20:30 08.01.2019
Նոյեմբերի 16-ից Գյումրիի թիվ 18 դպրոցում արձակուրդ է: Ավելի վաղ հայտնել էինք, որ դպրոցի կաթսայատունը շարքից դուրս էր եկել, ծնողների ու մանկավարժների պահանջով լրացուցիչ արձակուրդների ժամանակը պետք է օգտագործվեր ջեռուցման նոր համակարգ անցկացնելու համար, ու դասերը պետք է վերսկսեին դեկտեմբերի 17-ին: Այդ ժամկետներում շինարարը գործը չավարտեց, դպրոցում ուսումնական առաջին կիսամյակը չամփոփեցին ու որոշում կայացվեց երկրորդ կիսամյակում ամեն ինչ լրացնել:
Այսօր՝ երկրորդ կիսամյակի մեկնարկին, թիվ 18 դպրոցում նորից դասեր չկան՝ գործը կիսատ է, դպրոցում՝ ցուրտ: Ջեռուցման նոր համակարգի անցկացման աշխատանքների մեծ մասն արված է: Մնում է միայն գազահաշվիչ տեղադրել ու համակարգը փորձարկել, բայց գործն ավարտին հասցնելու համար շինարարները դպրոց չեն գալիս:
Դեկտեմբերի 26-ին մարզխորհրդի տարեվերջյան նիստում կրթության վարչության պետը հայտարարեց, թե շինարարը տեղեկացրել է, որ ֆինանսական խնդիրներ կան, իսկ թե ինչ խնդիրների մասին է խոսքը, չէր մանրամասնել: Հիմա, շինարարին սպասելով, արդեն երկուսուկես ամիս ուսումնական ծրագրից հետ են մնացել: Թիվ 18 դպրոցում դասերի մեկնարկը նորից կախված է շինարարից:
«Շինարարը չի գալիս: Շինարարը պետք է գա, փորձարկի: Տոներից հետո դեռ չեն եկել դպրոց: Չենք կարող կապ հաստատել շինարարի հետ: Վերջին շտրիխներն են մնացել: Չեմ կարծում, թե դա շատ ժամանակ է պահանջում: Մնացել է միայն հաշվիչ տեղադրել»,– SHANTNEWS.am–ին տեղեկացրել է դպրոցի տնտեսվար Գագիկ Մարտիրոսյանը:
Իսկ թե ինչու են ձգձգվում թիվ 18 դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները, SHANTNEWS.am-ին պարզաբանումներ է ներկայացրել տարածքային զարգացման հիմնադրամի մամուլի պատասխանատու Սուսաննա Աբրահամյանը:
Նա նշել է, որ շինաշխատանքներն ընթանում են պայմանագրով սահմանված ժամանակացույցով, համաձայն որի՝ աշխատանքները պետք է ավարտվեն մինչև մարտի 20-ը: Այդ ընթացքում, թե ինչպես է կազմակերպվելու դասապրոցեսը, ոչ թե շինարարի, այլ կրթության վարչության որոշելիքն է, առավել ևս, որ նախապես այլ դպրոցի մասնաշենք տեղափոխվելու առաջարկ եղել է:
Սուսաննա Աբրահամյանն ընդգծել է, որ շինաշխատանքները ոչ թե մարտին, այլ մի քանի օրից կավարտվեն: Համենայնդեպս, նշում են, որ ֆինանսավորման ձգձգումներ չեն եղել՝ անհրաժեշտ գումարի 70 տոկոսը փոխանցվել է շինարարին:
«Հիմնադրամի ծրագրերի վարչության ղեկավարը խոսել է «Նեմրութ» ՍՊԸ–ի տնօրենի հետ, որը հստակեցրել է, որ որևէ խնդիր չկա, ավելին, մնացել են հաշված օրեր դպրոցում աշխատանքները ավարտելու համար: Պայմանագրով շինաշխատանքների վերջնաժամկետը մարտի 20-ն է: Շինարարության ընթացքում դպրոցում դասեր չպետք է լինեն»,– SHANTNEWS.am–ին հայտնել է Սուսաննա Աբրահամյանը:
21:48 23.07.2025
Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...
21:13 23.07.2025
Բնակարանային գողերը ձերբակալվեցին իրեղեն ապացույցները ձեռքներին. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԲնակարանային գողությունների բացահայտումը բարդ գործ է: Այս հանցագործությունները սովորաբար նախօրոք մանրակրկիտ նախապատրաստվում են, մշակվում են բնակարան մուտք գործելու և աննկատ, առանց հետքերի հեռանալու եղանակները, ձեռք են բերվում ալիբիներ և այլն: Հետևաբար իրավապահներն էլ, նման հանցագործությունները բացահայտելիս, աշխատում են կատարողներին ձերբակալել ապացույցներով հանդերձ: Հերթական բացահայտման ընթացքում այդպես վարվեցին նաև Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ […] ...
21:02 23.07.2025
Դյուբուան Ուսիկի դեմ մենամարտից ժամեր առաջ երեկույթի է մասնակցելԱշխարհի նախկին չեմպիոն Դանիել Դյուբուան ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ ռևանշ մենամարտից մի քանի ժամ առաջ երեկույթի է եղել, հաղորդում է The Times-ը։ Դյուբուայի հայրն առանձնատանը 70 հոգու համար կազմակերպել է երեկույթ, որին մասնակցել է նաև բռնցքամարտիկը։ Դրանից բացի նշվում է, որ Դյուբուան «Ուեմբլի» է ժամանել մենամարտի մեկնարկից ընդամենը 90 րոպե առաջ։ Մեքենան կայանելու խնդիրների պատճառով […] ...