Թույլ չենք տա շանտաժ իր ուղին նոր ձևավորող պետության նկատմամբ․ Զախարովան՝ Հայաստանի վրա «ԱՄՆ-ի ճնշման» մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+32.09 oC

Թույլ չենք տա շանտաժ իր ուղին նոր ձևավորող պետության նկատմամբ․ Զախարովան՝ Հայաստանի վրա «ԱՄՆ-ի ճնշման» մասին

12:29 20.12.2018

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկվա ասուլիսի ժամանակ պարզաբանել է ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Կարասինի խոսքերն այն մասին, թե ամերիկյան կողմը ճնշում է գործադրում Հայաստանի վրա, ու հայկական կողմը պետք է «տղամարդկություն ունենա այդ շանտաժին դիմակայելու համար»։

«Մենք թույլ չենք տա որևէ շանտաժ այդ երկրի նկատմամբ, որը գտնվում է սեփական պետականության ձևավորման, սեփական ուղու որոնման, դրա որոշման բարդ ճանապարհի վրա»,-ասել է Զախարովան։

Նա բացատրել է, որ փոխնախարարն այս մասին ասել է լրագրողի հարցին պատասխանելիս․ այնպես չէ, որ նա ընդհատել է լրագրողին ու ասել այն, ինչ այդ պահին մտքով անցել է։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Կարասինը հարցազրույցում ասել էր, թե Հայաստանում ամերիկյան կողմի ակտիվության հետ կապված անհանգստություն պետք է ունենա ոչ թե Ռուսաստանը, այլ Հայաստանի ժողովուրդը։ Երկրում տեղի ունեցած ռադիկալ փոփոխություններից հետո ամերիկյան ներգրավվածությունը Հայաստանի ներքին ու արտաքին գործերին ավելի ու ավելի անպարկեշտ է դառնում։

«Ջոն Բոլթոնն իրականում վիրավորական արտահայտություն է արել՝ հայ ժողովրդի պատմական փորձը անվանելով «պատմական կլիշե», ինչպես նաև կոչ է արել գնել ամերիկյան սպառազինություն և որքան հնարավոր է շուտ միանալ հակառուսական պատժամիջոցներին։ Եթե հայ-ամերիկյան հարաբերությունների հրապարակային մասն այդպիսին է, ապա միայն կարելի է պատկերացնել, թե կուլիսներում ինչպես են կապում (հայկական կողմի) ձեռքերը»,- ասել էր Կարասինը։

Փոխարտգործնախարարը հիշատակել է Ուկրաինայի ու Վրաստանի դեպքերն ու նշել, որ այդտեղ հենց ամերիկյան կողմի դրդմամբ եղել են հեղափոխություններ ու այլ իրադարձություններ, բայց դրանք եղել են ի հաշիվ այդ պետությունների ազգային շահերի. ամերիկյան կողմը, ըստ Կարասինի, շահագործել է այս պետությունները հանուն իր շահի, և դա պետք է զգուշավորություն հաղորդի մյուսներին։

«Հույս ունենք, որ Հայաստանի ներկա իշխանությունը, որն անհրաժեշտ մանդատ է ստացել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իր մեջ տղամարդկություն կգտնի հակադրվելու բացահայտ արտաքին շանտաժին ու ճնշմանը, կպնդի ինքնուրույն որոշում ընդունելու իր սուվերեն իրավունքը՝ ազգային շահերին համապատասխան»,- ասել էր Կարասինը։

Ավելի ուշ հայկական կողմից այս խոսքերը մեկնաբանելիս ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ Հայաստանն իր միջազգային հարաբերությունները կառուցում է ինքնիշխան իրավահավասարության սկզբունքով։

«Հայաստանը հետևողականորեն կառուցում է իր միջազգային հարաբերություններն ինքնիշխան իրավահավասարության սկզբունքով։ Մենք որևէ պետության հետ հարաբերություններ չենք կառուցում մեկ այլ պետության հետ հարաբերությունների հաշվին կամ ի վնաս դրանց։ Այս մոտեցումն այսուհետ ևս դրված է լինելու մեր արտաքին քաղաքականության հիմքում»,- SHANTNEWS.am-ին ասել էր խոսնակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2025-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել էր 5.1, երկրորդում՝ 5.9 տոկոսով. Գևորգ Պապոյան

13:52 20.08.2025

2025-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել էր 5.1, երկրորդում՝ 5.9 տոկոսով. Գևորգ Պապոյան

Եթե այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել էր 5.1%-ով, ապա երկրորդ եռամսյակում աճն արագացել է և կազմել 5.9%։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Հիշեցնեմ, որ նախորդ տարեվերջին, երբ ընդունվում էր այս տարվա բյուջեն, պետբյուջեում ՀՆԱ աճի համար կանխատեսված էր 5.1% աճ»,- գրել է նա։ ...

Արաղչին խոսել է ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության ներկայիս վիճակի մասին

13:43 20.08.2025

Արաղչին խոսել է ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության ներկայիս վիճակի մասին

Թեհրանը դեռևս չի հասել Վաշինգտոնի հետ արդյունավետ բանակցություններ վարելու հասունության կետին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ավելի վաղ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել էր, որ Իրանը կարող է ուղիղ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջուկային հարցերի շուրջ, եթե «հարմար պայմաններ» առաջանան։ «Ցանկացած բանակցություն ժամանակ է պահանջում, դրանք բոլորն էլ ունեն հասունության որոշակի […] ...

«Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի հայտնաբերում Սյունիքում

13:29 20.08.2025

«Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի հայտնաբերում Սյունիքում

Շարունակվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի և Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 17-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Շինուհայր գյուղի աղբանոցի մոտակայքում զենք-զինամթերքով պարկ կա։ Համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված […] ...

Երևանի քրեական ոստիկանները բացահայտեցին Գյուրջյան փողոցում կատարված ավազակությունը․ գողոնը հայտնաբերվել է

13:20 20.08.2025

Երևանի քրեական ոստիկանները բացահայտեցին Գյուրջյան փողոցում կատարված ավազակությունը․ գողոնը հայտնաբերվել է

Օգոստոսի 16-ին` ժամը 7.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Հայտնել են, որ Գյուրջյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել նույն փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ: Մեկնել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գիշերվա ժամը 4.20-ի սահմաններում Գյուրջյան փողոցում արծաթագույն […] ...

ԱՄՆ-ն ցանկանում է Մեքսիկայի հետ սահմանի պատը ներկել սև գույնով

13:08 20.08.2025

ԱՄՆ-ն ցանկանում է Մեքսիկայի հետ սահմանի պատը ներկել սև գույնով

ԱՄՆ իշխանությունները պլանավորում են Մեքսիկայի հետ սահմանին գտնվող պատը ներկել սև գույնով, որպեսզի այն տաքանա արևի տակ և այդպիսով կանխի անօրինական ներգաղթյալների կողմից դրա վրայով բարձրանալը, հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ «Եթե նայեք այս կառույցին (պատին – խմբ.) իմ հետևում, (կտեսնեք – խմբ.), այն բարձր է, ինչը շատ է դժվարացնում դրա վրա […] ...

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ ևս մեկ չկառուցապատված հողամաս կվերադարձվի համայնքին

13:00 20.08.2025

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ ևս մեկ չկառուցապատված հողամաս կվերադարձվի համայնքին

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է  ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 13-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դադարեցվել է Տավուշի մարզի Իջևան […] ...

BACK_TO_TOP