Վաղվա պատերազմում մարդկային գործոնը մինիմալի պետք է հասցնենք. Անդրանիկ Քոչարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+15.09 oC

Վաղվա պատերազմում մարդկային գործոնը մինիմալի պետք է հասցնենք. Անդրանիկ Քոչարյան

14:05 17.01.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանն ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին հարց ուղղեց ռուսական սպառազինությունից 100 տոկոսով կախվածությանն այլընտրանքային ուղիներ, այդ թվում՝ վարկային բնույթի տարբերակներ փնտրելու վերաբերյալ: Բաբաջանյանը նաև հիշեցրեց, որ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին էր խոսվում, ապա հետաքրքրվեց` Քոչարյանն այս պայմանագրի անհրաժեշտությունն այսօր տեսնո՞ւմ է, թե՞ ոչ:

Քոչարյանը նշեց, որ պայմանագրի անհրաժեշտությունն այս պահին չի տեսնում, Հայաստանը պետք է լինի Արցախի անվտանգության ապահովման երաշխավորը, դրանով ասված է ամեն ինչ:

«Այդ հարաբերություններով մենք ունեցել ենք միայն հաջողություններ, որևէ խնդիր չենք ունեցել, չեմ ուզում միջազգային հարթակում էլ խնդիր ստեղծել»,- ասաց նա:

Հանձնաժողովի նախագահի թեկնածուն կարևորեց սպառազինության դիվերսիֆիկացումը, նշեց, որ առանձնահատուկ տեղ է տալիս ռազմարդյունաբերական համալիրը ստարտային վիճակի բերելուն, նշեց, որ այդ ընթացքում իրավունք չունենք աշխարհի լավագույն փորձը գոնե չուսումնասիրել:

«Մինչ այժմ ռուսական զենք ենք օգտագործել, դա նշանակում է, որ բանակը ներգրավված է նաև ռուսական ռազմական մտքի շրջանակներում, դրանից չենք կարող խուսափել, բայց անկասկած է, որ աշխարհում առկա լավագույն փորձը պիտի կիրառենք, վաղվա պատերազմում մարդկային գործոնը մինիմալի պետք է հասցնենք, որ զոհը լինի ոչ թե մարդը, այլ ռոբոտը: Այսօր պետք է ուժեղացնել առաջնագիծը, էֆեկտիվ օգտագործել սպառազինությունը, որի մեջ ռուսական զենքի տեսակարար կշիռը բավական մեծ է: Պետք է ՌԴ-ի հետ ունենանք լավ հարաբերություններ, բայց աչքաթող չանենք, որ այլ երկրների բանակներն էլ մեկը մյուսից վերցնում են լավագույնը և փորձում են ներգրավել իրենց պաշտպանական գերատեսչության շրջանակներում, վերջին հաշվով, ՌԴ-ն էլ ՆԱՏՕ-ից վերցրել է շատ բաներ»,- ասաց Քոչարյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

The Times. Բրիտանիան կարող է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի պաշտպանության և ֆինանսների նախարարների դեմ

09:00 21.05.2025

The Times. Բրիտանիան կարող է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի պաշտպանության և ֆինանսների նախարարների դեմ

Մեծ Բրիտանիան այլ երկրների հետ պլաններ է մշակում Իսրայելի կաբինետի որոշ առանցքային անդամների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար՝ կապված Հորդանան գետի արեւմտյան ափում պաղեստինցիների իրավունքների խախտման հետ: Այս մասին հայտնում է Times թերթը։ Սև ցուցակում կարող են ներառվել, ի թիվս այլոց, հրեական պետության ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը, պաշտպանության նախարար Իսրայել Կացը և ազգային անվտանգության նախարար Իտամար […] ...

CNN. Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

08:50 21.05.2025

CNN. Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններին: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ իշխող շրջանակների աղբյուրները։ «Վերջին ամիսներին իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածի հավանականությունը զգալիորեն աճել է, և ԱՄՆ-Իրան համաձայնագրի հեռանկարը, որով Թեհրանը չի հրաժարվի իր ողջ ուրանից, մեծացնում է նման հարվածի հավանականությունը», – հեռուստաալիքին ասել է […] ...

ԱՄԷ-ն Իսրայելի հետ համաձայնության է եկել Գազայի հատվածին օգնություն տրամադրելու վերաբերյալ

08:40 21.05.2025

ԱՄԷ-ն Իսրայելի հետ համաձայնության է եկել Գազայի հատվածին օգնություն տրամադրելու վերաբերյալ

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳՆ ղեկավար Գեդեոն Սաարի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են սկսել ԱՄԷ-ից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումները։ Էմիրաթական WAM լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջին փուլում հումանիտար օգնությունը սնունդ կապահովի պաղեստինյան անկլավում գտնվող շուրջ 15 հազար խաղաղ բնակիչների համար։ ԱՄԷ-ի նախաձեռնությունը ներառում […] ...

«Ոսկե գնդակի» անցկացման ժամկետն ու անվանակարգերը

08:30 21.05.2025

«Ոսկե գնդակի» անցկացման ժամկետն ու անվանակարգերը

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը 2025 թվականին կկայանա սեպտեմբերի 22-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Միջոցառման ժամանակ կհանձնվեն հետևյալ մրցանակները. Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակ» (լավագույն ֆուտբոլիստ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Ռայմոն Կոպայի անվան մրցանակ (լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Լև Յաշինի անվան մրցանակ (լավագույն դարպասապահ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Գերդ […] ...

Մինսկում մեկնարկում է MILEX 2025 ռազմատեխնիկական ցուցահանդեսը

08:25 21.05.2025

Մինսկում մեկնարկում է MILEX 2025 ռազմատեխնիկական ցուցահանդեսը

Բելառուսի մայրաքաղաքում մայիսի 21-ին բացվում է MILEX 2025 զենքի և ռազմական տեխնիկայի XII միջազգային ցուցահանդեսը, որը կտևի մինչև մայիսի 24-ը, որին կմասնակցեն պաշտպանական արդյունաբերության ընկերություններ հինգ երկրներից։ Ցուցահանդեսին կմասնակցեն Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Պակիստանը և Հնդկաստանը։ Ինչպես նշել են միջոցառման կազմակերպիչները, այս տարի ներկայացված ընկերությունների թիվը 1,5 անգամ ավելի է, քան 2023 թվականին։ Ցուցահանդեսը լայնորեն ներկայացնում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:14 21.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP