15:54 16.01.2019
ՀՀ ՊԵԿ 128 աշխատակից ազատվել է աշխատանքից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա հայտարարել է, որ դա իրականացվել է կառուցվածքային փոփոխությունների արդյունքում:
«Դեռևս հոկտեմբերի 20-ին կամ 22-ին տեսչական գործունեություն իրականացնող, այսինքն՝ հարկային վերահսկողություն իրականացնող շուրջ 7 վարչությունների աշխատակիցներ, որոնց ընդհանուր թվակազմը շուրջ 580 է, ստացել էին կառուցվածքային փոփոխությունների կատարման և դրանցով պայմանավորված հնարավոր կրճատումների վերաբերյալ ծանուցում»,- ասել է Դավիթ Անանյանը:
Նա հայտարարել է, որ աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցման ժամկետի ավարտը նախատեսված է եղել դեկտեմբերի 22-ին, սակայն այն հետաձգվել ու իրականացվել է Ամանորից հետո: Դավիթ Անանյանի խոսքերով՝ նման փոփոխությունը նաև աշխատակազմի և կատարվող աշխատանքների օպտիմալացման նպատակ է ունեցել:
«Եթե բյուջեի ստուգումների գործառույթով օժտված էին խոշոր հարկ վճարողների հաշվառման վարչությունը, փոքր և միջին հարկ վճարողների վարչությունը, ապա մենք կենտրոնացրինք ստուգումների գործառույթը՝ տեղերում թողնելով ընթացիկ հսկողության գործառույթը, որի արդյունքում նաև կատարեցինք աշխատակազմի օպտիմիզացիա»,- ասել է ՊԵԿ նախագահը:
Անանյանը հայտարարել է, որ աշխատանքից ազատված յուրաքանչյուր աշխատակցի հարցն առանձին քննարկվել է կոլեգիալ շրջանակում: Ամբողջ գործընթացը տևել է շուրջ 2 ամիս:
Նրա խոսքերով՝ աշխատանքից ազատված աշխատակիցները դեռևս 3 ամիս շարունակելու են մնալ կառույցի կադրային ռեզերվում և այս ընթացքում, անհրաժեշտության դեպքում, մասնագիտական հատկանիշներով նախկինում աչքի ընկած աշխատակիցների աշխատանքը կարող է վերականգնվել:
09:00 21.05.2025
The Times. Բրիտանիան կարող է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի պաշտպանության և ֆինանսների նախարարների դեմՄեծ Բրիտանիան այլ երկրների հետ պլաններ է մշակում Իսրայելի կաբինետի որոշ առանցքային անդամների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար՝ կապված Հորդանան գետի արեւմտյան ափում պաղեստինցիների իրավունքների խախտման հետ: Այս մասին հայտնում է Times թերթը։ Սև ցուցակում կարող են ներառվել, ի թիվս այլոց, հրեական պետության ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը, պաշտպանության նախարար Իսրայել Կացը և ազգային անվտանգության նախարար Իտամար […] ...
08:50 21.05.2025
CNN. Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներինԻսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններին: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ իշխող շրջանակների աղբյուրները։ «Վերջին ամիսներին իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածի հավանականությունը զգալիորեն աճել է, և ԱՄՆ-Իրան համաձայնագրի հեռանկարը, որով Թեհրանը չի հրաժարվի իր ողջ ուրանից, մեծացնում է նման հարվածի հավանականությունը», – հեռուստաալիքին ասել է […] ...
08:40 21.05.2025
ԱՄԷ-ն Իսրայելի հետ համաձայնության է եկել Գազայի հատվածին օգնություն տրամադրելու վերաբերյալԱրաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳՆ ղեկավար Գեդեոն Սաարի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են սկսել ԱՄԷ-ից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումները։ Էմիրաթական WAM լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջին փուլում հումանիտար օգնությունը սնունդ կապահովի պաղեստինյան անկլավում գտնվող շուրջ 15 հազար խաղաղ բնակիչների համար։ ԱՄԷ-ի նախաձեռնությունը ներառում […] ...
08:30 21.05.2025
«Ոսկե գնդակի» անցկացման ժամկետն ու անվանակարգերը«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը 2025 թվականին կկայանա սեպտեմբերի 22-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Միջոցառման ժամանակ կհանձնվեն հետևյալ մրցանակները. Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակ» (լավագույն ֆուտբոլիստ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Ռայմոն Կոպայի անվան մրցանակ (լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Լև Յաշինի անվան մրցանակ (լավագույն դարպասապահ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Գերդ […] ...
08:25 21.05.2025
Մինսկում մեկնարկում է MILEX 2025 ռազմատեխնիկական ցուցահանդեսըԲելառուսի մայրաքաղաքում մայիսի 21-ին բացվում է MILEX 2025 զենքի և ռազմական տեխնիկայի XII միջազգային ցուցահանդեսը, որը կտևի մինչև մայիսի 24-ը, որին կմասնակցեն պաշտպանական արդյունաբերության ընկերություններ հինգ երկրներից։ Ցուցահանդեսին կմասնակցեն Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Պակիստանը և Հնդկաստանը։ Ինչպես նշել են միջոցառման կազմակերպիչները, այս տարի ներկայացված ընկերությունների թիվը 1,5 անգամ ավելի է, քան 2023 թվականին։ Ցուցահանդեսը լայնորեն ներկայացնում […] ...
08:14 21.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...