10:41 08.01.2019
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ծավալուն գրառմամբ՝ հայտարարելով, որ ԱՀ 2019թ.-ի պետական բյուջեի մուտքերը կավելանան լրացուցիչ մոտ 5 մլրդ դրամով:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Օրեր առաջ Արցախի Խորհրդարանի կողմից ընդունվել է «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի նախաձեռնած «ԱՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով վերացվել է «Բեյզ Մեթըլս» հանքագործական ընկերության գործունեության համար սահմանված հարկային արտոնությունը, և պետական բյուջեի եկամուտները գալիք տարի կավելանան լրացուցիչ 5 մլրդ դրամով:
Լուրն, իսկապես, ուրախալի է, քանի որ կառավարությունն ավելի մեծ հնարավորություններ է ստանալու՝ մեր հանրապետությունում սոցիալ-տնտեսական բազմաթիվ հարցեր լուծելու: Բայց արի ու տես՝ որոշ քաղաքական ուժեր թեմայի շուրջ տարակարծություններ են ունեցել…
Քանի որ որպես հանրապետության վարչապետ՝ 2013թ.-ին ես եմ բանակցել նշված ընկերության հետ, իսկ օրենսդրական նախաձեռնության հեղինակը եղել է կառավարությունը, ուզում եմ անդրադառնալ այս ամենի նախապատմությանը, որպեսզի ոչ մեկի մոտ չպարզաբանված հարցեր չմնան:
2012-13թթ.-ին արդեն պարզ էր դարձել, որ Դրմբոնի ոսկու հանքի պաշարները նախատեսված ժամանակից շուտ ավարտվում են, և կառավարության առջև խնդիր էր դրված օպերատիվ կերպով լուծելու «Բեյզ Մեթըլս»-ում ընդգրկված ավելի քան 1000 աշխատողներին այլ աշխատանքով բավարարելու հարցը, ինչպես նաև լրացնելու ընկերության կողմից պետբյուջե վճարվող հարկային մուտքերի չափը:
Նախընտրելի տարբերակն այդ նույն ենթաշրջանում Կաշենի պղնձի հանքավայրի շահագործումն էր, որտեղ դեռևս խորհրդային տարիներին սկսվել էին հետազոտական աշխատանքներ, սակայն չէին ավարտվել: Առկա փաստաթղթերի հիման վրա «Բեյզ Մեթըլս»-ը ավարտին հասցրեց հանքավայրի հետազոտությունը, և դրական եզրակացությամբ սկսվեցին քննարկումները դրա շահագործման շուրջ:
Արդյունքում կառավարությունն արտոնյալ պայմաններով 100 մլն դոլարի չափով վարկ տրամադրեց ընկերությանը և տարածքում իրականացրեց ենթակառուցվածքների կառուցում շուրջ 20 մլն դոլարի չափով: Այդ աշխատանքների շրջանակներում պետությունը կառուցեց Սոթք-Հաթերք-Կաշեն բարձրավոլտ օդային գիծը և տեղադրեց հզոր ենթակայան, որպեսզի լուծվի էլեկտրաէներգիայի մատակարարման հարցը, ինչպես նաև Խաչենի ջրամբարի ջրի զգալի մասը տրամադրվեց ընկերությանը՝ անջրդի թողնելով մեծաքանակ հողատարածքներ, քանի որ այլ տարբերակ չկար հանքի շահագործման, միաժամանակ հազարավոր աշխատատեղերի պահպանման և նորերի ստեղծման համար:
«Բեյզ Մեթըլս»-ի հաջորդ պահանջը ուղղված էր հարկային արտոնություններին, որպեսզի թեթևացվի վարկային բեռը: Ըստ ներկայացված ծրագրի՝ ընկերությունը պետք է արդյունահաներ և վերամշակեր տարեկան 1․8 մլն տոննա հանքաքար: Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ վարկի սպասարկման համար կտրվի 6 տարվա, կամ, ավելի ճիշտ, 3+3 տարվա հարկային արտոնություն: Այսինքն՝ բանակցությունների պահին ընկերության կողմից կանխատեսվող եկամուտների չափը, առկա գների և ներկայացված ծավալների պայմաններում, համահունչ էր 6 տարվան, սակայն եթե բանակցություններից հետո՝ երկրորդ եռամյակում, ընկերության շահույթը նախանշված ժամկետից ավելի շուտ ապահովեր անհրաժեշտ ֆինանսական միջոցները, ապա այդ ժամանակ պիտի դադարեցվեր սահմանված արտոնությունը: Պետք է ասեմ, որ Կաշենի հանքավայրի շահագործումից ի վեր ընկերությունն ամեն տարի ավելացնում էր արդյունահանման ծավալները, և միայն 2018թ.-ին «Բեյզ Մեթըլս»-ը վերամշակել է շուրջ 6 մլն տոննա հանքաքար:
Այսինքն, կարող ենք արձանագրել, որ, նախ, վարկի սպասարկման համար կառավարության և ընկերության նախապես համաձայնեցրած վերամշակման ծավալը վաղուց գերազանցվել է: Երկրորդ՝ վերջին տարիներին պղնձի միջազգային գներն ավելի բարձր են, քան եղել են բանակցությունների ժամանակ: Ինչ վերաբերում է լրացուցիչ արդյունահանման նպատակով ընկերության կողմից կատարված նոր ներդրումների համար ևս հարկային արտոնություններ սահմանելուն, ապա նշեմ, որ այդ մասին ի սկզբանե որևէ պայմանավորվածություն չի եղել: Այսինքն, այդ դեպքում ընկերությունը ներդրումներ պետք է կատարի կա՛մ սեփական, կա՛մ ներգրավված միջոցների հաշվին:
Ուստի, վերոնշյալ օրենքի ընդունմամբ կառավարության կողմից որևէ պայմանավորվածություն չի խախտվել, և «Հայրենիք» խմբակցության պատգամավորների գերակշիռ մասը օրինագծին կողմ է քվեարկել՝ առաջին հերթին հաշվի առնելով այս իրողությունը:
Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, թե օրինագծի ընդունումը կարող է խոչընդոտել ընկերության հետագա զարգացումը, ապա ասեմ, որ համամիտ չեմ: «Բեյզ Մեթըլս»-ը, բացի արդյունահանման մեծ ծավալների ու պղնձի բարձր գների շնորհիվ լրացուցիչ շահույթ ստանալուց, անցած տարիների ընթացքում ապացուցել է նաև, որ ունի փորձառու կառավարման համակարգ, որի օրինակելի մենեջմենթի համբավը վաղուց հայտնի է ոչ միայն տարածաշրջանի, այլև արտերկրի հեղինակավոր ընկերությունների շրջանում: Ընկերությունը վստահելի գործընկեր է, և, համոզված եմ, դեռ երկար տարիների արդյունավետ համագործակցություն է սպասվում նրա հետ:
Հ.Գ. Ի դեպ, տարեվերջին Կառավարության առաջարկով Խորհրդարանը փոփոխություններ է կատարել նաև «Շահութահարկի մասին» ԱՀ օրենքում, որով մասնավորապես հիդրոէներգետիկ ոլորտում էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների շահութահարկը ևս ավելացել է նույն չափով՝ 10-ից դառնալով 20 տոկոս: Հետաքրքիր է՝ ո՞րն է տարբերությունը, ինչո՞ւ այդ քաղաքական ուժերը այս մասին ոչ մի խոսք չասացին…»։
19:09 05.07.2025
Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ, որոնք մեկնարկել են հունիսի 29-ից և կավարտվեն հուլիսի 6-ին: Մրցումներին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, […] ...
19:05 05.07.2025
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել իշխանություններին անցկացնել արտահերթ ընտրություններԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը կոչ է արել գործող կառավարությանը նոյեմբերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ։ Իրավապահ մարմինները շաբաթ վաղ առավոտյան ձերբակալել են Թուրքիայի երեք խոշոր քաղաքների՝ Ադանայի, Անթալիայի և Ադըյամանի քաղաքապետերին՝ CHP-ի անդամների կողմից ղեկավարվող վարչակազմերում կոռուպցիայի վերաբերյալ հետաքննության շրջանակներում։ Այնուհետև կուսակցության առաջնորդը հրավիրել է CHP-ի գործադիր կոմիտեի արտակարգ նիստ: […] ...
18:55 05.07.2025
Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al YoumԱպագայում Գազայի հատված կարող են մտցվել արաբական միացյալ ուժեր՝ պաղեստինյան անվտանգության և հետախուզության ուժերին մարզելու համար, հաղորդում է եգիպտական Al Masry Al Youm թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ պաղեստինյան «Համաս» շարժումը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել: Ynet պորտալը, հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի, հայտնել […] ...
18:45 05.07.2025
Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովումԱրտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի Թուրքիան հուլիսի 6-7-ը Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում: Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները: «Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեր նախագահի անունից կմասնակցի ԲՐԻԿՍ-ի 17-րդ գագաթնաժողովին Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը», – հայտնել են աղբյուրները։ Նրանց խոսքով՝ արտաքին գործերի նախարարության ղեկավարը կմասնակցի «Բազմակողմանիության ամրապնդում, տնտեսական և […] ...
18:33 05.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավումԻսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բինտ Ջբեյլ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ քաղաքացիական անձ, վիրավորվել՝ հինգը, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Սաֆա ալ-Հավա շրջանում իսրայելական անօդաչու սարքերի կողմից մեքենայի վրա հարձակման ժամանակ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ […] ...
18:22 05.07.2025
Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացունՀունիսի 30-ին, ժամը 16:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա: Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել […] ...