12:54 23.01.2019
Դավոսում հունվարի 22-ին տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման մասին խոսելիս քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վերջին օրերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԱՄՆ նախագահի և այլ հեղինակավոր գործիչների հայտարարությունները, թե Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին պետք է պատրաստել խաղաղության, վկայում են, որ միջազգային հանրությունը դասեր է քաղել իր նախկին սխալներից:
Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ Ադրբեջանի քարոզչական ագրեսիայի վրա երկար ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու միջազգային հանրությունը աչք էին փակում, սակայն այժմ արդեն գիտակցել են իրենց սխալը և անգամ սպառնալիքների լեզվով հասկացնում են, որ երկու երկրները մոնիթորինգի տակ են:
Դա նաև հնարավորություն կտա ավելի արդյունավետ բանակցություն վարել:
23:10 21.05.2025
Արմավիր քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածումՄայիսի 21-ին, ժամը 19:49-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Hyundai» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան […] ...
23:02 21.05.2025
Քրեական ոստիկանության միջոցառումներով արձանագրվել է շուրջ 629 մլն ՀՀ դրամի ապօրինի արդյունահանված հանույթի իրացման ծավալՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 1-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ստեղծվել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Վարչության գործառույթներից են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին հակազդելը՝ դրանց կանխմամբ, խափանմամբ ու բացահայտմամբ։ 2024 թվականի նոյեմբերի 1-ից 2025 թվականի մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում վարչության ծառայողների գործունեության արդյունքում Հակակոռուպցիոն […] ...
22:53 21.05.2025
Թեհրանը կատարել է Բաքվի պահանջը. Ադրբեջանի դեսպանության վրա հարձակվողին գնդակահարեցինԹեհրանում իրականացվել է Ադրբեջանի դեսպանության շենքի վրա հարձակում կատարած ահաբեկչի գործով կայացված մահապատժի դատավճիռը: Բաքվում բավարարվա՞ծ են: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս մահապատժի մասին լուրն այսօր առավոտյան տարածեց Իրանի իրավական համակարգի լրատվական պորտալը, բայց ըստ որոշ տեղեկությունների, իրականում վճռի իրականացումը տեղի էր ունեցել դեռ անցած շաբաթ, թե ինչ եղանակով, չի տեղեկացվում. ամենայն […] ...
22:44 21.05.2025
Մոստովոյն աջակցել է ԹիկնիզյանինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 56-ամյա Ալեքսանդր Մոստովոյն աջակցել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, որը դժգոհել էր ռուսական թիմում խաղաժամանակ չստանալուց և ամռանը ակումբը փոխելու ցանկություն էր հայտնել։ «Թիկնիզյանը ճիշտ է, նա թույլ ֆուտբոլիստ չէ, թիմում շատերից ուժեղ է, նաև ձախ ոտքով է խաղում, իսկ Ռուսաստանում քիչ են այդպիսի ֆուտբոլիստներ։ Խճճված իրավիճակ […] ...
22:33 21.05.2025
Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ին և «Fiat»-ը․ կան վիրավորներՄայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes», «Mitsubishi» և «Fiat» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային […] ...
22:24 21.05.2025
Լենա Նանուշյանն ԱՀԿ վեհաժողովում խոսել է առողջապահական անհետաձգելի կարիքների և երկարաժամկետ հեռանկարում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասինԺնևում ընթանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 78-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովը, որին մասնակցում է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը: Համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովում, առողջապահական համակարգի հզորացում, պատրաստվածություն […] ...