18:29 23.01.2019
Հունվարի 23-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Խորհրդակցությունը վարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Գարիկ Ղուկասյանը: Մասնակցում էին վարչության ծառայությունների ղեկավարները, բաժինների և բաժանմունքների պետերը, տարածքային բաժինների պետերն ու նրանց տեղակալները, այլ ստորաբաժանումների պատասխանատուներ:
Հաշվետու զեկույցով հանդես է եկել վարչության պետի տեղակալ Անդրանիկ Իսկանդարյանը, որը ներկայացրել է մայրաքաղաքում հանցավորության շարժընթացի և հիմնական միտումների վիճակագրությունը, անդրադարձավ հանցագործությունների բացահայտման աշխատանքներին, ծառայությունների ցուցանիշներին, նախկինում կատարված` կասեցված հանցագործությունների բացահայտման աշխատանքներին:
Նշվել է, որ անցած 12 ամիսներին Երևան քաղաքում արձանագրվել է վարույթներում գտնվող քրեական գործերով և նյութերով անցնող 13251 հանցագործության դեպք` նախորդ տարվա 11685-ի դիմաց: Միևնույն ժամանակ՝ բացահայտման աշխատանքների արդյունավետությունը նախորդ տարվա համեմատ աճել է 5.7%-ով, իսկ միջին հանրապետական ցուցանիշի համեմատ` 11.1%-ով:
Անդրադառնալով հասարակական հնչեղություն ունեցող հանցատեսակներին՝ զեկուցողը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է, մասնավորապես, սպանության դեպքերի նվազում. հաշվառվել է սպանության 21 դեպք` նախորդ տարվա` 25-ի դիմաց:
Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Բունիաթյանն իր ելույթում անդրադարձել է հասարակական հնչեղություն ունեցող հանցատեսակների բացահայտման, դրանցով հետախուզվող հանցագործների հայտնաբերման աշխատանքներին:
Ոստիկանության տարածքային բաժինների պետերը ներկայացրել են իրենց ստորաբաժանումների աշխատանքը, վեր հանել առկա խնդիրները, ներկայացրել աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ առաջարկներ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Գարիկ Ղուկասյանը հավաստել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու անձնակազմը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ` հաշվետու շրջանում արձանագրված բացթողումներն ու թերությունները շտկելու ուղղությամբ` շարունակելով հետևողական աշխատանքը հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...