13:12 24.01.2019
Երևանի քաղաքապետարանի հազարավոր աշխատակիցներ դեկտեմբերին ստացել են պարգևավճարներ, սակայն նրանց պաշտոններն ու ստացած գումարները չեն հրապարակվում։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այս խնդրի մասին հարցրին նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին՝ օրինաչա՞փ է պարգևավճարների վրա նման գումարներ ծախսելը։
Մեսչյանն օրինակ բերեց իր ղեկավարած ոլորտի վրա․ ըստ նրա՝ հեղափոխությունից հետո կատարվել է ու կատարվում է մեծ ծավալի աշխատանք, ու աշխատակիցները մինչև ուշ գիշեր աշխատում են։
«Հիմա եթե հնարավորություն կա 13-րդ աշխատավարձի պես (չգիտեմ անունը ինչ է՝ 13, 14, 16, դա նշանակություն չունի) Նոր տարվա շեմին էդ մարդկանց իսկապես նվիրյալ աշխատանքի համար, քանի որ աշխատավարձերը բավականին համեստ են, էդ մարդիկ ստանան որոշակի գումար, դրա մեջ ինչ-որ վատ բան կա՞։ Ես կարծում եմ, կներեք, որ ոչ»,- ասաց Մեսչյանը։
Ինչ վերաբերում է նրանց, ովքեր կարճ ժամանակ է, ինչ աշխատում են, ներառյալ իրեն՝ գլխավոր ճարտարապետին, Մեսչյանն ասաց, որ չգիտի, թե ինչքան են փոխանցել իր քարտին։ Մեսչյանը, սակայն, ակնարկեց, որ դա ուղղել է բարեգործությանը, թեև չցանկացավ բացել փակագծերը։
«Մի խոսքով՝ էդ գումարը, որ ես եմ ստացել, ես գիտեմ՝ ինչ եմ արել էդ գումարը, և ես հանգիստ գիշերը քնում եմ, հասկանո՞ւմ եք։ Մնացածը մի քիչ բարդ է։ Ես չեմ կարող ասել։ Գուցե նույն բանն արել են մնացած վարչության պետերը, որ ստացել են գումար։ Ես չեմ կարող ասել ուրիշների փոխարեն։ Ես մենակ մի բան կարող եմ ձեզ ասել, որպես Հայաստանի ինչ-որ չափով թասիբ ունեցող քաղաքացի, որ էդ գումարը, որ ես ստացա, ոչ մի բարոյական բեռ իմ համար չեղավ»,- ասաց Մեսչյանը։
Գլխավոր ճարտարապետը կարծում է, որ, այնուամենայնիվ, աղմուկն ավելի մեծ է, քան պետք է լիներ։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...