00:21 07.02.2019
Այսօր հանրապետությունում քիչ չեն ավտոլվացման կետերը, որտեղ ինքնասպասարկում է, կամ ինչպես ընդունված է ասել` լվա ինքդ: Շատերը գործում են շուրջօրյա: Սարքավորումներից ու դրամարկղերից օգտվողների վրա ոչ մի վերահսկողություն. հանգամանք, որից հանցամիտներն օգտվել էին:
Վերջին ամիսներին, միայն Արագածոտնի մարզում, ավտոլվացման կետերից գողության 6 դեպք էր կատարվել: Տուժողներից ոմանք հաղորդում էին տվել, ոմանք`ոչ: Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները համալիր որոնողական միջոցառումներ էին ձեռնարկում: Շուտով բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ քրեակատարողական հիմնարկից վերջերս ազատված, Գյումրիի բնակիչ Հրայր Հարությունյանը գողություններ է կատարում:
Հունվարի 9-ին Հարությունյանը Գյումրիից բերման ենթարկվեց ոստիկանության Թալինի բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Հրայր Հարությունյանը դեկտեմբերի 7-ին գյումրեցի մեկ այլ երիտասարդի` Անդրանիկ Խլղաթյանի հետ, Արագածավան գյուղում գտնվող ավտոլվացման կետի մետաղադրամների արկղը կոտրելով, գումար է հափշտակել: Ժամեր անց Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի ավտոլվացման կետից էին գողություն արել: Եվ սա ամենը չէր: Նույն եղանակով դեկտեմբերի 11-ին երեք գողություն Թալինում էին կատարել, մի քանի օր անց, ևս երկուսը` Աշտարակում: Ագարակ գյուղի ավտոլվացման կետից էլ էին փորձել գողություն անել, բայց ինչ-ինչ հանգամանքերից ելնելով` գործն ավարտին հասցնել չէր հաջողվել:
Հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս մասնակցին` Անդրանիկ Խլղաթյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...