18:57 07.02.2019
Փետրվարի 8-ին՝ ժամը 14:00-ին, Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիները ծրագրում են բողոքի ցույց անցկացնել: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն:
Բողոքի պատճառն Ախալքալաքիի Բուղաշեն գյուղում Արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի արձանի վերաբացումն է: Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է միջոցառում՝ «Վրաստանի խորհրդարանի առջև՝ Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների մասնակից հայ սեպարատիստ Միքայել Ավագյանի պատվին տեղադրված արձանի դեմ բողոքի ակցիա» անվանումով:
Միջոցառման հեղինակ ադրբեջանցին Վրաստանի քաղաքացիներին բացատրում է, որ կիսանդրին տեղադրվել է հունվարի 20-ին, իսկ Ավագյանը մասնակցել է Ղարաբաղի և Աբխազիայի հակամարտություններում:
«Այս կիսանդրին տեղադրելը կոնֆլիկտ է առաջացնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ փչացնում է եղբայրական Ադրբեջանի հետ հարաբերությունները: Որպեսզի ապագայում դեմ առ դեմ չմնանք այս կոնֆլիկտի հետ, կոչ ենք անում կառավարությանը ժամանակին ապամոնտաժել այս կիսանդրին»:
Հատկանշական է, որ ցույցը ծրագրվում էր անցկացնել փետրվարի 5-ին, սակայն Թբիլիսիի քաղաքապետարանից թույլտվություն չստանալու պատճառով այն տեղափոխվել է փետրվարի 8:
«Ալիք մեդիայի» հետ զրույցում Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնեցին, որ իրենք պարզապես ստանում են դիմումները, սակայն հաստատել կամ չհաստատելու խնդիր չունեն։
Օրեր առաջ, կիսանդրու հարցը ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամ Ազեր Սուլեյմանովը բարձրացրել էր նաև Վրաստանի խորհրդարանում: Նրա խոսքերով՝ Ախալքալաքի Բուղաշեն գյուղում կատարվածը նպատակաուղղված սադրանք էր Վրաստանի դեմ:
Հիշեցնենք՝ հունվարի 20-ին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում վերաբացվել է արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին: Ինչից հետո ադրբեջանական և վրացական մամուլում, ինչպես նաև սոցցանցերում սկսեցին տարածվել հակասական տեղեկություններ Ավագյանի ինքնության մասին, իբրև վերջինս մասնակցել է Աբխազիայի պատերազմին ևս, եղել է Բաղրամյանի գումարտակի անդամ, ինչը չի համապատասխանում իրականությանը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...