00:12 26.12.2018
Ի՞նչը մեր երկրում կարող է փոխարինել նավթին. «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում այս հարցը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին ուղղեց Արամ Աբրահամյանը:
«Նավթին կարող է փոխարինել մեր միտքը, մեր գիտելիքը, մենք այն պետք է օգտագործենք, կարծում եմ՝ մենք դրանից ունենք: Երկրորդը՝ մեր ունեցած բնական ռեսուրսներն են, մեր մետալուրգիական համալիրն է, որը հանքարդյունաբերությունից պիտի վերածվի լեռնամետալուրգիայի, մեր ջրային ռեսուրսներն են»,- ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ մեր շուկան պետք է լինի ոչ թե Ռուսաստանը, այլ Եվրոպան, Արևմուտքը, այն երկրները, որտեղ փող կա:
Աբրահամյանի հարցին՝ արդյո՞ք մեր ներքին ռեսուրսներով կարող ենք այլընտրանք գտնել գազին, Սարգսյանը պատասխանեց.
«Միանշանակ: Հայաստանը տարվա 300 օրն արևի մեջ է, արևի էներգետիկան շատ կարևոր է: Համոզված եմ, որ եթե գազի գինը թանկանա, 1-2 տարի հետո, մեր պրպտուն ուղեղն օգտագործելով, կկարողանանք գտնել ձևեր և գազային կամ օտարերկրյա կախվածությունից կազատվենք»,- ասաց նա:
Սարգսյանն իր խոսքում կարևորեց նաև ատոմային էներգետիկան օգտագործելը:
«Կարծում եմ, որ պետք է ունենանք նաև ատոմային էներգետիկայի նախարարություն: Դա է հուսալի էլեկտրաէներգիա արտադրող էներգիայի աղբյուրը, որը կարող է հնարավորություն տալ իր մատչելիությամբ փոխարինելու գազային կախվածությանը: Ես չեմ ասում՝ խզել կապերը, մերժել Ռուսաստանին: Իհարկե, Ռուսաստանի հետ կախվածությունը շատ խորն է, և այստեղ միանգամից մերժումը բազմաթիվ խնդիրների առաջ կկանգնեցնի: Բայց նույն Ռուսաստանին պետք է ցույց տալ, որ մենք այլընտրանքներ էլ ունենք, կարող ենք դրանց ուղղությամբ որոշակի քայլեր անել»,- ասաց նա:
23:59 21.05.2025
Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետՀաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...
23:57 21.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 21.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետՄայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցներին: Հանդիպմանը ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Նորին Սրբությանը ներկայացրեց ԵՄ դեսպաններին՝ ընդհանուր տեղեկություններ փոխանցելով հավաքի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցների […] ...
23:52 21.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկեցին նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։ ...
23:50 21.05.2025
Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականըՄայիսի 20-ին տեղի ունեցավ բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի մեջ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը և նվազեցնում սթրեսը՝ նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակության մեջ ազատության մեջ հայտնվելուց հետո։ ...
23:47 21.05.2025
Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայումՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...