«Ղեկը աջ»-ը խոստանում է այլևս ներկրում չանել, բայց մոտ 1000 մեքենա ներկրելուց հետո միայն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

«Ղեկը աջ»-ը խոստանում է այլևս ներկրում չանել, բայց մոտ 1000 մեքենա ներկրելուց հետո միայն

16:36 11.12.2018

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները շարունակում են պայքարել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած արգելքի դեմ, իսկ լրագրողներն այսօր հետաքրքրվել են նախաձեռնության ներկայացուցիչներից, թե ո՞րն է նրանց հստակ պահանջը՝ թույլատրել աջ ղեկով մեքենաների ներկրումն ընդմի՞շտ, թե՞ խոսքը միայն արդեն պատվիրվածների մասին է, որոնց թիվը, ըստ նախաձեռնության, հիմա արդեն ոչ թե 3000-ի, այլ մոտ 1000-ի է հասնում, քանի որ այս ընթացքում շատերի ղեկն աջից ձախ է փոխվել։

«Մենք շատ ուրախ կլինեինք, որ հետագայում էլ թույլ տային, մենք խնդրի մեջ ենք, գոնե այս մեքենաները, որ ձեռք ենք բերել, ցանկանում ենք ներմուծել գործարանային կառուցվածքով»,- ասել է նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանը:

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հիշեցրել են, որ խնդիրը ծագել է, քանի որ իրենց խաբեության մեջ են գցել, օրենքով արգելվել է, սակայն Բագրատաշենի անցակետի տեղեկատվական անկյունում փակցված է եղել մի գրություն, որտեղ ասվել է, որ արգելքը գործում է ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ը, իրենք էլ պատվերները Ճապոնիայից կատարել են հոկտեմբերի 1-ից հետո բերելու համար:

«Վարչապետի հետ հանդիպման ժամանակ նա հարցրեց՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ էս մեքենաների հարցը լուծենք, էլ մեքենաներ չեն գա: Կառավարության վերջին որոշումից հետո, բացի «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներից, էլ ոչ մեկ չփորձեց էս որոշման դեմ խոսել: Մենակ «Ղեկը աջ» նախաձեռնությունն է դեմ, որ էս մեքենաների ղեկերը փոխվեն: Հիմա եթե մեր հարցը լուծվի, ես էլ ուրիշ ուժ կամ քաղաքացիական նախաձեռնություն չեմ տեսնում, որ կփորձի էդ հարցը նորից բարձրացնել, կամ մեքենա կբերի, որ ներկրի: Հիմա մենք ենք բերել, մենք ասում ենք՝ էլ չենք բերելու: Պատրաստ ենք վին կոդերը տալ, չգիտեմ՝ գնանք նկարահանվե՞նք, երդվե՞նք, ի՞նչ ասեմ՝ ասում ենք էսքան մեքենաների հարցը բերեք լուծենք, աջով մտցնենք, աջով շահագործենք, թույլ տաք, մեզ գրանցման իրավունք տաք, էլ դրանից հետո մենք չենք բերելու»,- հավելել է նախաձեռնության անդամներից Զոհրաբ Իգիթյանը:

Բանախոսներն ասել են, որ իրենք կառավարությանը ներկայացրել են պատվիրված մեքենաների կոդերը, բայց ներկայացվածի մեջ թիվն ավելի մեծ է, հիմա պատրաստ են այդ ցանկից հանել այն մեքենաները, որոնց դեպքում ղեկն արդեն փոխվել է, և նոր ցանկ ներկայացնել: Խոսքը մոտ 1000 մեքենայի մասին է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 05.08.2025

SHANTNEWS

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

17:54 05.08.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

17:45 05.08.2025

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

17:34 05.08.2025

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

17:21 05.08.2025

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

17:11 05.08.2025

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...

BACK_TO_TOP