19:45 17.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր տեղեկություններ է հաղորդել Սևանալ լճի ձկան պաշարների վերաբերյալ:
«Սևանի ձկնապաշարը պետական սեփականություն է, և եթե մենք չենք պահպանում պետական սեփականությունը, նշանակում է, որ չենք պայքարում կոռուպցիայի դեմ, չենք պայքարում պետական սեփականությունը պաշտպանելու ուղղությամբ: Եթե մի կողմից թույլատրվում է Սևանի ազգաբնակչությանը կատարել այդ գողությունը, ապա մենք պետք է թույլ տանք այլ շրջաններում կատարել ուրիշ գողություններ, եթե այդ լոգիկայով շարժվենք»,- ասել է Գաբրիելյանը:
ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը նաև հավելել է, որ դիմել են կառավարություն, բայց որևէ արձագանք չեն ստացել: Պատճառաբանությունը եղել է այն, որ ընտրություններով են զբաղված.
«Ինձ չէր թվում, որ բոլոր այդ օղակները զբաղված են եղել ընտրություններով և չեն կարողացել պահպանությունը կատարել: Ես վախենում եմ, որ թեկուզ մենք ունեցել ենք աճ՝ հոկտեմբերի դրությամբ, եթե այսպես շարունակվի և ոչ մի միջոցառում անհապաղ չիրականացվի հենց այսօրվանից, մենք վաղն այդ աճը չենք ունենա, և անդառնալի կորուստներ կունենանք սիգի և այլ ձկնատեսակների»,- հավելել է Գաբրիելյանը:
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն այսօր շրջել է մայրաքաղաքում և արձանագրել արգելված ձկնատեսակի՝ սիգի վաճառքի բազմաթիվ դեպքեր:
Հիշեցնենք, որ Բարդուխ Գաբրիելյանն այսօր ասել է, որ եթե սիգի արդյունագործական պաշարն անցյալ տարի կազմել է 540 տոննա, ապա այս տարի 740 տոննա է: Ընդհանուր պաշարը, որի մեջ մտնում է նաև մանրաձուկը, 2900 տոննայից մի քիչ ավելի է:
«Ես հուսով եմ, որ մեր կառավարությունը և համապատասխան կազմակերպությունները, որոնք պատասխանատու են պահպանության համար, հենց այսօրվանից կսկսեն գործել և արգելել այդ վաճառքը և չեն սպասի մինչև բուն ձվադրումը, մինչև ամսի 20-ը, այլապես կարող ենք չունենալ այդ պաշարը, որը պետք է ձվադրի»,- հավելել է Գաբրիելյանը:
12:26 18.08.2025
Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...
12:22 18.08.2025
Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցություններըԻրանը ողջունում է Ուկրաինայում ռազմական հակամարտությանը վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում վերջերս կայացած հանդիպումը, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Մենք ողջունում ենք Ուկրաինայում հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնությունը։ Այս հակամարտության հենց սկզբից մենք ասել […] ...
12:15 18.08.2025
Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԱպրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և […] ...
12:07 18.08.2025
Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմՀայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...
11:58 18.08.2025
Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել էՕգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...
11:43 18.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...