23:28 15.02.2019
Այսօր Գյումրու Վ․Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացել է մամուլի ասուլիս՝ նվիրված Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուրախաղերին, ինչպես նաև թատրոնի առաջիկա ծրագրերին և անելիքներին։
Ինչպես նշել է թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Հարությունյանը, 18 օր տևած շրջագայության ընթացքում Գյումրու դրամատիկական թատրոնը Լոս Անջելեսի «Լանթերման Աուդիտորիում» սրահում խաղացել է թվով 4 ներկայացում՝ նախատեսված 2-ի փոխարեն։
«Հունվարի 25-ից փետրվարի 11-ը Լոս Անջելեսի Global Arts և Levon Travel ընկերության հրավերով մեր խումբը «Հարսանիք թիկունքում» հյուրախաղային ներկայացումով հանդես եկավ Լոս Անջելեսի «Լանթերման Աուդիտորիում» սրահում։ Հյուրախաղային 4 ներկայացումներից մեկը համարվեց հատուկ նշանակության, քանի որ ներկայացման հանդիսատեսներն էին Լոս Անջելեսի հայկական վարժարանների սաները, և շուրջ 800 սփյուռքահայ պատանիներ մեծ ուշադրությամբ և ոգևորությամբ դիտեցին ներկայացումը։ Ապրիլյան քառօրյայի մասին պատմող ներկայացման հանդիսատեսների շարքերում էին նաև Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, գյումրեցի նկարիչ և քանդակագործ Էմիլ Գազազը, ապրիլյան քառօրյայի հերոս Արման Ավետիսյանը, գյումրեցի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, ինչպես նաև արվեստի ու մշակույթի գործիչներ։ Ոգևորությամբ պետք է նշեմ, որ Գյումրու դրամատիկականի այս հյուրախաղերը գնահատվեցին որպես նշանակալի քայլ հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման գործում», – նշել է Լ․Հարությունյանը։
ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանն էլ ավելացրել է, որ Գյումրու թատրոնի լոսանջելեսյան հյուրախաղերը նշանակալի երևույթ էին տեղի հայ համայնքի մշակութային կյանքում, որտեղ նրանք արժանացել են ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի։
«Պետք է ասեմ, որ մենք մեկնեցինք մի երկիր, որտեղ հայերն ամենաշատն են։ Չգիտես ինչու, ես մտածում էի, որ այնտեղ ապրող հայերն իրենց կարոտի զգացողությունն արդեն կորցրած կլինեն, բայց ի զարմանս մեզ, չգտնվեց մի գյումրեցի, որն իր անմնացորդ սերն ու կարոտը չարտահայտեր մեր ստեղծագործական խմբին։ Լոս Անջելեսում մենք հանդիպեցինք նաև մեր գյումրեցի սիրելի դերասաններին, ովքեր արդեն երկար տարիներ է, ինչ ապրում են Միացյալ Նահանգներում»,- նշել է Ս․ Բաղդասարյանը։
00:30 08.08.2025
Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիրՄանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 12.5 միավոր և կիսել է 3-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...
00:23 08.08.2025
OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելըԱմերիկյան OpenAI ընկերության ChatGPT չաթբոտի համար նախատեսված GPT-5 արհեստական բանականության նոր մոդելը հասանելի է դարձել բոլոր օգտատերերի համար։ «GPT-5-ն արդեն այստեղ է։ Այսօրվանից սկսած այն հասանելի կլինի բոլորի համար», – նշվում է ընկերության X-ի միկրոբլոգում: Ինչպես նշում է Open AI-ը, արհեստական բանականության նոր տարբերակը ներառում է նախորդ մոդելների բոլոր «լավագույն հատկությունները»։ Այն հարմար է հետազոտության, […] ...
00:18 08.08.2025
Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերըԵրևանցիների համար բարեկարգ, կանաչ և ժամանակակից պայմաններ ստեղծելը մեր առաջնահերթությունն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:09 08.08.2025
Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը եվրոպական պետությունների ղեկավարների և Վլադիմիր Զելենսկիի հետ։ X-ում Մակրոնը նշել է, որ Զելենսկիի «և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ զրույցը՝ վերջին ժամերի իրադարձությունների ֆոնին, երկար էր»։ Նա նաև կրկին հայտարարել է Ֆրանսիայի հանձնառության մասին՝ «աջակցելու Ուկրաինային հրադադարի հաստատման գործում»։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը […] ...
23:59 07.08.2025
Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոնՄանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...
23:54 07.08.2025
Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանՕգոստոսի 7-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան, որտեղ ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական Աստվածաշունչը: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...