15:34 12.12.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստի ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ՝ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդ ներգրավված նրա հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, հեռացվեց վարույթից: Որպես իրավահաջորդ ներգրավվեց նրա այրին՝ Արփինե Թումասյանը, ով դեռ քրեական գործի սկզբից ուներ այդ կարգավիճակը: Բանն այնն է, որ մի քանի դատական նիստ առաջ նրա սկեսրայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, հայտարարել էր, որ ինքն է ցանկանում ներգրավվել որպես իրավահաջորդ: Դատարանը նրան ներգրավել էր գործի վարույթ: Սակայն հետո պարզվեց, որ ընտանիքում որոշակի անհամաձայնություն է եղել: Դատավոր Մեսրոպ Մակյանն արձանագրեց, որ դատարանը չէր կարող տեղյակ լինել այդ տարաձայնության մասին:
Դատարանն արձանագրելով, որ մի ընտանիքից են, և չի կարող տարաձայնություն լինել, որոշել էր հեռացնել վարույթից տիկին Թումասյանին, ներգրավել Վահրամ Տեփանոսյանին: Սակայն փաստաբանը հարց է բարձրացրել, որ Արփինե Թումասյանի համաձայնությունը չի եղել Տեփանոսյանի ներգրավման հարցի շուրջ:
Արփինե Թումասյանը հայտարարեց. «Որպես երեք երեխաների մայր՝ իրավունք ունեմ լինել Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդը և պնդում եմ մոտեցումս»: Պարզվեց, որ ընտանիքում Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքների շուրջ է տարաձայնություն եղել: Արփինե Թումասյանը համոզված է, որ ոստիկանին սպանել են ՊՊԾ գունդը գրավածները, իսկ հայրը համոզված է, որ տղային սպանել են ոստիկանները: Վահրամ Տեփանոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատրաստ է 30-ից ավելի ապացույց ներկայացնել:
«Վիճեցինք, հիմա իրար հետ չենք խոսում: Թոռներիս տիրություն եմ անում, հարսիս ցավն էլ տանեմ, նա հզոր աղջիկ է»,- ասաց Վահրամ Տեփանոսյանը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, մոտ 20 րոպե անց հրապարակեց որոշումը՝ Վահրամ Տեփանոսյանը դատարանում այլևս իր որդու իրավահաջորդը չէ: Տեփանոսյանի իրավահաջորդը դատարանում կրկին նրա այրին է՝ Արփինե Թումասյանը, ով այժմ ոստիկանության լեյտենանտ է:
Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանի վրա կրակել էին, երբ նա նստած է եղել ծառայողական մեքենայում: Նրա սպանության համար մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը:
17:53 05.07.2025
Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը կրկին հեգնել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, անկախ քաշային կարգից (P4P) դասակարգման աղյուսակի նոր առաջատար, վրացի Իլյա Տոպուրիային: «Օրվա զվարճալի փաստը. Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ», – գրել է 28-ամյա հայ մարտիկը։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոպուրիան խուսափում է […] ...
17:50 05.07.2025
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքումԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
17:44 05.07.2025
Հրդեհ՝ ավտոտնակումՀուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ […] ...
17:38 05.07.2025
Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...
17:30 05.07.2025
45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...