Պատժամիջոցներից ազատված իսրայելական ԱԹՍ-ներ արտադրողը նոր պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+22.09 oC

Պատժամիջոցներից ազատված իսրայելական ԱԹՍ-ներ արտադրողը նոր պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ

20:01 18.02.2019

Իսրայելական Aeronautics ընկերությունը, որի մասնագետները Ադրբեջանի կողմից մասնակցել էին Արցախի հայկական դիրքերին հարվածներ հասցնելուն, նոր պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ, որի համաձայն՝ 13 միլիոն դոլարի դիմաց անօդաչու թռչող սարքերը նորոգելու և սպասարկելու ծառայություններ է մատուցելու ադրբեջանական բանակին։ Այս մասին հայտնում է իսրայելական մամուլը։

Հավանական է, սակայն, որ այս գործարքը չի արտահայտում ամբողջ համագործակցությունը, և կան գաղտնի կատարվող մատակարարումներ։ Սա առաջին հայտնի պայմանագիրն է այն բանից հետո, երբ փետրվարի սկզբին Իսրայելի պաշտպանության նախարարությունը հանեց ընկերության վրա դրված սահմանափակումները։

https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/406308506791660/

Միևնույն ժամանակ, սակայն, ուժի մեջ են մնում ընկերության կոնկրետ երեք աշխատակիցների՝ տնօրեն Ամոս Մաթանի, փոխտնօրեն Մեիր Ռիզմովիչի ու ևս մեկ չբացահայտված աշխատակցի վրա սահմանված պատժամիջոցները։ Կոնկրետ նրանք չեն կարողանա մասնակցել այդ արտահանումներին։

Սրա հետևանքով իսրայելական ընկերությունը, փաստորեն, կկարողանա առանց արգելքի Ադրբեջան արտահանել իր այն սարքերը, որոնց կարողությունները ցուցադրելու համար ընկերության ներկայացուցիչներն ադրբեջանցիների խնդրանքով մասնակցել էին Արցախի հայկական դիրքերին հարվածներ հասցնելուն։

Սրա պատճառը թերևս այն է, որ ընկերության սեփականատերը փոխվել է․ այն կլանվել է անօդաչուներ արտադրող մեկ այլ ընկերության՝ Rafael-ի կողմից։ Երեք շաբաթ առաջ այդ ընկերության ներկայացուցիչները համաձայնել են Aeronautics ընկերության համար վճարել 230 միլիոն դոլար։ Կարծիք կա, որ ամբողջ սկանդալը նպատակաուղղված է եղել հենց այս գործարքի կնքմանը։

Բանն այն է, որ դեպքի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երրբ Aeronautics ընկերության աշխատակիցները դրա մասին պատմել են ընկերությունից հեռանալիս։ Նրանք լրատվամիջոցներից մեկին տեղեկացրել էին, որ երբ 2017 թվականի հուլիսին իրենք Ադրբեջանում ներկայացրել են ու փորձել վաճառել իրենց մշակած նոր մահապարտ Orbiter-1K անօդաչու թռչող սարքը, ադրբեջանցիներն իրենց խնդրել են այդ սարքերով գրոհել հայկական դիրքերը՝ դրա ունակությունները իրական մարտական պայմաններում ցույց տալու համար։ Իրենց հրաժարվելուց հետո դա արել էր ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը։

Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ հուլիսին անօդաչու թռչող սարքերով գրոհի մասին ավելի վաղ հայտնել էր նաև հայկական կողմը։ Զորամասերից մեկի հրամանատարը պատմել էր, որ հուլիսի 7-ին հակառակորդը մահապարտ անօդաչուներով փորձել է վնասել դիրքերից մեկը։ Միջադեպի հետևանքով թեթև վիրավորվել էր դիրքապահ երկու զինծառայող։ Զորամասի հրամանատարի նշած ամսաթիվը համընկնում էր պաշտոնաթող իսրայելցի մասնագետների նշած ժամանակահատվածի հետ։

Ավելի ուշ Իսրայելի իրավապահ մարմինները քրեական գործ էին հարուցել ընկերության այս գործողությունների վերաբերյալ, ինչից հետո ընկերության բաժնետոմսերի գինը կտրուկ ընկել էր։ Արդեն այն ժամանակ կային ենթադրություններ, որ հայկական դիրքերի վրա հարձակումների վերաբերյալ հենց Aeronautics ընկերության մրցակիցներն էին տեղեկություններ տարածել, որպեսզի դժվար դրության մեջ գցեն նրան ու հանեն մրցակցությունից։ Հիմա արդեն պարզ է, որ դա արվում էր ընկերության գինը գցելու և էժանով գնելու համար։

Սա կնշանակի, որ Ադրբեջանի հետ այդ ընկերության գործարքները մնալու են ուժի մեջ, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ իսրայելական ընկերությունը ոչ միայն ադրբեջանական բանակին է մատակարարելու այդ սարքերը, այլև շարունակելու է աջակցել, որ դրանց համատեղ արտադրություն իրականացվի հենց Ադրբեջանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի կողմից ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցմամբ

11:30 03.07.2025

ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի կողմից ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցմամբ

Իրանի իշխանությունների կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումը մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մենք տեսել ենք պաշտոնական որոշումը, և դա ակնհայտորեն մտահոգության առարկա է։ Կարծում եմ՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շատ հետևողական է եղել Իրանին ուղղված՝ ԱԷՄԳ-ի հետ […] ...

Բալիի ափերի մոտ լաստանավ է խորտակվել. կան զոհեր

11:21 03.07.2025

Բալիի ափերի մոտ լաստանավ է խորտակվել. կան զոհեր

Ինդոնեզիայի Բալի կղզու մոտ խորտակվել է ավելի քան 60 մարդ տեղափոխող լաստանավ։ Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել ավելի քան 20 ուղևորի, իսկ մնացածի որոնումները շարունակվում են։ Այս մասին հայտնել է AP-ն հինգշաբթի՝ հուլիսի 3-ին։ Ողբերգությունը տեղի է ունեցել գիշերը՝ Ջավա և Բալի կղզիների միջև գտնվող Ջավա նեղուցում։ Կետապանգ նավահանգստից դուրս գալուց ընդամենը կես ժամ […] ...

Թմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձ

11:21 03.07.2025

Թմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձ

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մայիսի 27-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվելու մեծ քանաքի թմրանյութ: Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Տեղեկությունը ստուգելուց և կոնկրետ գործողությունների նախապատրաստումից հետո հունիսի 15-ին իրավապահներն անցան տեղեկությունն իրացնելու գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներ ու […] ...

Իրանի արտգործնախարարը միջուկային զենքը հակամարդկային է անվանել

11:10 03.07.2025

Իրանի արտգործնախարարը միջուկային զենքը հակամարդկային է անվանել

Իրանը միջուկային զենքը համարում է «հակամարդկային» և «իսլամի սկզբունքներին հակասող», նման զենքը կարող է Թեհրանին դնել «շատ ավելի խոցելի դիրքերում», ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք միջուկային զենքը համարում ենք ոչ միայն հակամարդկային, այլև իսլամի սկզբունքներին հակասող։ Մենք չենք կարծում, որ մեր պետության պաշտպանության համար անհրաժեշտ է միջուկային զենք։ Այս զենքերը մեզ […] ...

ABC. Նյու Ջերսիում 14 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

11:02 03.07.2025

ABC. Նյու Ջերսիում 14 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

Չորեքշաբթի օրը Նյու Ջերսի նահանգի Գլոսթեր շրջանում վթարի է ենթարկվել միաշարժիչ փոքր ինքնաթիռ, որի մեջ եղել է առնվազն 14 մարդ, հաղորդում է տեղական ABC հեռուստաալիքը: Առնվազն հինգ մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Նրանց վիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն տրամադրվել: Վթարը տեղի է ունեցել Ուիլյամսթաուն օդանավակայանի մոտակայքում՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 17:30-ին: ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական ակումբի

10:54 03.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական ակումբի

«Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Թբիլիսիում, որի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել և 1-0 հաշվով հաղթել Փոթիի «Կոլխեթի 1913»-ին։ Տուլիպայի գլխավորած թիմի հաղթանակ գնդակը խփել է Մեթյու Գբոմադուն։ Հայկական ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 5-ին Թբիլիսիի «Դինամոյի» դեմ։ Հուլիսի 9-ին էլ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Վրաստանի բարձրագույն լիգան ներկայացնող ևս մեկ ակումբ` «Թելավին»։ ...

BACK_TO_TOP