12:56 11.12.2018
Մինչև դեկտեմբերի 7-ը Երևանի մամուլի ակումբը մոնիթորինգի է ենթարկել 6 համապետական հեռուստաալիք, 2 առցանց հարթարկ՝ News.am և 1.am, և 7 մարզային հեռուստաընկերություն՝ պարզելու, թե ինչպես է լուսաբանվում նախընտրական քարոզարշավը:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ այն պահից, երբ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը մտավ քարոզարշավի մեջ, նրանց տրամադրված հաճախականությունը միանգամից ավելացավ, «Իմ քայլի» տվյալները բարձրացան, քանի որ «Իմ քայլը» դաշինքն ասոցացվում էր կառավարության հետ:
«Այն բացասական վերաբերմունքը, որ կար ԶԼՄ-ներում մինչ նախընտրական քարոզարշավը, շարունակվեց նաև նախընտրական քարոզարշավի ժամանակ: Համապետական հեռուստաալիքները համաչափ են լուսաբանել նախընտրական քարոզարշավը: Մեդիադաշտը բավական բազմազան է, որոշ ԶԼՄ-ներ մեծ թվով բացասական անդրադարձ են ունեցել իշխող քաղաքական ուժի մասին, դա նշանակում է, որ իշխանությունը չի վերահսկում ԶԼՄ-ները, և պարտադրանք չկա լուսաբանման ուղղվածության մասին»,- հավելեց բանախոսը:
Նրա խոսքով՝ նախընտրական քարոզարշավի լուսաբանման ամենաանաչառ ԶԼՄ-ների եռյակում «Շանթ» ՀԸ-ն է:
Բորիս Նավասարդյանը նկատել է, որ որքան էլ կարճ էր նախընտրական շրջանը, ԶԼՄ-ներն արեցին ամեն ինչ, որպեսզի քաղաքացիները իրազեկված ընտրություն կատարեն:
«Նորաստեղծ քաղաքական ուժերը հնարավորություն չունեին կազմակերպել ակտիվ քարոզարշավ, դրանով պայմանավորված, այդ կուսակցությունները բավական քիչ էին լուսաբանվում, բայց հեռուստաընկերությունները հնարավորինս ներկայացրել են նրանց բանավեճերում և քաղաքական զրույցներում»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
17:10 05.07.2025
Գյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնինՀունիսի 10-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված 75-ամյա քաղաքացին հայտնել էր, որ որ հունիսի 9-ի ժամը 19-ից հունիսի 10-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված՝ իր կողմից շահագործվող ավտոմեքենայի կողային հայելիները։ Նույն օրը նույնատիպ հաղորդում էր ստացվել նաև Գյումրիի մեկ այլ բնակչից. հունիսի 9-ի ժամը 16-ից հունիսի […] ...
16:55 05.07.2025
Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից երկուսը կշարունակեն պայքարը: Արման Մուսիկյանը (65 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) պարտվել են քառորդ եզրափակչում, իսկ նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ։ Հայաստանի 2 ներկայացուցիչները այսօր սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: Սաշա Պետրոսյանը (57 կգ), […] ...
16:42 05.07.2025
Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճՆիկոլ Փաշինյանը շարունակում է պահանջներ ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչպե՞ս պետք է այս ամենը գնահատվի: Պետության անօրինական միջամտություն եկեղեցու գործերի՞ն, թե՞ հայ քրիստոնեայի հիմնավոր մտահոգություն հոգևորականների բարոյական վարքագծի կապակցությամբ: Արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը օրինական ու տեղին է: Ի՞նչ կապ ունեն ձերբակալված եպիսկոպոսները հեղաշրջման ենթադրյալ փորձի հետ: Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը ունի՞ քաղաքական […] ...
16:27 05.07.2025
Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցելՍտամբուլում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Türkiye թերթը։ «Ստամբուլում տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ», – գրում է հրատարակությունը։ Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։ Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ...
16:12 05.07.2025
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կամ 1 զոհ, 4 տուժածԱյսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:45-ի սահմաններում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 […] ...
15:56 05.07.2025
Փարիզում 102 տարվա ընթացքում առաջին անգամ Սեն գետը բացվել է հանրային լողի համարՓարիզի Սեն գետը ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է հանրային լողի համար, շաբաթ օրը հաղորդել է France-Presse գործակալությունը։ Մայիսին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարեց, որ հուլիսի 5-ից մինչև օգոստոսի վերջը Սեն գետի վրա կստեղծվի հանրային լողի երեք գոտի։ Մյուս գոտիներում լողալը կմնա արգելված։ «Հանրությունը վերջապես կարողացավ կրկին զգալ Սենում լողալու ուրախությունը», – […] ...