16:00 15.02.2019
«Ջրային համակարգի վրա 10,5 միլիարդ դրամի պարտք կա։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպես է գոյացել, որովհետև մենք հիմա ինչքան քննարկում ենք, քիչ հավանական է, որ գյուղացին չի վճարել, և էստեղ մենք ունենք վարկած, որ լուրջ կոռուպցիոն սխեմաներ են գործել»,- կառավարության այսօրվա նիստում ոռոգման շրջանի մեկնարկի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին հարցրեց, թե ինչ ստուգումներ են արվել այս համակարգում և ինչ արդյունքներ կան։ Սանասարյանը զեկուցեց, որ իրենք վերջնաժամկետին՝ մարտի 15-ին, կներկայացնենք իրենց ուսումնասիրության ամբողջական տարբերակը, իսկ մինչ այդ ասաց, որ պարտքերի զգալի մասը ձևավորվել է կոռուպցիոն սխեմայով։
«Գյուղացին վճարում է իր պարտքերի դիմաց, բայց դա տեղ չի հասնում, հետո վերջում գրում են` կորուստ է և այլն։ Այսինքն հիմնական ձեռագիրը սա է, ավելի մանրամասն Ձեզ կներկայացնենք», – ասաց Սանասարյանը։
Վարչապետն այս զեկույցի վրա հրավիրեց նիստին ներկա իրավապահ մարմինների ղեկավարների և գլխավոր դատախազի ուշադրությունը։ Փաշինյանն ասաց, որ այս հարցերով պետք է զբաղվել, ու որ այս տարվա ոռոգման սեզոնը խիստ կարգապահ պետք է լինի։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...