12:38 17.01.2019
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի արդեն նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել մամուլում տարածված տեղեկությունների մասին, թե իբրև ԱԺ աշխատակազմը բենզինի և բյուջեի խնայողություններն իրականացրել է հեղափոխության արդյունքում, թե իբր աշխատակազմը միջոցները չի կարողացել «տակով անել».
«Տեղեկությունն ամբողջությամբ անհեթեթ է այն պարզ պատճառով, որ ԱԺ աշխատակազմը զգալի տնտեսումներ է ունեցել նաև 2017 թվականին, մասնավորապես՝ շուրջ 50.000 լիտր բենզին և շուրջ 50 միլիոն ՀՀ դրամ: Տնտեսված բենզինը տեղափոխվել է 2018 թվական, հետևաբար 2018 թվականին տնտեսված բենզինի չափով քիչ բենզին է գնվել, արդյունքում կրկին ունեցել ենք գումարի տնտեսում:
2017 թվականին բենզինի գծով տնտեսումները սկսվեցին, երբ Աշխատակազմը նվազեցրեց հատկացվող բենզինի ամսական սահմանաչափերը: Այդ պահից սկսած Աշխատակազմին հաջողվեց ամսական տնտեսել շուրջ 7.000 լիտր բենզին: Նույն տարում հանձնաժողովների քանակի նվազմամբ կրճատվեցին նաև ծառայողական ավտոմեքենաները, որի արդյունքում էլ հնարավոր եղավ տնտեսել լրացուցիչ բենզին և այդ ավտոմեքենաների շահագործման ծախսերը:
Բենզինի սպառման սահմանաչափերի կրճատումները շարունակվեցին 2018 թվականին, միաժամանակ կրճատելով 14 ավտոմեքենա:
2018 թվականի տնտեսումների կտրուկ ավելացումը պայմանավորված է մի քանի հանգամանքով և համակարգմամբ, որոնց ներդրումն սկսվել էր դեռևս 2017 թվականին, երբ որևէ մեկի մտքով չէր անցնում, որ կարող է իշխանափոխություն տեղի ունենալ: Հենց այդ ժամանակ Աշխատակազմի համար արդեն պարզ էր, որ 2018-ին տնտեսումները լինելու են զգալի: Օրինակ՝ ներդրվեց էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը, որի արդյունքում զգալի տնտեսումներ ունեցանք թղթի, տպիչ սարքերի, դրանց թանաքի ու սպասարկման գծով, կանոնակարգվեցին և նվազեցվեցին ներկայացուցչական և գործուղումների գծով, ինչպես նաև բազմաթիվ այլ ուղղություններով ծախսերը: Այս նպատակների համար ընդունվեցին բազմաթիվ իրավական ակտեր:Անհնար է ունենալ տնտեսում և դրանք արտացոլված չլինեն համապատասխան փաստաթղթերում: Պնդումը, թե մինչ այս իրականացված տնտեսումները որևէ տեղ ամրագրված չեն եղել և փաստաթղթերով չեն երևացել, զուրկ է թե առողջ տրամաբանությունից, թե ողջամիտ դատողությունից»,- գրել է նա:
09:00 21.05.2025
The Times. Բրիտանիան կարող է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի պաշտպանության և ֆինանսների նախարարների դեմՄեծ Բրիտանիան այլ երկրների հետ պլաններ է մշակում Իսրայելի կաբինետի որոշ առանցքային անդամների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար՝ կապված Հորդանան գետի արեւմտյան ափում պաղեստինցիների իրավունքների խախտման հետ: Այս մասին հայտնում է Times թերթը։ Սև ցուցակում կարող են ներառվել, ի թիվս այլոց, հրեական պետության ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը, պաշտպանության նախարար Իսրայել Կացը և ազգային անվտանգության նախարար Իտամար […] ...
08:50 21.05.2025
CNN. Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներինԻսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններին: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ իշխող շրջանակների աղբյուրները։ «Վերջին ամիսներին իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածի հավանականությունը զգալիորեն աճել է, և ԱՄՆ-Իրան համաձայնագրի հեռանկարը, որով Թեհրանը չի հրաժարվի իր ողջ ուրանից, մեծացնում է նման հարվածի հավանականությունը», – հեռուստաալիքին ասել է […] ...
08:40 21.05.2025
ԱՄԷ-ն Իսրայելի հետ համաձայնության է եկել Գազայի հատվածին օգնություն տրամադրելու վերաբերյալԱրաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳՆ ղեկավար Գեդեոն Սաարի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են սկսել ԱՄԷ-ից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումները։ Էմիրաթական WAM լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջին փուլում հումանիտար օգնությունը սնունդ կապահովի պաղեստինյան անկլավում գտնվող շուրջ 15 հազար խաղաղ բնակիչների համար։ ԱՄԷ-ի նախաձեռնությունը ներառում […] ...
08:30 21.05.2025
«Ոսկե գնդակի» անցկացման ժամկետն ու անվանակարգերը«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը 2025 թվականին կկայանա սեպտեմբերի 22-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Միջոցառման ժամանակ կհանձնվեն հետևյալ մրցանակները. Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակ» (լավագույն ֆուտբոլիստ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Ռայմոն Կոպայի անվան մրցանակ (լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Լև Յաշինի անվան մրցանակ (լավագույն դարպասապահ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Գերդ […] ...
08:25 21.05.2025
Մինսկում մեկնարկում է MILEX 2025 ռազմատեխնիկական ցուցահանդեսըԲելառուսի մայրաքաղաքում մայիսի 21-ին բացվում է MILEX 2025 զենքի և ռազմական տեխնիկայի XII միջազգային ցուցահանդեսը, որը կտևի մինչև մայիսի 24-ը, որին կմասնակցեն պաշտպանական արդյունաբերության ընկերություններ հինգ երկրներից։ Ցուցահանդեսին կմասնակցեն Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Պակիստանը և Հնդկաստանը։ Ինչպես նշել են միջոցառման կազմակերպիչները, այս տարի ներկայացված ընկերությունների թիվը 1,5 անգամ ավելի է, քան 2023 թվականին։ Ցուցահանդեսը լայնորեն ներկայացնում […] ...
08:14 21.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...