19:00 12.01.2019
Ամերիկյան հանրահայտ SpaceX ընկերությունը մոտ 10 տոկոսով կկրճատի իր աշխատակիցների թիվը: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը՝ վկայակոչելով իրավիճակի հետ առնչություն ունեցող իր աղբյուրին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս ընկերությունն ընդհանուր հաշվով մոտ 6000 աշխատակից ունի, այսպիսով, աշխատանքից կազատվի մոտ 600 աշխատակից:
«Մենք ստիպված կլինենք բաժանվել մեր մի քանի տաղանդավոր աշխատակիցներից»,- ասվել է աղբյուրի հարցմանն ի պատասխան ուղարկված հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ աշխատանքից ազատվող աշխատակիցներին առաջարկվել է 2 ամսվա աշխատավարձի չափով գումար, վերապատրաստման դասընթացներ ու աջակցություն՝ աշխատանք գտնելու հարցում:
18:28 21.05.2025
Տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, տեղակալ Նունե Պետրոսյանը, ճեմուղու գոտևորման նախագծի հեղինակները և ոլորտային առաջատար մասնագետներ։ Դիտարկվել են ճեմուղու հետագծի, ճանապարհային ծածկույթի վերաբերյալ հարցեր։ […] ...
18:21 21.05.2025
ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները. 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասում շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ՊՆ-ի և կապալառու ընկերության միջև 2023 թվականի հունիսին կնքվել է պետական գնման պայմանագիր, որի շրջանակում շինարարական աշխատանքները կատարվել են թերի, իսկ որոշ աշխատանքների համար օգտագործվել են նախատեսվածից 3 անգամ ցածր արժեքով անորակ նյութեր: Նման պայմաններում կապալառու ընկերության տնօրենը, […] ...
18:14 21.05.2025
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկըԳնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2025 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը: Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 10.06.2025 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու» 13.06.2025 թ. – «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն) 17.06.2025 թ. – «Մաթեմատիկա» 20.06.2025 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն» 24.06.2025 […] ...
18:07 21.05.2025
Արալեզ գյուղի գերեզմանատանը «Կալաշնիկովի» ինքնաձիգ է հայտնաբերվելՄայիսի 19-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Արալեզ գյուղի գերեզմանատան տարածքում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել են «Կալաշնիկովի» տիպի ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ և փամփշտատուփ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: «Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք՝ […] ...
17:55 21.05.2025
Մոդրիչը ցանկանում է կարիերան ավարտել «Ռեալում»Լուկա Մոդրիչը ցանկանում է կարիերան ավարտել Մադրիդի «Ռեալում», գրում է As-ը։ Խորվաթ ֆուտբոլիստը պատրաստ է զիջումների գնալ ու համեմատաբար ցածր աշխատավարձով նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ։ Իսպանական թիմը 39-ամյա ֆուտբոլիստի ապագայի հարցում վերջնական որոշում դեռ չի կայացրել, բայց հայտնի է, որ ակումբի ապագա գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է Մոդրիչին պահել թիմում։ Խորվաթ ֆուտբոլիստն ուզում […] ...