Ի՞նչ կարելի է կրել Ամանորի գիշերը. զրույց ոճաբանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+23.09 oC

Ի՞նչ կարելի է կրել Ամանորի գիշերը. զրույց ոճաբանի հետ

20:02 18.12.2018

Մոտ 2 շաբաթ է մնացել մինչ Ամանորը: Ի՞նչ կարելի է հագնել Ամանորի գիշերը, ո՞ր գույներն են առավել թրենդային գալիք տարի, ի՞նչ աքսեսուարներ է նախընտրելի կրել դեղին խոզի տարում: Այս ամենի մասին SHANTNEWS.am-ը զրուցել է ոճաբան Կարինե Դնոյանի հետ:

«Սովորաբար ոճաբաններն ուրիշ խորհուրդներ են տալիս, իսկ աստղաբանները՝ ուրիշ, բայց այս տարի բավականին համընկավ, որովհետև նորաձևության մեջ, ամառվանից սկսած, դեղին գույնի բոլոր երանգները՝ նարնջագույնից մինչև կիտրոնագույն, նորաձև են: Եթե դա ձեր գունատիպին չի համապատասխանում, կան և՛ սառը դեղին երանգներ, և՛ տաք, այսինքն՝ կարելի է ընտրել այն երանգը, որը պետք է»,- նշեց ոճաբանը:

Կարինե Դնոյանն ընդգծեց, որ դեղինը բավականին բարդ գույն է և երեկոյան զգեստների մեջ հաճախ չի հանդիպում, ուստի այն կարելի է փոխարինել ոսկեգույնով՝ ընդգծելով շքեղությունն ու փայլը.

«Հիմա նորաձևության մեջ շատ են ոսկեզօծ, մետաղագույն տարբեր ձևի կտորներ: Դրանք կարող են լինել փուլերով, փայլուն լյուրեքս թևերով, պրինտերով, այսինքն՝ փայլն ամենագերադասելի տարբերակն է և՛ Ամանորի գիշերը, և՛ նորաձևության մեջ: Այն մարդիկ, որոնք գերադասում են Նոր տարին տանը դիմավորել, կարող են տրիկոտաժի կտորից փայլուն գործվածքներ կրել կամ փայլուն վերնաշապիկը համադրել կլասիկ տաբատով և հակառակը՝ փայլուն կիսաշրջազգեստը միագույն շապիկով»:

Ոճաբանի խոսքերով՝ դեղինից բացի՝ կարող է գերադասելի լինել շագանակագույնը, դարչնագույնը և մարմնագույնը: Անդրադառնալով աքսեսուարներին՝ նա նշեց, որ դրանք շատ պետք է լինեն.

«Մենք հիմա ավելի շատ գնում ենք պրակտիկ հագուստ, ուստի ֆոնային հագուստներ կրելիս կարելի է աքսեսուարների միջոցով երեկոյան տեսք տալ դրանց: Հայաստանում երևի այդպիսի կին չկա, որ սև զգեստ չունենա կամ սևը չգերադասի, ուստի այն կարելի է զարդարել աքսեսուարներով: Կոշիկները պետք է արտառոց լինեն: Հիմա շատ նորաձև են փայլուն կտորից երեկոյան ճտքավոր կոշիկները: Կենդանիների պատկերներով բրոշները շատ նորաձև են, եթե մի քիչ հումորով վերաբերվենք, ապա քարիկներով խոզուկների կերպարներ կան, որոնք կարելի է կրել»:

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP