Ռուսաստանում լրտեսության համար ձերբակալվածը 4 երկրի քաղաքացի է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Ռուսաստանում լրտեսության համար ձերբակալվածը 4 երկրի քաղաքացի է

13:10 05.01.2019

«Գիտեմ, որ նա ունի 4 քաղաքացիություն, բայց դուք, հավանաբար, արդեն գիտեք այդ մասին»,– ռուսական լրատվամիջոցներից մեկի հարցերին պատասխանելիս հայտնել է Մոսկվայում ձերբակալված ու լրտեսության մեջ մեղադրվող Պոլ Ուիլանի եղբայրը։

Նա պնդում է, որ եղբայրը աշխատում է կորպորատիվ անվտանգության բնագավառում ու Մոսկվա էր մեկնել ընդամենը հարսանիքի մասնակցելու։ Թե ում հարսանիքն էր դա, ձերբակալվածի եղբայրը հրաժարվել է ներկայացնել, քանի որ պնդել է՝ չի ցանկանում բացահայտել ու հարվածի տակ դնել իրենց մերձավորներին։

Ուիլանը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ՖՍԲ) կողմից ձերբակալվել է օրեր առաջ, ըստ ռուսական կողմի՝ լրտեսության ակտ կատարելիս․ իբր նա փորձել է ձեռք բերել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցների ցուցակը։ Ուիլանինին արդեն լրտեսության հատկանիշներով պաշտոնական մեղադրանք է առաջադրվել, ինչը սպառնում է 10-20 տարվա ազատազրկում:

Մինչ այս նախկին զինծառայողն արդեն իսկ աչքի է ընկել կասկածելի վարքով։ Իրաքում ծառայության տարիներին նա փորձել է մեկ այլ զինծառայողի սոցիալական փաթեթից օգտվելով ստանալ բուժում, իր հաշվին չունենալով բավարար միջոցներ՝ գրել է չեքեր, մի քանի անգամ առանց հրամանատարությանը տեղյակ պահելու մեկնել է արձակուրդ ու, ի վերջո, այս ամենի պատճառով հեռացվել է ամերիկյան զինված ուժերից։

Ուիլանը ԱՄՆ ծովային հետևակի նախկին զինծառայող է, և ինչպես պարզվում է, ունի ոչ միայն ամերիկյան, այլև կանադական, բրիտանական ու իռլանդական քաղաքացիություն։ Ծանոթներից մեկը տեղեկացրել է, որ այսքան շատ քաղաքացիություն Ուիլանը ստացել է քրոջ հետ մրցության մեջ մտնելուց հետո․ դա յուրահատուկ խաղ է եղել նրանց համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

10:26 28.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։   ...

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

10:15 28.06.2025

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

BACK_TO_TOP