12:59 16.01.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հունվարի 16-ին խորհրդարանում ՀՀ սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանին դիմելով`ասաց, որ Սփյուռքը նախկինում մշտապես դիտվել է որպես դրամապանակ, չենք ունեցել Սփյուռքի հետ փոխհարաբերությունների ու աշխատանքի ռազմավարություն: Հաշվի առնելով, որ Հայրապետյանը պաշտոնավարել է, նախորդների թողած տեղեկատվական բազային ծանոթացել, Սամսոնյանը հետաքրքրվեց` ի՞նչ թերացումներ է նա արձանագրել ու ի՞նչ նոր մոտեցումներ է փորձել ներդնել: Սամսոնյանը հետաքրքրվեց նաև, թե ինչպիսի՞ն է այդ հարաբերությունների վերաբերյալ նրա տեսլականը` Սփյուռքի ներուժը ոչ միայն բարեգործության, այլ նաև հանրային դիվանագիտության ոլորտում կիրառելու համար: Պատգամավորը նաև հայտնեց` կա կարծիք, ըստ որի` ավելի ճիշտ կլինի, որ Սփյուռքի հետ հարաբերությունները համակարգող մարմինն ունենա ոչ պետական ձևաչափ, որպեսզի կարողանան այդ ձևաչափում խուսափել նաև այլ երկրների ներքին գործերին միջամտելուց:
Հայրապետյանը պատասխանեց, որ իր գործունեության ութ ամիսների ընթացքում մի խումբ սփյուռքագետների հետ իրենք Սփյուռքի հետ քաղաքականության, ռազմավարության նոր կոնցեպտ են մշակել: Նա տեղեկացրեց, որ նախարարության գործունեության 10 տարիների ընթացքում և դրանից առաջ, ըստ էության, ռազմավարություն չի եղել, իրենք մշակել են սևագիր տարբերակը, որ պետք է տաներ նրան, որ ունենայինք այդ ռազմավարությունը: Հայրապետյանը խոստացավ` հետևողական է լինելու, որ նաև խորհրդարանական հարթակն օգտագործվի այդ ռազմավարության մշակման համար:
«Սփյուռքը որպես քսակ էր դիտարկվում, այդ քաղաքականությունը պիտի փոխվեր, պիտի լիներ երկկողմանի փոխշահավետության` «Ուժեղ Հայաստան – Ուժեղ Սփյուռք, Ուժեղ Սփյուռք-Ուժեղ Հայաստան» սկզբունք: Նախարարության գոյության ողջ ընթացքում խորքային հետազոտություններ չեն արվել գույքագրման առումով, թե որտեղ ինչ ունենք, մտավոր ներուժի բազան սահմանափակ էր»,- ասաց նա:
Նախկին նախարարը նշեց նաև, որ հասկանալի չէր, թե քանի միլիոն է Սփյուռքը` 7, թե 12, և այստեղ պետությունը պետք է մասնավորի հետ էլ համագործակցի: Նա նաև խոստովանեց` Սփյուռքի հետ հարաբերությունները համակարգող մարմնի` ոչ պետական ձևաչափ ունենալու մասին կարծիք չէր լսել, առաջին անգամ է լսում:
23:59 21.05.2025
Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետՀաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...
23:57 21.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 21.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետՄայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցներին: Հանդիպմանը ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Նորին Սրբությանը ներկայացրեց ԵՄ դեսպաններին՝ ընդհանուր տեղեկություններ փոխանցելով հավաքի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցների […] ...
23:52 21.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկեցին նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։ ...
23:50 21.05.2025
Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականըՄայիսի 20-ին տեղի ունեցավ բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի մեջ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը և նվազեցնում սթրեսը՝ նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակության մեջ ազատության մեջ հայտնվելուց հետո։ ...
23:47 21.05.2025
Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայումՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...