Բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց՝ ընդդեմ ռուսական 102-րդ ռազմաբազայում տիրող վիճակի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց՝ ընդդեմ ռուսական 102-րդ ռազմաբազայում տիրող վիճակի

13:03 25.12.2018

Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են անցկացնում հասարակական-քաղաքական գործիչներ: Նրանք ընդվզում են Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի դեմ:

«Ռուսական ռազմաբազայի զինծառայողների անթույլատրելի վարքագիծը և ռազմաբազայում տիրող իրավիճակը Հայաստանի ինքնիշխանությունը և անվտանգությունը դարձնում են խոցելի»,- հայտարարել են ակցիայի մասնակիցները:

Նրանք պահանջել են բազմակողմանի հետաքննություն անցկացնել և իրավական գնահատական տալ վերջերս տեղի ունեցած ողբերգական միջադեպին:

Նրանք ՌԴ դեսպանին են հանձնել բողոքի հանրագիր՝ պետիցիա: Բողոքի ակցիայի մասնակիցները նաև ուղերձ են հղել Հայաստանի իշխանություններին:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին՝ Գյումրիի Սլոբոդկա թաղամասում, ռուս զինծառայողը դաժան ծեծի էր ենթարկել քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի 57-ամյա աշխատակցուհուն: Կինը մահացել էր:

Ակցիայի մասնակիցները հիշեցրել են նաև, որ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից կատարված Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության դատաքննությունն այդպես էլ անհրաժեշտ երաշխիքներ չտվեց, որ հետագայում նման դեպքեր չեն կրկնվի:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ հարցաքննվել են ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներ, նշանակվել են փորձաքննություններ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշտարակի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է

12:50 05.07.2025

Աշտարակի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է

Գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում գրանցվել էր մարտի 24-ին. արտերկրում բնակվող 36-ամյա տղամարդու Արագածոտն գյուղում գտնվող տնից գողացել էին ջրի պոմպեր և մալուխ: Գողության փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն […] ...

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկին

12:45 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ դրական է արձագանքել Գազայում 60-օրյա հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ վերջին առաջարկին՝ հավելելով, որ պատրաստ է անմիջապես անուղղակի բանակցություններ սկսել Իսրայելի հետ՝ մնացած բացթողումները լրացնելու համար, հաղորդում է The Times of Israel-ը։ «Շարժումը եղբայրական միջնորդներին ներկայացրեց իր պատասխանը, որը բնութագրվում էր դրական վերաբերմունքով։ Լիովին պատրաստ ենք անհապաղ սկսել […] ...

Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոց

12:35 05.07.2025

Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոց

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոց։ 40-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 32 գրամ […] ...

Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը

12:25 05.07.2025

Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

12:11 05.07.2025

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

ԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...

SHANTNEWS

12:00 05.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP