12:35 29.01.2019
Այսօր, Կոռուպցիայի ընկալման 2018 թ․ համաթվի արդյունքների հրապարակման ժամանակ ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ընդգծել է, որ ամենից վատ վիճակում շարունակում են մնալ այն երկրները, որտեղ կոնֆլիկտներ են, ավտորիտար վարչակարգեր կամ քաղաքացիական պատերազմներ:
«Ինչպես տեսնում եք, ամենից վատը Սոմալին է: Շատ վատ վիճակ է նաև Սիրիայում, Հարավային Սուդանում, Եմենում և Հյուսիսային Կորեայում»:
Այս տարի ևս ԿԸՀ-ն վերլուծվել է նաև տարածաշրջանների մակարդակով.
«Ամենամաքուրն Արևմտյան Եվրոպա, Եվրոպական միությունն է՝ 66՝ 100-ից, այսինքն՝ միջինը: Անդրսահարյան Աֆրիկան ամենակոռումպացված տարածաշրջանն է՝ 32: Դրանից հետո գալիս է Արևելյան Եվրոպան, Կենտրոնական Ասիան՝ տարածաշրջան, որում մտնում է Հայաստանը», – ասել է Հոկտանյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԿԸՀ 2018 թվականի արժեքը հավասար է 35-ի: Կոռուպցիայի ընկալման համաթիվը 35 է եղել նաև 2017 թվականին: Հայաստանը 180 երկրների շարքում՝ Ալժիրի, Բրազիլիայի, Կոտ դ’Իվուարի, Եգիպտոսի, Սալվադորի, Պերուի, Թիմոր-Լեստեի և Զամբիայի հետ կիսում է 105-ից 113-րդ տեղերը: Նախորդ տարվա համեմատ Հայաստանի ԿԸՀ արժեքը չի փոխվել, սակայն այն ժամանակ նույն 180 երկրների շարքում Հայաստանը կիսում էր 107-ից 110-րդ տեղերը:
Ինչ վերաբերում է հարևաններին, ապա, ինչպես և նախորդ տարիներին, Հայաստանը շարունակում է զիջել ոչ միայն Վրաստանին, այլև Թուրքիային, որի 2018թ. ԿԸՀ համաթվի արժեքը հավասար է 41-ի, այսինքն՝ խոսքը 78-ից 86-րդ տեղերի մասին է:
Հայաստանի մյուս երկու հարևանները՝ Ադրբեջանը զբաղեցնում է 152-ից 156 -րդ տեղերը, իսկ Իրանը 138 -ից 143-րդ տեղերով շարունակում է զիջել նրան:
ԿԸՀ չափվում է 0-ից 100 միավորով: 0-ն ամենակոռումպացվածն է:
18:44 02.05.2025
Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. վարչապետԸնթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 947 մլն դրամ: Կրթահամալիրը ներառելու է 200 երեխայի համար նախատեսված դպրոց և 80 երեխայի համար՝ մանկապարտեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
18:35 02.05.2025
Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներՄայիսի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Մ․-ի անվամբ փոստային առաքման միջոցով ստացված հանձնուքը։ Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից 45-ի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 264,94 գրամ։ Իսկ 27 կոնֆետի միջից հայտնաբերվել […] ...
18:27 02.05.2025
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում ապրիլի 30-ին անցկացվել է «Գյուղաջակցության խորհրդատուի նոր ուսումնական ձեռնարկ» (NELK) մոդուլների շարքի ամփոփիչ միջոցառումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների կարողությունների […] ...
18:19 02.05.2025
Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և INEOS ընկերության նախագահ Ջիմ Ռետկլիֆը որոշել է ազատվել իր ակտիվներից մեկից: L’Informé-ի համաձայն՝ գործարարը փաստաբաններին հանձնարարել է նախապատրաստել բոլոր փաստաթղթերը «Նիսը» վաճառքի հանելու համար: Ռետկլիֆը ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը գնելուց հետո այլևս հետաքրքրված չէ ֆրանսիական ակումբով և ցանկանում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել անգլիական թիմի վրա: Բրիտանացի միլիարդատերը Lazard ներդրումային […] ...
18:09 02.05.2025
Նոր նշանակում` Մայր ԱթոռումՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Սուրբ Շողակաթ վանքում՝ որպես հոգևոր սպասավոր։ ...