Առանց պայմանագրի Brexit-ը ԵՄ բյուջեին 16,5 միլիարդ դոլար կարժենա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+27.09 oC

Առանց պայմանագրի Brexit-ը ԵՄ բյուջեին 16,5 միլիարդ դոլար կարժենա

21:33 13.01.2019

Եթե մինչև Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը երկու կողմերը չհասցնեն պայմանագիր կնքել Brexit-ի պայմանների վերաբերյալ, ապա դա եվրոպական երկրների համար միայն այս տարի կավելացնի 16,5 միլիարդ դոլարի ծախս։ Այս մասին եզրակացության է եկել բելգիական Bruegel հետազոտական կենտրոնը։

Բանն այն է, որ եվրոպական երկրները ստիպված են լինելու առանց Բրիտանիայի մասնակցության լրացնել ԵՄ ընդհանուր բյուջեն, որն արդեն 16,5 միլիարդ դոլարի բաց կունենա։ Դրա զգալի մասը՝ մոտ 4,2 միլիարդ դոլարը, ըստ այդ ուսումնասիրության, ստիպած կլինի վճարել Գերմանիան՝ որպես ԵՄ ամենախոշոր տնտեսություն։ Ընդ որում՝ Բրիտանիայի դուրս գալու դեպքում Գերմանիայի լրացուցիչ մաքսային մուտքերը՝ եկամուտները, կկազմեն ընդամենը 200 միլիոն դոլար։

Սակայն Բրիտանիայի հետ համաձայնության հասնելը հեշտ գործ չէ, քանի որ Լոնդոնում իշխանությունները զգալի հակազդեցություն ունեն ընդդիմության կողմից․ ընդդիմադիր կուսակցությունները չեն ընդունում այն պայմանները, որոնցով Բրիտանիան պետք է դուրս գա ԵՄ կազմից։ Ներքաղաքական այս ճնշումը կարող է տանել նրան, որ համաձայնությունն ի վերջո չկայանա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալ

18:28 21.05.2025

Տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, տեղակալ Նունե Պետրոսյանը, ճեմուղու գոտևորման նախագծի հեղինակները և ոլորտային առաջատար մասնագետներ։ Դիտարկվել են ճեմուղու հետագծի, ճանապարհային ծածկույթի վերաբերյալ հարցեր։ […] ...

ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները. 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

18:21 21.05.2025

ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները. 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասում շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ՊՆ-ի և կապալառու ընկերության միջև 2023 թվականի հունիսին կնքվել է պետական գնման պայմանագիր, որի շրջանակում շինարարական աշխատանքները կատարվել են թերի, իսկ որոշ աշխատանքների համար օգտագործվել են նախատեսվածից 3 անգամ ցածր արժեքով անորակ նյութեր: Նման պայմաններում կապալառու ընկերության տնօրենը, […] ...

Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկը

18:14 21.05.2025

Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2025 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը: Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 10.06.2025 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու» 13.06.2025 թ. – «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն) 17.06.2025 թ. – «Մաթեմատիկա» 20.06.2025 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն» 24.06.2025 […] ...

Արալեզ գյուղի գերեզմանատանը «Կալաշնիկովի» ինքնաձիգ է հայտնաբերվել

18:07 21.05.2025

Արալեզ գյուղի գերեզմանատանը «Կալաշնիկովի» ինքնաձիգ է հայտնաբերվել

Մայիսի 19-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Արալեզ գյուղի գերեզմանատան տարածքում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել են «Կալաշնիկովի» տիպի ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ և փամփշտատուփ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: «Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք՝ […] ...

SHANTNEWS

18:00 21.05.2025

SHANTNEWS

Մոդրիչը ցանկանում է կարիերան ավարտել «Ռեալում»

17:55 21.05.2025

Մոդրիչը ցանկանում է կարիերան ավարտել «Ռեալում»

Լուկա Մոդրիչը ցանկանում է կարիերան ավարտել Մադրիդի «Ռեալում», գրում է As-ը։ Խորվաթ ֆուտբոլիստը պատրաստ է զիջումների գնալ ու համեմատաբար ցածր աշխատավարձով նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ։ Իսպանական թիմը 39-ամյա ֆուտբոլիստի ապագայի հարցում վերջնական որոշում դեռ չի կայացրել, բայց հայտնի է, որ ակումբի ապագա գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է Մոդրիչին պահել թիմում։ Խորվաթ ֆուտբոլիստն ուզում […] ...

BACK_TO_TOP