Հունվարի 7-ին՝ ժամը 21:19-ին ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խոր Վիրապ վանքի մոտակայքում հացատուն է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:57-ին, մարվել՝ 22:57-ին:
Այրվել են Արաբոյի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող «Նռամե» հացատան (սեփականատերը՝ Հ. Մ.)՝ փայտյա կառուցատարրերով պատրաստված վագոն-տնակն ու գույքն՝ ամբողջությամբ (մոտ 60 քմ):