17:50 16.01.2019
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Հայաստանում մետաղների ջարդոնների արտահանման ոլորտում նախկինում առկա իրավիճակի մասին: Նա համաձայնել է այն պնդման հետ, որ նախկինում այս ոլորտը մենաշնորհային սկզբունքով է գործել՝ արձանագրելով, որ իրավիճակն այսօր փոխված է:
«Մետաղի ջարդոնների արտահանման շուկան մոնոպոլացված եղել է, համաձայն եմ, որ այդպիսի բան եղել է: Շուկան այսօր մոնոպոլացված չէ, ուղղակի նախկինում, մոնոպոլիզացիայի արդյունքում, տնտեսական պայմանները, ցավոք, այդքան էլ հավասար չեն հիմա, որ լինի ազատ մրցակցություն»:
Այդուհանդերձ, նա հայտնել է, որ պետության կողմից որևէ ձևով չի սահմանափակվում այդ ոլորտում ծավալվող աշխատանքներն ու իրավունք չունի խոչընդոտելու ազատ մրցակցության ծավալմանը:
«Ասեմ ավելին, հիմա մենք ավելի շատ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ միասին, նաև ֆինանսների նախարարության մեր գործընկերների հետ միասին որոշակի քննարկումներ ենք անում, թե օրենսդրական ինչ բարենպաստ փոփոխություններ առաջարկենք կամ գուցե առանց այդ փոփոխությունների ինչ խորհուրդներ տանք մեր ձեռներեցներին, ձեռնարկատերերին, որպեսզի իրենք ոչ թե մտածեն մետաղի ջարդոնն արտահանելու, այլ մետաղի ջարդոնի վերամշակման որևէ փուլ ՀՀ-ում կազմակերպելու, այնուհետև որոշակի արտադրանք արտահանելու մասին»,- ասել է նա:
Նա հայտնել է, որ այս դեպքում մետաղի ջարդոնների համար սահմանված տուրքը չի գործի, քանի որ այն սահմանված է միայն ջարդոնի արտահանման համար: Անանյանը նաև ներկայացրել է որպես թափոն մետաղի արտահանման համար նախատեսված տուրքերի չափերը՝ նշելով, որ առաջիկայում դրանց շեմը կարող է բարձրանալ:
«Սև մետաղների արտահանման համար յուրաքանչյուր տոննայի համար սահմանված է 80 հազար դրամ տուրք, գունավոր մետաղների արտահանման ամեն մի տոննայի համար սահմանված է 100 հազար դրամ տուրք, և այդ տուրքերը բարձրացնելու որոշակի նախագծեր կան իրավական, հիմա շրջանառվում են»,- ասել է նա:
09:00 21.05.2025
The Times. Բրիտանիան կարող է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի պաշտպանության և ֆինանսների նախարարների դեմՄեծ Բրիտանիան այլ երկրների հետ պլաններ է մշակում Իսրայելի կաբինետի որոշ առանցքային անդամների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար՝ կապված Հորդանան գետի արեւմտյան ափում պաղեստինցիների իրավունքների խախտման հետ: Այս մասին հայտնում է Times թերթը։ Սև ցուցակում կարող են ներառվել, ի թիվս այլոց, հրեական պետության ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը, պաշտպանության նախարար Իսրայել Կացը և ազգային անվտանգության նախարար Իտամար […] ...
08:50 21.05.2025
CNN. Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներինԻսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններին: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ իշխող շրջանակների աղբյուրները։ «Վերջին ամիսներին իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածի հավանականությունը զգալիորեն աճել է, և ԱՄՆ-Իրան համաձայնագրի հեռանկարը, որով Թեհրանը չի հրաժարվի իր ողջ ուրանից, մեծացնում է նման հարվածի հավանականությունը», – հեռուստաալիքին ասել է […] ...
08:40 21.05.2025
ԱՄԷ-ն Իսրայելի հետ համաձայնության է եկել Գազայի հատվածին օգնություն տրամադրելու վերաբերյալԱրաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳՆ ղեկավար Գեդեոն Սաարի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են սկսել ԱՄԷ-ից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումները։ Էմիրաթական WAM լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջին փուլում հումանիտար օգնությունը սնունդ կապահովի պաղեստինյան անկլավում գտնվող շուրջ 15 հազար խաղաղ բնակիչների համար։ ԱՄԷ-ի նախաձեռնությունը ներառում […] ...
08:30 21.05.2025
«Ոսկե գնդակի» անցկացման ժամկետն ու անվանակարգերը«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը 2025 թվականին կկայանա սեպտեմբերի 22-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Միջոցառման ժամանակ կհանձնվեն հետևյալ մրցանակները. Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակ» (լավագույն ֆուտբոլիստ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Ռայմոն Կոպայի անվան մրցանակ (լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Լև Յաշինի անվան մրցանակ (լավագույն դարպասապահ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Գերդ […] ...
08:25 21.05.2025
Մինսկում մեկնարկում է MILEX 2025 ռազմատեխնիկական ցուցահանդեսըԲելառուսի մայրաքաղաքում մայիսի 21-ին բացվում է MILEX 2025 զենքի և ռազմական տեխնիկայի XII միջազգային ցուցահանդեսը, որը կտևի մինչև մայիսի 24-ը, որին կմասնակցեն պաշտպանական արդյունաբերության ընկերություններ հինգ երկրներից։ Ցուցահանդեսին կմասնակցեն Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Պակիստանը և Հնդկաստանը։ Ինչպես նշել են միջոցառման կազմակերպիչները, այս տարի ներկայացված ընկերությունների թիվը 1,5 անգամ ավելի է, քան 2023 թվականին։ Ցուցահանդեսը լայնորեն ներկայացնում […] ...
08:14 21.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...