի հիման վրա էլ այդ մեղադրանքը համարում են անհիմն։
Ավելացնենք, որ Աղալարով Ավագը դեռ խորհրդային տարիներին Ադրբեջանից տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ ավելի ուշ հիմնել է անշարժ գույքի բիզնես։ Նրա որդին 1990-ականներին ապրել ու կրթություն է ստացել ԱՄՆ-ում, ապա վերադարձել է Ռուսաստան, երգչի կարյերա է սկսել, ամուսնացել է Իլհամ Ալիևի դեստեր՝ Լեյլա Ալիևայի հետ, ավելի ուշ հեռացել է նրանից։
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...