23:46 06.02.2019
Ինչպես հայտնի է, կառավարության այօրվա որոշմամբ Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի մարզպետ:
Ադրբեջանի հետ 300 կմ սահման ունեցող մարզի նորանշանակ մարզպետից SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե ինչ ծրագրեր է նա իրականացնելու սահամնամերձ համայնքներում.
«Մենք չենք ռեալիզացրել սահմանապահ բնակավայրերի հարկային արտոնությունների կիրառման խնդիրը, որտեղ մենք ունենք ընդամենը մի քանի հաջողված օրինակներ: Բայց դա պետք է դառնա մասսայական շարժում: Այսօրվանից մենք սկսում ենք մասսայական շարժում դեպի սահմանամերձ բնակավայրեր՝ օգտվելով սահմանամերձ բնակավայրերի հարկային արտոնությունների ինստիտուտից, որը մեր երկիրը, մեր պետությունն, ըստ էության, տվել է արդեն»,- ասել է Հայկ Չոբանյանը:
Ըստ Տավուշի մարզի նորանշանակ մարզպետի՝ սահմանամերձ բնակավայրերի առավելություններից է նաև բանակի ներկայությունը հենց համայնքում.
«Բանակն ինքը բավականին խոշոր պետական սպառող է, և մենք պետք է այնպես անենք, որ համայնքներն առավելագույն մասնակցություն ունենան բանակի սպասարկման կամ պահպանման աշխատանքներին: 3-րդն այն է, որ սահմանամերձ բնակավայրերը մշակութային լուրջ առավելություն ապահովող միջավայր են: Նայեք, վերջերս ես մասնակցել եմ բանակի օրվան նվիրված միջոցառման և՛ Բերդավան գյուղում, և՛ Երևանում, ասեմ ձեզ, որ դրանք իրարից տարբեր մշակութային միջոցառումներ են: Ի տարբերություն Երևանի, որտեղ մենք ընդամենը տարբեր երգերի, երաժշտության կամ մշակույթի միջոցով ներկայացնում ենք թե ինչ ունենք և ինչպես ենք շնորհավորում մեր բանակին՝ Բերդավան գյուղում ապրող երեխան իր առօրյան է ներկայացնում մշակույթի միջոցով: Մենք այսօր սահմանամերձ և սահմանապահ գյուղերում ունենք բնականից ձևավորված հայրենասիրական և հայրենապաշտական միջավայր, որը պետք է կարողանանք տարածել ամբողջ հանրապետության վրա՝ մշակութային առումով: Ես սա ևս առ այսօր ռեալիզացված չէ»,- ասել է մարզպետը՝ հավելելով, որ սահմանամերձ բնակավայրերի երեխաները ծնված օրվանից են զինվոր, այդ մշակույթը կրում են իրենց մեջ և նրանց միջոցով մենք պետք է այն տարածենք ամբողջ Հայաստանում:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...