13:33 18.12.2018
Երեկ «Ռադիո Վանի» ամբողջ անձնակազմը նշում էր ռադիոյի հիմնադրման 20-ամյակը: 103.1 հաճախականությամբ հեռարձակող ռադիոկայանն այս տարիների ընթացքում ամեն օր ուրախ օր ու բարձր տրամադրություն է մաղթել իր ունկնդիրներին: Աշխատանքային սովորական ընթացքից զատ, «Ռադիո Վանը» միշտ աչքի է ընկեր նորարարական լուծումներով, որոնք էլ մեդիադաշտում դրական են ընդունվել ու առողջ մրցակցության հիմք ստեղծել:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում «Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արևշատյանը պատմել է, որ ամեն ինչ սկսվել է շատ փոքր սենյակում, անգամ նստելու կամ հարմարավետ կանգնելու տեղ չեն ունեցել, ինչպես նաև սեփական համակարգիչ չեն ունեցել:
«Ամենադժվարը սկիզբն էր, որովհետև ո՛չ գումար ունեինք, ո՛չ փորձ: Ունեինք միայն էնտուզիազմ և «խրոնիկական հիվանդություն», որը կոչվում էր ռադիո»,- խոստովանել է Շուշանիկ Արևշատյանը:
«Ռադիո Վանը» իր 20-ամյակի առթիվ նաև նվեր ունի իր ունկնդիրներին և արդեն դիտողներին, քանի որ կառուցել է նոր համերգասրահ, որտեղ մեկտեղվում են մեդիայի բոլոր ճյուղերն ու ավելի ինտերակտիվ, հետաքրքիր ժամանց անցկացնելու հնարավորություն է ստեղծվում:
Մանրամասները՝ տեսանյութում:
12:26 18.08.2025
Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...
12:22 18.08.2025
Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցություններըԻրանը ողջունում է Ուկրաինայում ռազմական հակամարտությանը վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում վերջերս կայացած հանդիպումը, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Մենք ողջունում ենք Ուկրաինայում հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնությունը։ Այս հակամարտության հենց սկզբից մենք ասել […] ...
12:15 18.08.2025
Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԱպրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և […] ...
12:07 18.08.2025
Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմՀայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...
11:58 18.08.2025
Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել էՕգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...
11:43 18.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...