23:59 09.02.2019
«Քաղաքավարի սպասարկումը պատվաբեր աշխատանք է»՝ այսպիսի խորհրդային կարգախոս կար: Սակայն թե՛ խորհրդային տարիներին, և թե՛ հիմա՝ հետխորհրդային տարածքում, սպասարկման ոլորտն ու առևտուրը շարունակում են մնալ ցանկալի մակարդակից ցածր:
Եթե խորհրդային տարիներին սպասարկումը կատարվում էր մեծ մասամբ «մուննաթախառն» դեմքով, որը նշանակում էր՝ «ես մենակ եմ, իսկ դուք շատ եք, դիմացեք ու լռեք», հիմա թեև մրցակցությունը ստիպում է վաճառողներին ժպտալ և քաղաքավարի լինել գնորդների հետ, սակայն բացառություն չեն այնպիսի դեպքերը, երբ գանձապահներն անհեթեթ պահանջներ են ներկայացնում: Դիտարկենք ամենահաճախ հանդիպող անցանկալի իրավիճակները:
Բանկային քարտը վճարման հարմար միջոց է, ուստի, շատ արագ տարածվում է: Զրկել գնորդին այդ քարտով առևտուր անելու հնարավորոթյունից` նշանակում է զրկվել գնորդից: Դա սեփական բիզնեսը չզարգացնելու տիպիկ օրինակ է: Չկա որևէ օրենսդրական կարգավորում այդ հարցում։
Դա, ի դեպ,նաև բանկային ոլորտի զարգացման խնդիր է:
Հազվադեպ է,բայց այսպիսի իրավիճակ ևս պատահում է: Նշանակում է, որ տվյալ սպասարկման օբյեկտը որոշակի խնդիրներ ունի հարկային դաշտի հետ կապված: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը խորհուրդ է տալիս սպառողներին դիմել հարկային տեսչություն: Ամենայն հավանականությամբ, այդ դեպքում սպառողը գործ ունի, այսպես ասած, «սև» շրջանառության հետ, երբ խանութը հարկային մարմնին ցույց է տալիս ապրանքի ոչ այն գինը, որով իրականում վաճառում է: Ճշմարտությունն այն է, որ թե՛ կանխիկ, և թե՛ անկանխիկ վճարման դեպքում ապրանքի գինը պիտի լինի նույնը:
Շատ հաճախ պատահող իրավիճակ է: Կրկին Հայաստանի օրենսդրությամբ չկարգավորվող հարաբերություններ են: Հնամաշ թղթադրամների մասին գործող կարգի համաձայն՝ օգտագործման համար հնամաշ և անպետք են համարվում այն թղթադրամները, որոնց վրա բացակայում է ընդհանուր մակերեսի առնվազն 2%-ը, սակայն պահպանված է ավելի քան 60%-ը։
Օրինակ՝ եթե պատռված է անկյունից մի փոքր հատված, ապա թղթադրամը կարելի է օգտագործել, և այն կարող է ընդունվել որպես վճարային միջոց, սակայն ոչ ավելի։ Բացառություն կկազմեն միայն այն թղթադրամները, որոնց վրա կանխամտածված հեռացված են պաշտպանական հատվածները, կամ բացակայում է լուսավորվող հատվածի մի մասը (կինեգրամմա), եթե անգամ թղթադրամի մյուս մասը պահպանվել է։
Որպես վճարման միջոց կարող է չընդունվել այն թղթադրամը, որը պատռվել և վերականգնվել է կպչուն ժապավենի միջոցով, ինչպես նաև, եթե թղթադրամը խամրած է, նրա վրա կան ջերմային, քիմիական ազդեցության և խոնավության հետքեր։ Որպես վճարման թղթադրամ չեն ընդունվում նաև այն դրամները, որոնք այնքան կեղտոտ կամ հնամաշ են, որ պատկերի բոլոր գույները կորցրել են իրենց հստակությունը։ Անպետք են համարվում նաև «ծակ» թղթադրամները, եթե դրանց վրա կա մեկ կամ ավելի անցք, որոնցից յուրաքանչյուրն ունի նվազագույնը 5մմ տրամագիծ։ Այս դեպքում կարևոր չէ, որ պահպանվել է թղթադրամի մոտ 60%-ը։
Բայց անգամ եթե թղթադրամը վնասված է, կեղտոտ, այն չի դադարում վճարման միջոց լինելուց: Երբ վաճառողը սպառողից պահանջում է փոխել թղթադրամը, սպառողը կարող է չունենալ այլ թղթադրամ և պարզապես հրաժարվել այդ խանութում առևտուր անելուց: Թղթադրամը փոխանակել անվնաս տարբերակով կարող են և՛ սպառողը, և՛ սպասարկման ոլորտի աշխատողը: Դա կատարվում է բանկում միանգամայն օրինական ճանապարհով: Այս դեպքում ևս բիզնեսը՝ հրաժարվելով ընդունել այդպիսի թղթադրամը,պարզապես հրաժարվում է առևտրից,մեկնաբանում է Բաբկեն Պիպոյանը:
Մանր ունենալը ոչ թե սպառողի, այլ վաճառողի պարտականությունն է: Եթե վաճառողը չունի մանր, նշանակում է պատրաստ չէ առևտրի: Օրենքը չի պարտադրում նրան մանր ունենալ, սակայն բիզնեսի և մրցակցության օրենքները պարտադրում են, որովհետև հակառակ դեպքում գնորդը կողքի խանութից կգնի այն, ինչ անհրաժեշտ է: Արդյունքում կտուժի մանր չունեցող վաճառողը:
Կրկին տարածված իրավիճակ, երբ մանրի փոխարեն խանութներում առաջարկում են, օրինակ, «Սանտավիկ», կրակայրիչ կամ նմանատիպ մանր ապրանքներ: Սպառողն այս դեպքում երկու տարբերակ ունի՝ հրաժարվել պարտադրված ապրանքից, պահանջել մանրը, հակառակ դեպքում՝ հրաժարվել ամբողջ գնումներից, և երկրորդ տարբերակը՝ ընդունել վաճառողի առաջարկածը:
Ինչո՞ւ այս և նմանատիպ բազմաթիվ վիճահարույց իրավիճակները չեն կարգավորվում Սպառողների մասին օրենքով SHANTNEWS.AM -ի հարցին ի պատասխան՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» Հ/Կ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ օրենք ընդունել այն մասին, թե պետք է բիզնեսը շահագրգռված լինի առևտուր անել՝ առնվազն անմտություն է:
21:45 18.05.2025
Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել Թրամփից21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում21:25 18.05.2025
Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործումԻրաքի վարչապետ Մոհամմեդ ալ-Սուդանին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիրակի օրը հանդիպել են Բաղդադում։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Իրաքի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լուծման ջանքերը, հաղորդում է Իրաքի կառավարության ղեկավարի գրասենյակը։ Ալ-Սուդանին ողջունել է Գուտերեշի մասնակցությունը Բաղդադում մայիսի 17-ին կայացած Արաբական գագաթնաժողովին: Նա նշել է «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի […] ...
21:03 18.05.2025
Զելենսկին Հռոմում հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հռոմում հանդիպել են Վլադիմիր Զելենսկու հետ՝ Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո առաջին անգամ։ Այս մասին հայտնել են ամերիկացի լրագրողները՝ հղում անելով Վենսի ներկայացուցչին։ Նրանց խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում՝ Իտալիայում ԱՄՆ դեսպանի նստավայրում։ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես ներկա է եղել։ […] ...
20:43 18.05.2025
Մերցը, Մակրոնը և Սթարմերը կհամաձայնեցնեն դիրքորոշումները Թրամփի հետ՝ Պուտինի հետ զրույցից առաջԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, նախքան վերջինս կզանգահարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։ «Մենք համաձայնեցինք, որ կրկին կխոսենք Ամերիկայի նախագահի հետ՝ այս հեռախոսազրույցի նախապատրաստման համար։ Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ հետագա առաջընթաց կլինի», – […] ...
20:21 18.05.2025
Ուիթքոֆ. ԱՄՆ-ին հաջողվեց մոտեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումներըԱմերիկյան վարչակազմը կարողացավ որոշակիորեն մոտեցնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումները ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Այս բանակցություններում մարդիկ դիրքորոշումներ են արտահայտում։ Արվեստ կայանում է նրանում, որ կողմերի միջև եղած անդունդը հաղթահարվի, և կարծում եմ՝ մենք դա որոշ չափով արել ենք», – ասել է նա ABC News-ին։ […] ...
20:05 18.05.2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետԻրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները: ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ջերմ ողջյուններն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ...
20:00 18.05.2025
Մերցը Կանադայի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կիրակի օրը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, առևտրային և էներգետիկ համագործակցությունը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։ «Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կիրակի առավոտյան Հռոմում հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ՝ Հռոմի պապ Լևոն XIV-ի գահակալության արարողությունից առաջ։ Զրույցի ընթացքում կողմերը մտքերի ինտենսիվ […] ...