Բանտում գտնվող Քադաֆիի որդին ՄԱԿ-ից բժշկական օգնություն է խնդրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+26.09 oC

Բանտում գտնվող Քադաֆիի որդին ՄԱԿ-ից բժշկական օգնություն է խնդրել

14:30 04.02.2019

Լիբանանյան բանտում գտնվող Մուամմար Քադաֆիի որդին՝ Հաննիբալ Քադաֆին, խնդրել է ՄԱԿ-ին բժիշկների խումբ ուղարկել իր մոտ: Լիբիացի սպանված առաջնորդի որդու հետ կապը պահվում է Հռոմում նրա ներկայացուցչի միջոցով: Ըստ վերջինիս` Հաննիբալը լուրջ առողջական խնդիրներ ունի:
«Ես ցավեր ունեմ կրծքավանդակիս հատվածում, շնչառական անբավարարություն, ցավեր իրանիս ստորին հատվածում, խնդիրներ մաշկիս հետ: Նաև իմ քիթն է կոտրված, իսկ գլխիս վրա առկա է հեմատոմա, ինչը իմ առևանգման ժամանակ տեղի ունեցած խոշտանգումների հետևանք է: Ես խնդրում եմ, որ ՄԱԿ-ը բժիշկների խումբ ուղարկի բանտ, որպեսզի նրանք հետազոտեն ինձ և տան եզրակացություն իմ առողջական վիճակի մասին»,- մեջբերել է Հաննիբալ  Քադաֆիի խոսքերը նրա ներկայացուցիչը:
Վերջինս նաև նշել է, որ Հաննիբալը շատ դժգոհ է նաև բանտային պայմաններից, նրան արգելված է շփվել լրագրողների հետ, նրա մոտ այլևս այցելուների չեն թողնում:
Հիշեցնենք, որ Հաննիբալ Քադաֆին առևանգվել է 2015թ. լիբանանյան «Ամալ» շիական շարժման մասնակիցների կողմից: Նա այդ ժամանակ Սիրիայում էր, որտեղ ստացել էր քաղաքական ապաստան: Արդեն 4 տարի է, ինչ Հաննիբալը լիբանանյան բանտում է: Նա մեղադրվում է 1978թ. Լիբիայում շիա հոգևոր առաջնորդ իմամ Մուսսա Աս-Սադրի անհետացման մասին տեղեկատվությունը թաքցնելու մեջ:
Մուսսա Աս-Սադրին Տրիպոլի էր հրավիրել Քադաֆի ավագը, որտեղից էլ նա պետք է մեկներ Հռոմի պապի հետ հանդիպման: Մուսսա Աս -Սադրին, սակայն, Հռոմ չհասավ և մինչև հիմա նրա գտնվելու վայրի և ողջ լինելու մասին ոչինչ հայտնի չէ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնայի» և «Ռեալի» չեմպիոնության շանսերը Լա լիգայում

22:13 13.08.2025

Սուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնայի» և «Ռեալի» չեմպիոնության շանսերը Լա լիգայում

Opta-ի մասնագետները 2025/26 մրցաշրջանի Իսպանիայի առաջնության մեկնարկից առաջ գործարկել են սուպերհամակարգիչ, որը կանխատեսել է մրցաշարում թիմերի հաղթելու հնարավորությունները։ Ըստ այդմ առաջնությունը հաղթելու գլխավոր ֆավորիտը գործող չեմպիոն «Բարսելոնան» է 46,5% հավանականությամբ։ Լա լիգայի 2025/26 մրցաշրջանը հաղթելու ֆավորիտների հնգյակը հետևյալն է․ «Բարսելոնա» – 46,5% «Ռեալ Մադրիդ» – 32,1% «Ատլետիկո Մադրիդ» – 11,7% «Վիլյառեալ» – 3,7% «Ատլետիկ Բիլբաո» […] ...

SHANTNEWS

22:00 13.08.2025

SHANTNEWS

Մակրոն. Թրամփը մտադիր է հասնել Ուկրաինայում հրադադարի Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովում

21:49 13.08.2025

Մակրոն. Թրամփը մտադիր է հասնել Ուկրաինայում հրադադարի Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովում Ուկրաինայում հրադադարի հասնել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ եվրոպացի առաջնորդների և Թրամփի հետ առցանց հանդիպումից հետո։ «ԱՄՆ նախագահի գլխավոր նպատակն Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հրադադար խնդրելն է», – ասել է Մակրոնը, որի ելույթը հեռարձակվել է Ելիսեյան պալատի X-ի էջում։ […] ...

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են ամառային զորակոչի ավարտական փուլի արդյունքները

21:38 13.08.2025

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են ամառային զորակոչի ավարտական փուլի արդյունքները

Օգոստոսի 13-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը՝ մարզպետ Կարեն Սարգսյանի նախագահությամբ։ Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։ Նիստին մասնակցեցին հանձնաժողովի բոլոր անդամները։ Քննարկվեցին 2025 թ. ամառային զորակոչի ավարտական փուլի արդյունքները, զորակոչի գործընթացում պետական գերատեսչությունների համագործակցությունը, ինչպես նաև կրթության հիմքով տարկետման ներկայացված գործերը։ Մարզպետը տվեց որոշ հանձնարարականներ՝ զորակոչի կազմակերպման գործընթացը առավել արդյունավետ իրականացնելու […] ...

Արոնյանը երկրորդ խաղային օրվանից հետո զիջել է դիրքերը. Grand Chess Tour

21:22 13.08.2025

Արոնյանը երկրորդ խաղային օրվանից հետո զիջել է դիրքերը. Grand Chess Tour

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող «Grand Chess Tour, Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարի երկրորդ խաղային օրվանից հետո զիջել է դիրքերը և այժմ կիսում է 2-3-րդ հորիզոնականները Ուեսլի Սոյի հետ: Առաջին խաղային օրը Արոնյանը 3 խաղում 3 հաղթանակ էր տարել: Երկրորդ օրը Արոնյանը երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի […] ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:14 13.08.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 26, 28 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 26, 26ա, 26բ շենքեր, Նալբանդյան փ. 31, 33, 35 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 21, 21ա շենքեր և հարակից ոչ […] ...

BACK_TO_TOP