01:07 20.02.2019
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Քոբուլիան հայտարարել է, որ Վրաստանը չի ցանկանում, որ գազի միակ մատակարարը Ադրբեջանը լինի։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն։
«Մենք չենք ցանկանում, որպեսզի ստեղծվի մենաշնորհային իրավիճակ։ Ադրբեջանից զատ ուզում ենք գազ ստանալ նաև Ռուսաստանից: Դրանից մեր քաղաքացիներն ու ընկերությունները մեծ օգուտ կքաղեն»,- հայտարարել է նախարար Քոբուլիան:
Նրա խոսքերով` այդ դեպքում կստեղծվի մրցակցություն, որը կազդի նաև գների վրա:
«Մեզ ավելի շատ է անհրաժեշտ «Գազպրոմ»-ը, քան «Գազպրոմ»-ին՝ մենք»,- հայտարարել է Քոբուլիան:
Նախարարի խոսքերով՝ ռուսական «Գազպրոմ»-ի հետ ընթացող բանակցությունները հենց այս հարցին են վերաբերում, իսկ պայմանագրի կնքումը տեղի կունենա՝ հաշվի առնելով երկրի էներգետիկ անվտանգությունն ու էներգետիկ աանկախությունը:
Արդեն գրեթե երկու ամիս է, որ Վրաստանի տարածքով Հայաստանին գազ է մատակարարվում առանց պայմանագրի: Կառավարության հավաստմամբ՝ Վրաստանը փորձում է բարելավել պայմանագրի պայմանները:
Հիշեցնենք՝ 2017 թվականից Վրաստանը տարանցիկ բնական գազի 10 տոկոսի փոխարեն ֆինանսական փոխհատուցում է ստանում: Ինչպես հայտնի է, գումարային փոխհատուցումը ավելի պակաս է, քան այն բնական գազի արժեքը, որը երկիրը ստանում էր անվճար:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...