Դավոս այցին ընդառաջ վարչապետ Փաշինյանը հոդված է հրապարակել ֆորումի կայքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+20.04 oC

Դավոս այցին ընդառաջ վարչապետ Փաշինյանը հոդված է հրապարակել ֆորումի կայքում

16:48 18.01.2019

«Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել իմ հոդվածը: Ինքս՝ մեկնում եմ կիրակի»,- ֆեյսբուքյան այս գրառումով վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ մեկնելու է Դավոս՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին (ֆորումին) մասնակցելու։ Գրառմանը կից Նիկոլ Փաշինյանը զետեղել է իր հոդվածը։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2237656979888018

«Փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում անցած տարի, իրոք պատմական էին իրենց բնույթով ու ծավալով։ Մեր երկրում թավշյա հեղափոխությունն առաջնորդեց ժողովրդավարության հաղթանակին»,- գրում է վարչապետ Փաշինյանն ու ներկայացնում տեղի ունեցած փոփոխությունները։

Նա հիշեցնում է, որ այդ ամենին մասնակցում էին ոչ միայն հանրության բոլոր շերտերը, այլև աշխարհասփյուռ հայությունը։ Եվ իշխանության փոփոխությունը, հիշեցնում է Փաշինյանը, եղավ առանց բռնության, առանց որևէ զոհի։ Իսկ իրերի վիճակն արձանագրվեց խորհրդարանական ընտրություններով, ու Ազգային ժողով անցած կուսակցությունները վայելում են ժողովրդական հեղինակություն։

Փաշինյանը հիշեցնում է, որ Հայաստանում այս ներքին փոփոխություններն արտաքին հարաբերություններում որևէ տեկտոնական փոփոխության չեն հանգեցրել, ու պաշտոնական Երևանը գործընկերների առաջ շարունակում է կրել իր պարտավորությունները։ Ավելին, ըստ Փաշինյանի, ժողովրդավարական Հայաստանն ավելի մեծ ներդրում կարող է ունենալ իր անդամակցած ռազմաքաղաքական ու տնտեսական միություններում։

Վարչապետն իր հոդվածում հիշեցնում է, որ Հայաստանում այս փոփոխությունների նախադրյալներից մեկն այն էր, որ հանրությունն ուներ ազատության ու արդարության պահանջի զգացում դեռ 1988 թվականի ցույցերից, իսկ գործող իշխանությունները Հայաստանը տանում էին դեպի լճացում, և անհրաժեշտ էր արդիականացնել պետական ապարատը, իսկ միակ լուծումը ժողովրդավարությունն էր։

«Մենք չենք տեսել ժողովրդավարությանը որևէ այլընտրանք»,- գրում է Փաշինյանը։

Ստանալով ժողովրդի վստահությունը, ըստ Փաշինյանի, Հայաստանի իշխանությունը բարեփոխումների լայնածավալ օրակարգ ներդրեց։ Հիմա այդ օրակարգի առաջնահերթություններն են կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհների բացառումը, բոլորի համար հավասար պայմանների ստեղծումը, աղքատության վերացումը, անկախ դատական համակարգի ստեղծումը։

Քաղաքական այս փոփոխություններից հետո Հայաստանի իշխանությունները, ըստ Փաշինյանի, ձեռնամուխ են եղել բարեփոխել նաև տնտեսությունը։ Վարչապետը թվարկում է այն աշխատանքները, որոնք կատարվում են Հայաստանը ներդրումների համար ավելի գրավիչ դարձնելու համար, ու ներկայացնում է նաև առանձին ոլորտներ, որտեղ մրցունակ է Հայաստանը՝ ՏՏ, կրթություն, զբոսաշրջություն, ջրային տնտեսություն և այլն։

Փաշինյանը հիշեցնում է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ու կարող է կամրջող դեր խաղալ ԵՄ անդամ պետությունների համար։ Ավելին, սա հնարավորություն է տալիս եվրոպացիներին ներդրումներ անել ու մտնել եվրասիական շուկա։ Իսկ ԵՄ-ի հետ համաձայնագրի կնքումից հետո Հայաստանը քաղաքականապես ու տնտեսապես կապեր է ստեղծում Եվրոպայի հետ։ Այս ամենի հիման վրա Հայաստանը, ըստ Փաշինյանի, շարունակելու է առաջընթացը տեխնոլոգիական ու արդյունաբերական տնտեսության կայացման ուղղությամբ։

«Մենք վճռական ենք տրամադրված առաջ շարժվել այս ուղով՝ հասնելու համար վերջնական նպատակին՝ կայուն, ժողովրդավարական, տնտեսապես զարգացող Հայաստանին՝ հիմնված օրենքի գերակայության ու հաշվետվողական կառավարման վրա։ Մենք ձախողման իրավունք չունենք։ Մենք պարտավոր ենք արդարացնել մեր ժողովրդի վստահությունը ու պաշտպանել ժողովրդավարությունը»,- իր հոդվածը եզրափակում է Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

21:00 20.05.2025

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 62, 66 շենքեր և որ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 108 հասցե և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսահակյան փ. 16, 16ա շենքեր, Կորյունի նրբ․ 10, 11 շենքեր և հարակից ոչ […] ...

ԵՄ ԱԳ նախարարները որոշել են չեղարկել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները

20:48 20.05.2025

ԵՄ ԱԳ նախարարները որոշել են չեղարկել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները

ԵՄ անդամ երկրները որոշել են չեղարկել Սիրիայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է համայնքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ «Այսօր մենք որոշել ենք չեղարկել Սիրիայի նկատմամբ մեր տնտեսական պատժամիջոցները։ Մենք ցանկանում ենք օգնել սիրիացի ժողովրդին վերականգնել նոր, ներառական և խաղաղ Սիրիան»,-գրել է նա։ ...

Հավանաբար, Ձյուբայի նպատակը պոպ-MMA-ն է․ Սերգեյ Թորոսյան

20:38 20.05.2025

Հավանաբար, Ձյուբայի նպատակը պոպ-MMA-ն է․ Սերգեյ Թորոսյան

Արման Ծառուկյանի նախկին մարզիչ Սերգեյ Թորոսյանը կարծիք է հայտնել ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբայի մասին, որը ցանկություն է հայտնել դառնալ MMA-ի մարտիկ, հաղորդում է mma.metaratings.ru-ն. «Կարծում եմ՝ Ձյուբան կարիերայի ավարտից հետո գումար վաստակելու միջոցներ է դիտարկում: Հավանաբար, նրա նպատակը պոպ-MMA-ն է, որտեղ մեծ փողեր են վճարում: Եթե ավելի հստակ պատասխան եք ուզում, ապա Ձյուբայի՝ MMA-ում նորամուտը կարող […] ...

Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի հետ

20:31 20.05.2025

Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության ընթացքին […] ...

ՃՏՊ Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներ

20:30 20.05.2025

ՃՏՊ Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 20-ին, ժամը 18:15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» […] ...

Ռուբիո. ԱՄՆ դաշնակիցներից ոչ մեկը չի ցանկանում Patriot համակարգեր փոխանցել Ուկրաինային

20:25 20.05.2025

Ռուբիո. ԱՄՆ դաշնակիցներից ոչ մեկը չի ցանկանում Patriot համակարգեր փոխանցել Ուկրաինային

ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ոչ մեկը չի ցանկանում իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը փոխանցել Ուկրաինային: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։ «Ուկրաինացիները պահանջում են հակաօդային պաշտպանության Patriot համակարգեր, որոնք, անկեղծ ասած, մենք չունենք: Բայց մենք սերտորեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ: ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ ունեն Patriot […] ...

BACK_TO_TOP