ՊՆ զորամասում զինծառայողի սպանության գործով կասկածյալ կա. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+24.09 oC

ՊՆ զորամասում զինծառայողի սպանության գործով կասկածյալ կա. ՔԿ

11:34 12.02.2019

2019 թ. փետրվարի 11-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Կ.-ն, ավագ լեյտենանտ Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն ամրակցված գնդացրից կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Մ.Գրիգորյանը մահացել է:

SHANTNEWS.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ա.Կ-ն ձերբակալված է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ չպարզված հանգամանքներում ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող է մահացել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի․ Տիգրան Ավինյան

08:36 22.07.2025

Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի: Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»:   ...

Բարսեղյանը մասնակցել է «Սլովանի» մարզաշապիկների շնորհանդեսին

08:30 22.07.2025

Բարսեղյանը մասնակցել է «Սլովանի» մարզաշապիկների շնորհանդեսին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խաղընկերների հետ ներկայացրել է 2025/26 մրցաշրջանում Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» տնային ու արտագնա մարզաշապիկները։ «Սլովանը» նոր մրցաշրջանում առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 22-ին։ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Սլովակիայի չեմպիոնը կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի առաջնության հաղթող «Զրինսկիի» հետ։ ...

Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը նոր հարվածներ կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներին

08:25 22.07.2025

Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը նոր հարվածներ կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներին

Միացյալ Նահանգները պատրաստ է կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին «անհրաժեշտության դեպքում», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին խոսել է նախորդ հարձակումից հետո լուրջ վնասների մասին։ «Վնասները շատ լուրջ են, միջուկային օբյեկտները ոչնչացված են, և մենք դա կրկին կանենք անհրաժեշտության դեպքում», – գրել է Սպիտակ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 22.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Դավիդյանը աչքի է ընկել «Ռոտորում» իր նորամուտի խաղում

08:07 22.07.2025

Դավիդյանը աչքի է ընկել «Ռոտորում» իր նորամուտի խաղում

Ռուսաստանի երկրորդ լիգայի` ՖԱԼ-ի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Ռոտորը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է Ուլյանովսկի «Վոլգային»։ Հյուրերի կազմում 59-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել թիմի նորեկ Դավիդ Դավիդյանը։ Հայ ֆուտբոլիստը 83-րդ րոպեին հաղթական գոլի փոխանցումն է կատարել օգնելով աչքի ընկնել Ալեքսանդր Կլեշչենկոյին։ 27-ամյա Դավիդյանը վերջերս է «Փյունիկից» տեղափոխվել «Ռոտոր»։ ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում. կան տուժածներ

08:00 22.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում. կան տուժածներ

Հուլիսի 21-ին, ժամը 23:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Կյանք գյուղի ցուցանակի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

BACK_TO_TOP