13:29 24.01.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հունվարի 24-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Բագրատաշենում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: Նա պարզաբանեց, թե օրենսդրությամբ ինչ է փոխվել, որն էլ ակցիաների պատճառ է դարձել: Անանյանի խոսքերով՝ օրենսդրության մեջ փոխվել է մի շատ կարևոր բան. փոխվել են ԵԱՏՄ կանոնները, և այդ փոփոխությունները պարտադիր կիրառման ենթակա են ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների կողմից:
«Եթե մենք, օրինակ, անցած տարի առավելագույն չափերը բարձրացրեցինք, 50 կգ նորմ ներմուծեցինք, տեսանք տարեվերջին, որ մեր քաղաքացիները իրենց անձնական օգտագործման նպատակով այդպիսի հնարավորություն ընձեռելը դիտարկել են որպես բիզնեսի իրականացման շատ կարճ եղանակ ու ճանապարհ: Մենք մտածում էինք, թե ինչ պետք է անենք, բայց ԵԱՏՄ-ի կանոնը եկավ օգնության, երբ 50 կգ-ն իջեցվեց 25 կգ-ի: Մենք ունենք պայմանավորվածություններ, նաև կառավարությունում ու վարչապետի հետ ենք քննարկել, ռիսկի պրոֆիլներ պետք է ներմուծենք, հաճախականություն սահմանենք, փորձենք կանոնակարգել 25 կգ-ներով ներմուծումները»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին` ի վերջո, ի՞նչն էր ստիպել քաղաքացիներին բողոքի ակցիաներ իրականացնել Բագրատաշենում: Անանյանն ասաց, որ չի կարող բոլոր քաղաքացիների մասին ասել, թե նրանք ազնիվ չեն պետության հանդեպ, կարող է` պատվիրել են ուղեբեռ, որը եկել է Վրաստան, այնտեղից իրենց են բերում, բայց կարծում է, որ ամեն ինչ պետք է լինի խելամտության շրջանակներում. եթե փոստով բան է պատվիրել, ինչո՞ւ է պատվիրում, որ բերեն Վրաստան:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...