16:44 30.01.2019
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հունվարի 30-ին լրագրողների հետ զրույցում խոսեց վերջին շրջանում լայնորեն քննարկվող պարգևավճարների մասին: Նա հիշեցրեց՝ չի եղել դեպք, երբ ֆինանսների նախարարությունից լրագրողներն ինչ-որ տեղեկություններ ուզեն ստանալ, սակայն չստանան, ապա վստահեցրեց` այս դեպքն էլ դրանց շարքում է:
«Անհոգ եղեք, ձեր բոլոր հարցերի պատասխանները ստանալու եք»,- ասաց նա:
Ջանջուղազյանը նշեց, որ նախ՝ հարց է, թե ինչու են պարգևավճարները քննարկման առարկա դարձել, ապա անդրադարձավ բովանդակությանը: Նա ասաց, որ այդ պրակտիկան գործում է մոտ 20 տարի. սկզբում ֆինանսների նախարարության, հետո աշխատակազմի համար պարգևատրման տող է նախատեսված եղել օրենքով:
«Մի անգամ առիթ եղե՞լ է, որ նայեք էդ տողը, թե՞ ոչ: Ոչ ոք չի նայել, նույնիսկ հիմա: Նորմալ է, եթե գոնե հիմա նայել եք, որ կա պարգևատրման համար նախատեսված առանձին տող և այն բաշխվել է: Եթե նրանց թվում իմ բարեկամներին եք փնտրում, պիտի երկար փնտրել: Ասեմ, որ բոլոր աշխատակիցներին կարող եք դասակարգել իբրև իմ բարեկամներ, գիտեք, չէ՞, որ թվից եմ աշխատում, այստեղ ոչ բարեկամ չկա»,- ասաց նա:
Նախարարը շեշտեց, որ դեկտեմբերն առանձնահատուկ է առնվազն գոնե մի գործոնով պայմանավորված, նրանով, որ երկու ամսվա աշխատավարձ է վճարվում` նոյեմբերի ու դեկտեմբերի, բացի դրանից՝ կա օրենքով նախատեսված դրույթ 13-րդ աշխատավարձի մասին, ու նաև աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցները կարող են օգտագործվել պարգևավճարների համար:
Ջանջուղազյանն ընդգծեց` ֆինանսների նախարարությունում աշխատող ազգական չունի:
Լրագրողները հետաքրքրվեցին` անձամբ նախարարը որքա՞ն պարգևավճար է ստացել, պարգևատրե՞լ է իրեն: Նա պատասխանեց.
«Ինքս ինձ չէ, դա կոչվում է «գործատուն գործատուի կողմից», իմ վաստակած աշխատավարձը 2017-ի համեմատ աճել է 10 տոկոսով` ամբողջը իրար հետ, աշխատանքի վարձատրությունը, իմ պատասխանատվությունը նույնպես առնվազն 10 տոկոսով աճել է»:
19:00 20.05.2025
Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ուշուի Եվրոպայի առաջնությունումԱվանդական ուշուի Հայաստանի հավաքականի անդամները 11 ոսկե, 4-ական արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված Եվրոպայի 8-րդ առաջնությունում: Մեծահասակների կազմում հաղթողի կոչմանն արժանացել են 52 կգ քաշային Վահան Մկրտչյանը, 56 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանը, 60 կգ քաշային Արսեն Բաղրյանը, 70 կգ քաշային Դավիթ Վարդանյանը, 75 կգ քաշային Սևակ Մուսայելյանը և 90 կգ […] ...
18:55 20.05.2025
Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհը հիմնանորոգվում էՏ-6-29, Երևան (Բագրևանդի փող.)-Ձորաղբյուր (Տ-6-42) ավտոճանապարհի կմ0+000-կմ5+200 հատվածի (5,2կմ) հիմնանորոգման աշխատանքների ընթացքը ներկայացնում է շինարարը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
18:46 20.05.2025
Ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակիցՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ երկու աշխատակից է ձերբակալվել գնման գործընթացների հետ կապված կաշառք ստանալու մեղադրանքներով: Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից: ...
18:45 20.05.2025
Թիկնիզյանը հեռացվելու է «Լոկոմոտիվի» մարզումներից«Լոկոմոտիվը» որոշել է մարզումներից հեռացնել պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է ինսայդեր Ալեքսանդր Իվանովը: 26-ամյա ֆուտբոլիստը թիմի հետ չի մեկնելու Սամարա, որտեղ «Լոկոմոտիվը» կանցկացնի առաջնության վերջին խաղը «Կռիլյա Սովետովի» հետ: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի ԲԿՄԱ-ի դեմ խաղից հետո Թիկնիզյանը հայտարարել է, որ իրեն թիմից վտարված է զգում և ակումբին խնդրելու է ամռանը թույլ տալ հեռանալ: […] ...
18:40 20.05.2025
Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինքՔննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Մանրամասները՝ ՔԿ-ի տեսանյութում։ ...
18:36 20.05.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետՄայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության ընթացիկ և առաջիկա շփումների օրակարգը։ Ի շարունակություն նախորդ շաբաթ Տիրանայում երկու երկրների ղեկավարների միջև կայացած քննարկման՝ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն […] ...