18:11 01.02.2019
Հայաստանն այն հատուկենտ երկրներից է, որն իրավական ակտերով կանոնակարգել է դատապարտյալի՝ հացադուլ իրականացնելու ազատ իրավունքը. այս մասին «Հեռանկար» հաղորդման տաղավարում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նա անդրադարձել է այն իրավունքներին, որոնք ունի հացադուլ հայտարարած անձը և շեշտել, որ որևէ ազդեցություն դատապարտյալի ազատ կամարտահայտման վրա արգելվում է: Իսկ վերջերս ՔԿՀ-ում մահացած Մհեր Եղիազարյանը, նախարարի հավաստմամբ, օգտվել է հացադուլի մեջ գտնվող անձի համար օրենքով սահմանված բոլոր իրավունքներից:
«Առանց բացառության բոլոր կանոնակարգերն իրականացվել են և դա արձանագրված է հերթականությամբ, որ ամբողջությամբ իրականացվել են»,- ասել է Զեյնալյանը:
Արամ Աբրահամյանի հարցին, թե որն է ՔԿՀ անելիքը, եթե հացադուլը տևում է 43 օր, նախարարը պատասխանել է.
«ՔԿՀ պարտականության մեջ է մտնում ապահովել այդ իրավունքը, և միայն այն դեպքում կարելի է իրականացնել հարկադրական կերակրում, եթե անձը կորցրել է գիտակցությունը: Մհերի պարագայում այդպիսի բան չկար: Հարկադրական կերակրելը պետք է իրականացվի այդ պարագայում, երբ անձն ինքնուրույն չի կարող որոշել, այսինքն՝ երբ կյանքի փրկության հարց է դրված և պատասխանատվությունը դրված է բժշկական անձնակազմի վրա, սա այդ ազատության մաս է կազմում»։
Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել նաև հարցին, թե ով է որոշում հացադուլի և մահվան միջև եղած պատճառահետևանքային կապը, Զեյնալյանը նշել է, ընթանում է նախաքննություն, սակայն ապացուցելը գրեթե անհնար է:
«Չեմ կարծում, որ բժշկագիտությունը ունակ է բացահայտել այդ պատճառահետևանքային կապը, հատկապես, որ հացադուլն ավարտելուց հետո մինչև հանկարծամահ լինելն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ և ստացիոնար բուժման մեջ է գտնվել և բժիշկների հսկողության տակ է գտնվել, այսինքն՝ այս պատճառահետևանքային կապը պետք է, որ բացահայտված լիներ: Տեղի է ունեցել էլեկտրասրտագրություն, և բժիշկները պետք է բացահայտած լինեին»,- ասել է Արտակ Զեյնալյանը:
12:25 05.07.2025
Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...
12:11 05.07.2025
«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...
11:50 05.07.2025
Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...
11:33 05.07.2025
Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներինՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...
11:15 05.07.2025
Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...