15:02 25.01.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է արտակարգ դրության ռեժիմ սահմանել երկրի հարավային սահմանի հարակից տարածքում, որպեսզի դրա հիման վրա կարողանա ֆինանսավորում ապահովել Մեքսիկայի հետ սահմանին իր իսկ խոստացած պատը կառուցելու համար։ Այս մասին CNN-ին հայտնի է դարձել անանուն աղբյուրի կողմից տրամադրված նախագծից։
Վերջին շաբաթվա ընթացքում պատրաստված նախագծով նախատեսվում է, որ Թրամփը արտակարգ դրություն է հայտարարելու, և դրա հիման վրա 7 միլիարդ դոլար է տրամադրվելու արտակարգ դրությունը «սպասարկելու» համար։ Այս գումարը, ինչպես վաղուց ակնարկում են փորձագետները, ուղղվելու է պատի կառուցմանը։
Սա, թերևս, վերջին տարբերակն էր։ Թրամփը փորձում էր պատի կառուցման համար ֆինանսավորումը՝ շուրջ 5,7 միլիարդ դոլար, ներառել երկրի բյուջեի մեջ, սակայն հակառակորդ Դեմոկրատական կուսակցության մեծամասնությունը Կոնգրեսում չի անցկացնում բյուջեի այդպիսի նախագիծ։ Արդյունքում բյուջեի չհաստատման պատճառով կառավարության մի մասի աշխատանքը դադարեցված է, քանի որ չկա որևէ փաստաթուղթ, որի հիման վրա պետք է ֆինանսավորվի այդ կառավարության աշխատանքը։
Այս դրությունը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի, և արտակարգ դրություն հայտարարելու միջոցով Թրամփը կարող է կողմնակի ձևով ֆինանսավորում հայթայթել խոստացած պատը կառուցելու համար։ Սա սկզբունքային հարց է, քանի որ պատը Թրամփի նախընտրական խոստումներից էր։ Նա խոստացել էր այդ պատի կառուցմամբ արգելափակել Մեքսիկայից հանցավոր տարրերի ներթափանցումը Նահանգներ։
22:22 03.05.2025
Միջազգային հարաբերությունների վիճակը պատերազմական չէ, մենք հիմա այլ բանի մասին պետք է մտածենք․ Լևոն Շիրինյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագիտության դոկտոր, «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ Լևոն Շիրինյանին։ Քաղաքագետն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր արտաքին և ներքին քաղաքական զարգացումները։ Անցնող շաբաթը նախ աչքի ընկավ Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների կտրուկ սրացումով։ Արդյո՞ք լայնածավալ առճակատումը անխուսափելի է, եթե այո, ապա ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ մեր տարածաշրջանի ու, մասնավորապես, մեր երկրի վրա։ Ինչպիսի՞ն պետք է […] ...
22:12 03.05.2025
Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիի սպրինտումԲրիտանական «Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի 2025 թվականի աշխարհի առաջնության վեցերորդ փուլի՝ Մայամիի Գրան պրիի սպրինտում։ Նորիսի «Մաքլարենի» թիմակից ավստրալացի Օսկար Պիաստրին զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակել է «Ֆերարիի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Պիաստրին սպրինտից հետո պահպանում է առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում՝ վաստակած 106 միավորով։ Նորիսը երկրորդն է (97), իսկ […] ...
21:48 03.05.2025
Երևանում «Ford Mustang»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մեքենաներինՄայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ՝ դեպի հանրահայտ «ԱՅԲ» կրթահամալիր տանող ճանապարհահատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...
21:36 03.05.2025
Առողջապահության նախարարությունը՝ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել է համապետական շաբաթօրյակինԱռողջապահության նախարարությունը, նաև ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպությունները՝ նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Մաքրման աշխատանքներն իրականացվել են՝ «Նոր Արաբկիր» զբոսայգու տարածքում, ինչպես նաև ԱՆ ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների հարակից տարածքներում` Երևանում և մարզերում: ...
21:14 03.05.2025
ՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաև միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերություններըՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաեւ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...