18:44 02.02.2019
ՕՐՀՆԵՐԳ. այս բառն արդեն իսկ վկայում է, որ երգի այս տեսակը համարվում է օրհնության երգ: Եկեղեցականներն օրհներգ նաև Փառաբանության երգ են անվանում: Իսկ ՀԻՄՆ բառը հունարենից թարգմանաբար աղոթք է նշանակում։ Հենց այդ երգ-աղոթքով էին հույները դիմում իրենց աստվածներին, իսկ աղոթքը միշտ խնդրանքով էր ավարտվում։ Տարիներ անց հիմնը քաղաքացիական խնդրանք-աղոթք դարձավ՝ անփոփոխ պահելով մեկ բան՝ պետք է սրտից բխի: Հայաստանի երրորդ հանրապետության հիմնն ի սկզբանե բոլորի սրտից չէ, որ բխեց:
Այստեղ կարելի է տեսնել ՀՀ պետական հիմնի ժյուրիի կազմը՝ հաստատված 1990 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 461 որոշմամբ: Պետական արխիվներում նաև Լևեն Տեր-Պետրոսյանի 1991 թվականի ապրիլի 1-ի ելույթն է պահպանված: Գերագույն խորհրդի երկրորդ նստաշրջանի բացման ժամանակ է ՀՀ առաջին նախագահը հետևյալ խոսքերն ասել.
«Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն … Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը: Ինչպես հայտնի է, հանրապետության զինանշանի և օրհներգի համար հայտարարված է մրցույթ, որի արդյունքները կամփոփվեն շուտով»:
Դժվար է ասել՝ մրցույթի կանոններն իրականում պահպանվե՞լ էին, թե՞ ոչ, բայց, ամեն դեպքում, այն ամփոփվեց որոշմամբ՝ Արամ Խաչատրյանի հեղինակած հայկական ԽՍՀ պետական հիմնի բառերը չէ, որ փոխվելու են:
Երգչախմբի և սիմֆոնիկ մեծ նվագախմբի համար գրված վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունը որպես երաժշտություն էլ չնախընտրեցին՝ երկրորդ հանրապետության բոլոր դրսևորումներից հրաժարվելու հարց էր: Երկրորդ հանարպետության, բայց ոչ առաջին: «Մեր հայրենիք»-ը՝ Հայաստանի ազգային օրհներգը, ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի որոշ փոփոխություններով։ Տեքստի հիմքում Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունն է: Երաժշտությունը մշակել է կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանը:
Ի դեպ, «Իտալացի աղջկա երգը»-ը մինչև Հայաստանի հիմն դառնալն ու Բարսեղ Կանաչյանի կողմից մշակվելը, որպես երգ է հնչել՝ 1885թ. մարտի 15-ին Թիֆլիսի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն համերգը դրանով է սկսվել: Բայց հիմն դառնալուն զուգահեռ էլ սկսվեցին խոսակցությունները՝ ձևակերպմամբ, թե ինչու իտալացի աղջկա երգը պետք է պետության խորհրդանիշ դառնա:
«Իրականում ձոն հիշեցնող այդ բանաստեղծությունը, որ խորհրդանշում էր իտալական ժողովրդական ազատագրական պայքարը և որևէ ուղղակի առնչություն չուներ հայ ժողովրդի հետ, հարցերի մի ամբողջ շարք ի դերև հանեց՝ ո՞ր իրավունքով վերցվեց և աղավաղվեց Նալբանդյանի բանաստեղծության հիմնական բովանդակությունը, երբ առաջին` «թշվառ, անտեր» տողը փոխարինվեց «ազատ, անկախով», որի հետևանքով տեքստում ստացվեց աբսուրդ. եթե հայրենիքն արդեն ազատ է ու անկախ, ի՞նչ իմաստ ունի հանուն ազատության զոհվելու կոչը»,- ասված է լրատվամիջոցներից մեկի հրապարակման մեջ:
Ավելին, հիմնը քննադատության է ենթկվել ու ենթարկվում ն հենց առաջին մտքից սկսած.
Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:
Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:
Նայիր նրան` երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:
Օրինակ՝ ինչո՞ւ է »ապրել է», հայրենիքը հիմա էլ ապրում է, կա: Ոմանք էլ ասում էին, թե կենտրոնանալ պետք չէ, երկրում լուծման ենթակա ավելի կարևոր հարցեր կան: Ի վերջո, «Մեր հայրենիքն» ընդունվեց որպես հիմք ՀՀ պետական նոր օրհներգի համար: Դա էր պատճառը, որ «Հիմնի մասին» օրենք 1990-ականներին չկար: Եկան 2000-ականները:
Հիշու՞մ եք, չէ՞, որ 2005 թվականին սահմանադրական փոփոխություններ նախաձեռնվեցին: Ի՞նչ կապ ունեին սահմանադրական փոփոխությունները հիմնի հետ: Անմիջական: 2005 թվականին կատարված փոփոխություններով ու նոր Սահմանադրության համաձյան՝ հիմնի հարցը պետք է լուծվեր մինչև 2006 թվականի դեկտեմբերը: Արվեստագետները բաց նամակ գրեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ առաջարկելով վերականգնել Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Առաջարկողների ցանկում նաև Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Գոհար Գասպարյանը, Հովհաննես Չեքիջյանը, Սոս Սարգսյանը, Սիլվա Կապուտիկյանն էին: 2006 թվականին կառավարությունից արձագանք եղավ:
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի՝ 2006թ. մայիսի 4-ի N 299-Ա որոշմամբ՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ հանձնաժողով ստեղծվեց, և մրցույթ հայտարարվեց: 2006 թվականի օգոստոսի 1-ը հայտերի ընդունման վերջնաժամկետն էր: Ներկայացված 85 տարբերակներից մրցութային հանձնաժողովը առանձնացրեց 5-ը:
Ի դեպ, այդ տարբերակների մեջ նաև Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգը կար:
Ամեն դեպքում, եզրափակիչ փուլ անցած հինգի մեջ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունն էլ կար՝ բանաստեղծ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ի բառերով: SHANTNEWS-ի արխիվում պահվող տեսանյութից մեկ հատված կարող եք տեսնել այստեղ: Նկարահանումները կատարվել են 2006 թվականին:
Ռոբերտ Ամիխանյանը Լյուդվիգ Դուրյանի խոսքերով հետևյալ տարբերակն էր առաջարկում:
Էդգար Հովհաննիսյանը Վահագն Դավթյանի խոսքերով էր հիմն գրել: Արամ Խաչատրյանի երաժշտությունն Արսեն Սողոմոնյանի խոսքերով էր առաջարկվում, իսկ Երվանդ Երզնկյանի առաջարկած տարբերակում՝ Արարատ Բ-ի խոսքերն էին: Իսկ ո՞վ էր Արարատ Բ-ն: Ներհանձնաժողովական աղմուկ բարձրացավ այս հարցի շուրջ: Դաշնակցական Ռուբեն Հովսեփյանը դուրս եկավ հանձնաժողովից: Դավիթ Հովհաննեսը բոյկոտեց աշխատանքը՝ հայտարարեց՝ խաչատրյանական տարբերակի տեքստի հեղինակը մշակույթի նախարարության վարչության պետ է, Արարատ Բ-ի մասին էլ հանձնաժողովում գիտեն ու չեն ասում: Բացահայտումները տարան դեպի Ռազմիկ Դավոյան:
Բայց մեկ այլ բան էլ կար՝ Դավոյանը հանձնաժողովի անդամ էր, ուստի աղմուկն էլ երկար շարունակվեց ու ոչ միայն այդ հարցում: Առաջին փուլում ամենից շատ ձայներ Տիգրան Մանսուրյանի առաջարկած հիմնի տարբերակն էր հավաքել, բայց երբ 2006 թվականի հոկտեմբերի 21-ին արդյունքները փակ գաղտնի քվեարկությամբ ամփոփվեցին, պարզվեց, որ գրեթե միաձայն հաղթող է ճանաչվել Արամ Խաչատրյանի երաժշտությամբ տարբերակը՝ առանց բառերի: Բառերի համար կառավարությանն առաջարկվեց նոր մրցույթ հայտարարարել, սակայն կառավարությունը պահանջեց նաև խոսքեր: Արդյունքը եղավ այն, որ «Մեր հայրենիքը» մնաց ուժի մեջ:
Մեկ տարի անց էլ հարցը չլուծվեց: 2008-ին նոր փորձ արվեց, միայն թե գործը մրցույթի չհասավ: Հաջորդող տարիներին գործող հիմնը միայն քննադատում էին ու խոսում, որ մոռացան մրցույթի մասին:
Ի դեպ, հիմնի մասին օրենք ունենք: 2006թ. դեկտեմբերի 25-ին, երբ ընդհանուր հայտարարի այդպես էլ չեկան, այն ընդունվեց՝ ամրագրելով, որ ՀՀ պետական օրհներգը «Մեր հայրենիքն» է:
13:58 10.05.2025
Ժամանակաշրջանի ավարտը․ Կլասիկոյից հետո Անչելոտին կհեռանա «Ռեալ»-իցՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղից հետո կհեռանա մադրիդյան ակումբում իր զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փոխանցում է armsport.am-ը: Ռոմանոյի հաղորդմամբ՝ Էլ Կլասիկոյից հետո «արքայական» ակումբը պաշտոնական հայտարարություն կանի Անչելոտիի հրաժարականի մասին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անչելոտին, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը։ […] ...
13:44 10.05.2025
Եվրոպան Ռուսաստանի հետ պետք է նշեր մայիսի 9-ը. Բրազիլիայի նախագահԱմբողջ Եվրոպան պետք է նշեր մայիսի 9-ը, անհասկանալի է, թե ինչպես կարելի է քննադատել Ռուսաստանին այս տոնակատարությունների անցկացման համար, որը, ինչպես Բրազիլիան, նշում է նացիզմի դեմ հաղթանակը, ասել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Եվրոպան պետք է երեկ՝ մայիսի 9-ին տոներ, Ֆրանսիան պետք է տոներ, Գերմանիան պետք է տոներ, քանի որ շնորհիվ այն […] ...
13:32 10.05.2025
Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրԴատավորների եվրոպական միության (European Assossiation of Judges-EAJ) անդամները մայիսի 10-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի ուղեկցությամբ: Շուրջ 40 պետությունից ավելի քան 70 պատվիրակի դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում […] ...
13:22 10.05.2025
Ռուսաստանն արդեն վարժվել է պատժամիջոցներին. ՊեսկովՌուսաստանին նոր պատժամիջոցներով վախեցնելը ժամանակի վատնում է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը ընտելացել է պատժամիջոցներին և արդեն հասկանում է, թե ինչպես է նվազագույնի հասցնելու նորերի հետևանքները։ «Այս պատժամիջոցներով մեզ վախեցնելը ժամանակի վատնում է»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին։ ...
13:12 10.05.2025
Մակրոնը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովՌուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է ներդրվել մի քանի օրվա ընթացքում, եթե ՌԴ-ն հրաժարվի ընդունել 30-օրյա հրադադարի պայմանները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Մեզ համար առաջիկա օրերն են, երբ մենք պետք է կարողանանք պատժամիջոցների նոր փաթեթ ներդնել»,- ասել է նա LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ են սահմանվելու […] ...
13:00 10.05.2025
Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելունՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ 30-օրյա հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ երկխոսություն սկսել։ Այս մասին նա հայտարարել է TF1 հեռուստաալիքի եթերում Կիև այցի նախօրեին։ «Եթե մենք խոսում ենք 30-օրյա հրադադարի մասին, ապա մենք պետք է սկսենք ուղիղ բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Մենք պատրաստ ենք օգնել։ […] ...