16:41 23.01.2019
Կադաստրի կոմիտեն ու նրա «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ն օրերս Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնեցին 30 տրանսպորտային միջոց՝ կատարելով ՀՀ կառավարության դեկտեմբերի 13-ի որոշումը։ Կոմիտեից հայտնում են, որ նպատակը պետական միջոցների առավել արդյունավետ օգտագործումն է։ Ծառայողական ևս 3 ավտոմեքենա կոմիտեն պատրաստվում է տրամադրել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային տեսչական նորաստեղծ մարմնին։
Այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությանը՝ հունվարի 8-ին, կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը տրանսպորտային միջոցների վերադարձի գործը հանձնարարեց գլխավոր քարտուղարի տեղակալ Գագիկ Եգանյանին, իսկ կոմիտեի հաշվեկշռում մնացած մեքենաների վերահսկողությունը՝ տնտեսական մասի ղեկավար Մոմիկ Հովակիմյանին, որը պետք է ավտոմեքենաների գույքագրում կատարի՝ լուսանկարներով և տվյալների բազայով, թե յուրաքանչյուր մեքենա տեխնիկապես ինչ վիճակում է։ Հանձնարարվեց վերլուծել և ներկայացնել տվյալներ, թե քանի վարորդ, որքան բենզին և այլ միջոցներ են անհրաժեշտ նրանց շահագործման համար։ Ապա պատվիրեց, որ ծառայողական մեքենաների նորոգման, բենզինի հետ կապված ցանկացած հարց լուծվի միմիայն գրավոր եղանակով.
«Անցյալ տարի խնայողություն ենք ունեցել ոլորտում, այս տարի էլ կշարունակենք, և խնայված միջոցները դարձյալ կուղղենք աշխատակիցների խրախուսմանը»։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...