Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի շնորհիվ 30-ից ավելի կյանք է փրկվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի շնորհիվ 30-ից ավելի կյանք է փրկվել

16:38 23.01.2019

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը» նշում է հիմնադրման 20-ամյակը: Այն տարածաշրջանային եզակի կենտրոն է, որտեղ հավաքագրվում են ոսկրածուծի դոնորները: Նրանց թիվն արդեն հասնում է 30 հազարի: Կենտրոնի բոլոր դոնորները հայ են՝ Հայաստանից ու տարբեր երկրներից: Այս տարի առաջին անգամ դոնորներից մեկն իր ցողունային բջիջներն է հանձնել, որոնք ուղարկվելու են Իսպանիա:

Հայաստանից Իսպանիա՝ 7-ամյա Արենի կյանքը փրկելու համար

Բջիջները Հայաստանից Իսպանիա են տեղափոխվելու 7-ամյա Արենին փոխպատվաստելու համար: Փոքրիկը հիվանդ է լեյկոզով, իսկ փոխպատվաստումը հույս է՝ հիվանդությունը կարող է նահանջել: Ցողունային բջիջներն առավելագույնը 48 ժամվա ընթացքում պետք է հասնեն Իսպանիա. անգամ շատ կարճ ուշացումը կարող է ճակատագրական լինել: Արենի դոնորը հարազատ մորաքույրն է:

«Իրար հետ կապի մեջ ենք: Որ երեկ էլ զանգեցինք, ասաց՝ սպասում եմ մորքուրին: Մորքուրի բջիջները գալու են (ժպտում է)»,- ասել է Արենի մորաքույրը՝ Քրիստինա Գևորգյանը:

 

Փրկության հույս. ոսկրածուծի 30 հազարից ավելի դոնոր

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում դոնորների թիվն անցնում է 30 հազարը, գրեթե  բոլորը հայ են՝ Հայաստանից, Արցախից ու աշխարհի տարբեր երկրներից:

«Քաղցկեղն ամբողջ աշխարհում աճ է գրանցում, ցավոք սրտի: Հայաստանը չի առանձնանում հիվանդացության բարձր ցուցանիշներով, բայց քաղցկեղը քանի գնում՝ ավելանում է, և պատճառները բազմաթիվ են: Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք, պարզապես: Ամեն մարդ, ով հիվանդ է արյան քաղցկեղով, և՛ կազմակերպությունները, և՛ այն գերատեսչությունները, որոնք զբաղվում են այդ հարցով, պետք է իմանան՝ կա մի կառույց, որը պատրաստ է տրամադրել փրկության այդ հույսը»,- ասել է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը:

Հույս տալիս են ոչ միայն հայերին: Կենտրոնը ցողունային բջիջներ անվճար տրամադրում է նաև օտարերկրացիներին: Ոսկրածուծի փոխպատվաստումը տարբեր հիվանդությունների բուժման գործում արդյունավետության տարբեր մակարդակներ է ունենում:

«Այրան հիվանդություններ կան, որոնք 90%-ով ապաքինվում են, լեյկոզների պարագայում դրանց արդյունավետությունը հասնում է 60%-ի», – ասել է Ավագյանը:

Հայաստանյան ռեեստրի շնորհիվ 30-ից ավելի կյանք է փրկվել

Ոսկրածուծի դոնորները չեն վճարվում, իսկ շահառուներին էլ ցողունային բջիջներն անվճար են հասնում: Ցողունային բջիջների հավաքագրման հայաստանյան կենտրոնի շնորհիվ 20 տարիների ընթացքում 30-ից ավելի կյանք է փրկվել:

«Որևէ գումար չի փոխանցվում դոնորին, ամենը հիմնված է մարդասիրական հիմունքների վրա, և ամեն մարդ շատ հպարտ է, որ առիթ ունի մեկի կյանքը փրկելու»,- ասել է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախագահը:

Ոսկրածուծի դոնոր դառնալը բարդ գործընթաց չէ

Չնայած տարածված կարծրատիպին՝ ոսկրածուծի դոնոր դառնալն ու այլ մարդու կյանքը փրկելու համար սեփական ցողունային բջիջները տրամադրելը բարդ գործընթաց չէ և չի վնասում դոնորին:

Ցողունային բջիջներ կարող են հանձնել մինչև 50 տարեկան առողջ մարդիկ: Կենտրոնում ընդգծում են՝ վիրահատական միջամտություն պետք չէ, պարզապես մի քանի ժամ և վերջ: Գործընթացը նույնն է, ինչ արյուն հանձնելու դեպքում:

Կենտրոնը դեռ էլի դոնորների կարիք ունի. որքան շատ լինեն նրանք, այնքան շատ կյանքեր կփրկվեն: Ի դեպ, ոսկրածուծի ռեեստրն այսօր ևս մեկ դոնորով ավելացավ:

Պատրաստեց՝ Արտակ Խուլյանը

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP