14:03 16.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը հունվարի 16-ին խորհրդարանում դիմեց Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանին` խոսելով բուհերում դասագրքերի պակասի մասին: Նա բերեց իր` իբրև Իրավագիտության ֆակուլտետի ուսանողի օրինակը, նշեց, որ իրենք տարեկան 800 հազար դրամ ուսման վարձ են վճարում, և որոշ առարկաների դեպքում դասագրքեր կան, որոնք հիմք են դասախոսի համար: Դրանք, ըստ Գաբրիելյանի, որպես կանոն լինում են այդ դասախոսի հեղինակածը, արժեքը տատանվում է 5 – 10 հազար դրամի միջակայքում, երբեմն դասագիրք չի էլ լինում:
«Նորմա՞լ եք համարում, որ այդքան մեծ ուսման վարձ վճարելու դեպքում ուսանողներն այդ լրացուցիչ վարձը վճարեն, որ կարողանան դասագիրք ձեռք բերեն: Ասեմ, որ առարկաներ էլ կան, որ ընդհանրապես դասագիրք չունեն»,- նշեց Գաբրիելյանը:
Մխիթար Հայրապետյանն ասաց, որ նման սուբյեկտիվիզմ ինքն էլ է նկատել իր ուսանելու տարիներին, խնդիրը կա, ապա ասաց, որ ինքն ավելի շատ հակված է արդի տեխնոլոգիաների ներդրմանը` հաշվի առնել օբյեկտիվ իրողություններն ու խնդիրները, բայց նաև տեսլականում թվայնացման, արդիականացման տարբերակներն ունենալուն:
«Կարծում եմ, որ 21-րդ դարում կրթության այս նոր զարգացումների փուլում դրանք ընդունելի չեն, հիմնականում կիսում եմ կարծիքը, որ անելիքներ կան»,- ասաց նա:
Հայրապետյանն ասաց, որ ինքը ֆինանսական բեռի առավելագույն նվազեցմանը կողմնակից է:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, մասնագիտությամբ իրավաբան Գևորգ Պետրոսյանն արձագանքեց Գաբրիելյանի հայտարարությանը.
«Տպավորություն չստեղծվի, որ Իրավաբանական ֆակուլտետում լույս ընծայվող դասագրքերը ծակ զուգագուլպաներ կամ օգտագործված շրթներկ են, որ մենք փաթաթենք ուսումնատենչ ուսանողի վզին, ավելին ասեմ, անգամ դասագիրք չկա իսկապես, որովհետև դա սպառում չունի: Երբեմն մեղադրանք է հնչում, որ պարտադրում են, նման բան գոյություն չունի, կարծում եմ` չեք հակառակվի, թե մեր ֆակուլտետում կա պարտադրանք, իսկ ինչ վերաբերում է նրան, որ կա դասախոս, ով ճշմարիտ պատասխանը չի ընդունում, որովհետև իր դասագրքից չէ, էդ դասախոսին դուք հանգիստ կարող եք գործուղել բոլորովին ուրիշ զբաղմունքով զբաղվելու»:
23:59 21.05.2025
Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետՀաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...
23:57 21.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 21.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետՄայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցներին: Հանդիպմանը ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Նորին Սրբությանը ներկայացրեց ԵՄ դեսպաններին՝ ընդհանուր տեղեկություններ փոխանցելով հավաքի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցների […] ...
23:52 21.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկեցին նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։ ...
23:50 21.05.2025
Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականըՄայիսի 20-ին տեղի ունեցավ բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի մեջ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը և նվազեցնում սթրեսը՝ նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակության մեջ ազատության մեջ հայտնվելուց հետո։ ...
23:47 21.05.2025
Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայումՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...