18:40 23.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական թողարկման ընթացքում ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը մանրամասներ է ներկայացրել Հայաստան այցի մասին:
«Այցիս նպատակը զբոսաշրջային է, ես մեկուկես ամիս կանցկացնեմ Հայաստանում, կհանդիպեմ ընկերներիս, հետաքրքիր վայրեր կգնամ. սա է իմ միակ նպատակը: Ես եղել եմ ավելի քան 140 երկրում, ես գնացել էի Հարավային Ամերիկայի երկրներ, որպեսզի հանդիպեմ ուրուգվայցի կամ արգենտինացի պատգամավորների, որոնց մի մասը ներառված է Ադրբեջանի «սև ցուցակում», ես նաև հանդիպել եմ Ուրուգվայում և Արգենտինայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ և ինձ համար նոր բացահայտումներ եմ արել»,- ասել է Լապշինը:
Ալեքսանդր Լապշինի խոսքերով՝ սփյուռքահայերի մեծ մասը չի եղել Հայաստանում, չգիտի հայերենը, նրանք Ցեղասպանությունից մազապուրծ եղածների սերունդներն են, որոնք չեն ապրել Խորհրդային Հայաստանում, և նրանց հայրենիքը Երևանը չէ, այլ Կարսը, էրզրումը, Վանը: Բլոգերի խոսքերով՝ խոսքը կարծես 2 տարբեր ժողովրդի մասին լինի, որոնք ունեն տարբեր պատմություններ:
Հաղորդավարի այն հարցին, թե արդյո՞ք Լապշինը մտադիր է կրկին այցելել Արցախ, բլոգերը տվել է հետևյալ պատասխանը.
«Ես կարծում եմ, որ ներկա պահին կարիք չունեմ Արցախ գնալու. նրա համար չէ, որ վախենում եմ, դա վտանգավոր է, կամ Ադրբեջանը հետախուզում կհայտարարի իմ նկատմամբ, պարզապես ես չեմ կարծում, որ պետք է առիթ տամ նրանց և մարմնավորեմ թշնամու կերպար: Ես ի սկզբանե Ադրբեջանին պետք էի, որպեսզի լինեի թշնամու կերպարում: Ադրբեջանցիների թշնամին դուք եք, նրանց Արցախը պետք է, որպեսզի կոռուպցիան և թալանը կարողանան վերագրել արտաքին ուժերին, նույն ձևի թշնամի ես եմ եղել: Ես չեմ ցանկանա, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրեն, որ ես գնացել եմ Արցախ, և սա Հայաստանի սադրանքն է: Ես նրանց նման նվեր չեմ մատուցի»:
Ալեքսանդր Լապշինը ասել է, որ մինչ օրս ստանում է սպառնալիքներ թե՛ սոցցանցերում իրեն ուղարկվող անհատական նամակների տեսքով, թե՛ ադրբեջանական լրատվամիջոցներում առկա հրապարակումների տեսքով, որոնց բովանդակությունն է, որ բլոգերը դեռ շատ կզղջա, քանի որ հայկական լրատվամիջոցներին հարցազրույց է տվել:
«Ալիևի ռեժիմը բոլորիս համար տհաճ է և այն պետք է կործանվի»,- ասել է Լապշինը:
Բլոգերը իր խոսքը եզրափակել է՝ ասելով, որ հեղափոխությունից հետո Հայաստանում լավատեսության մթնոլորտ է նկատում, և մարդիկ հույսով են լցված ապագայի հանդեպ.
«Ես չէի կարող պատկերացնել իրավիճակ, երբ հայերը իրար կսպանեն Երևանի փողոցներում, դա կլիներ լավագույն նվերը ձեր հարևաններին»:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...