18:54 01.02.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատական նիստում ելույթով է հանդես եկել: Ալումյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի ելույթը տևել է ուղիղ երկու ժամ:
«Նա մանրամասն ներկայացրեց այն իրավիճակը, որ ստեղծվել էր փետրվարի 23-ի դրությամբ, դա մասնավորապես իրավիճակ էր, երբ բավական շատ տեղեկատվություն էր ստացվում, թե աշխատանքներ են տարվում, որ բանակայինները միանան ցուցարարներին, որ պաշտպանության փոխնախարարները, որոնցից մեկը ԵԿՄ ղեկավարն էր, ԵԿՄ վարչությունում խմորումներ էին սկսել, որ Երկրապահներն էլ միանան ցուցարարներին, այդ պայմաններում ինքը ցուցում է տվել պաշտպանության նախարարին, որ նա ապահովի բանակի չեզոքությունը»,- ասաց Ալումյանը:
Փաստաբանը մասնավորեցրեց` ոչ թե հրամանագիր է եղել կամ կարգադրություն, նա ժողով է հրավիրել, ցուցում է տվել, ասել է` գնացե՛ք, ապահովե՛ք, որ բանակը այս գործընթացներին հանկարծ չխառնվի: Ալումյանը տեղեկացրեց, որ նաև ասվել է` այն բարձրաստիճան սպաները, ովքեր պատրաստվում են շարունակել իրենց ծառայությունը բանակում, պետք է զերծ մնան ԵԿՄ-ում այդ պրոցեսներին մասնակցելուց, հակառակ դեպքում կարող են բանակից դուրս գալ, գնալ երկրապահում շարունակել իրենց քննարկումները:
Ալումյանն ասաց, որ գլխավոր դատախազությունը չի հասել այն փուլին, որ դիրքորոշում արտահայտեր գրավի վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ հայտնի 0038 հրամանին Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է, նա հստակ ասել է, որ այդ հրամանին ծանոթանալուց հետո տեսնում է` դրա մեջ որևէ բան չկա, որը պետք է այդպես չլիներ, այլ լիներ ուրիշ ձևով, սակայն ևս մեկ անգամ ընդգծել է, որ ինչպես ՊՆ ցանկացած հրաման, այնպես էլ դա, ո՛չ իր, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի ժամանակ երբևէ նման հրամանները չեն ուղարկվել նախագահական, որ նա այդ հրամանին ծանոթանա կամ հավանություն տա:
Դիտարկմանը` դա նշանակո՞ւմ է, որ ողջ մեղքն ընկնում է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի վրա, նա տվեց հետևյալ պատասխանը.
«Նշված հրամանը իր մեջ չի պարունակում որևէ դրույթ, որի համար կարելի է, դա իմ համոզմունքն է, պարոն Հարությունյանին ոչ միայն մեղադրանք առաջադրել, նույնիսկ նախատել, չկա այդպիսի դրույթ, ձեզ այդ հրամանի մասին բացարձակ ապատեղեկացրել են»:
08:30 22.07.2025
Բարսեղյանը մասնակցել է «Սլովանի» մարզաշապիկների շնորհանդեսինՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խաղընկերների հետ ներկայացրել է 2025/26 մրցաշրջանում Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» տնային ու արտագնա մարզաշապիկները։ «Սլովանը» նոր մրցաշրջանում առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 22-ին։ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Սլովակիայի չեմպիոնը կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի առաջնության հաղթող «Զրինսկիի» հետ։ ...
08:25 22.07.2025
Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը նոր հարվածներ կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներինՄիացյալ Նահանգները պատրաստ է կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին «անհրաժեշտության դեպքում», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին խոսել է նախորդ հարձակումից հետո լուրջ վնասների մասին։ «Վնասները շատ լուրջ են, միջուկային օբյեկտները ոչնչացված են, և մենք դա կրկին կանենք անհրաժեշտության դեպքում», – գրել է Սպիտակ […] ...
08:15 22.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:07 22.07.2025
Դավիդյանը աչքի է ընկել «Ռոտորում» իր նորամուտի խաղումՌուսաստանի երկրորդ լիգայի` ՖԱԼ-ի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Ռոտորը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է Ուլյանովսկի «Վոլգային»։ Հյուրերի կազմում 59-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել թիմի նորեկ Դավիդ Դավիդյանը։ Հայ ֆուտբոլիստը 83-րդ րոպեին հաղթական գոլի փոխանցումն է կատարել օգնելով աչքի ընկնել Ալեքսանդր Կլեշչենկոյին։ 27-ամյա Դավիդյանը վերջերս է «Փյունիկից» տեղափոխվել «Ռոտոր»։ ...
08:00 22.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում. կան տուժածներՀուլիսի 21-ին, ժամը 23:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Կյանք գյուղի ցուցանակի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...