Ասին` գնացե՛ք գունդ, խառնաշփոթ վիճակ էր. շտապօգնության մեքենայի վարորդի ցուցմունքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Ասին` գնացե՛ք գունդ, խառնաշփոթ վիճակ էր. շտապօգնության մեքենայի վարորդի ցուցմունքը

13:19 20.02.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննության ժամանակ տուժողներն այսօր շարունակում են ցուցմունք տալ: Այսօրվա դատական նիստին ցուցմունք է տվել Լյուդվիգ Չալաբյանը, որը շտապօգնության մեքենաներից մեկի վարորդն է եղել:

«Մեզ ուղարկեցին հերթապահության. ասեցին` մտեք գունդ, մինչև տասներկուսը-մեկը մնացել ենք գնդում: Խառնաշփոթ վիճակ էր»,- պատմեց տուժողը:

Պետական մեղադրողի այն հարցին, թե ո՞ր ամսին էր դեպքը, տուժողը պատասխանեց` ոնց որ մայիսին, առավոտյան ժամը 9-ի կողմերը:

«Տեսանք դարպասը կոտրված էր: Մեքենաներ կային, «Կրազ» կար: «Կրազը» կոտրված էր: Զենք  կար, ավտոմատ էլ կար, պիստալետ էլ կար: Եղիազարյանին  ու Օսիպյանին էին պահանջներ ներկայացնում: Մեզ մոտ չէին խոսում»,- պատմեց նա:

Պետական մեղադրողը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են իմացել պահանջներ ներկայացնելու մասին: «Ասեցին` ջուր են ուզել, սիգարետ են ուզել»,- հնչեց պատասխանը:

«Երբ բժիշկներն իրենց օգնությունը ցույց տվեցին, վերջացրին, դուրս են եկել, մյուս բրիգադն է  եկել: Առաջինն ինձ են բաց թողել, հետո ինձ տարան Ենիգոմշյան Ալեքի մոտ: Հարցրին` կարա՞ս  նորից մտնես գունդ, ասեցի` հա, տղերքը շատ նորմալ են վարվել մեզ  հետ»,- ասաց տուժողը:

Պաշտպանը ճշտեց` եթե ցանկանայիք, կկարողանայի՞ք դուրս գալ, վարորդը պատասխանեց` չէ:

«Մենք վիրավոր ոստիկան չենք տեսել: Երբ մենք եկանք` էդ  ոստիկանին արդեն տեղափոխել էին»,- շարունակեց ցուցմունքը տուժողը:

«Դուք ձեզ տուժող ճանաչու՞մ եք»,- հարցրեց Գագիկ Եղիազարյանը, ինչին տուժողը բացասական պատասխան տվեց:

«Սկզբից ինձ տարան Էրեբունիի միլիցայություն, նկարները ցույց տվեցին, ասին` հո չէի՞ն նեղում տղերքը, ասեցի` չէ: Տարան Կուտոյանի մոտ, էլի հարցուփորձ արեց: Ինձ հարցրին, որ հարկ լինի,  կարա՞ս մտնես գունդ, ասի` հա: Նորից եկել ենք Էրեբունի միլիցայություն: Էնտեղ Ենիգոմշյանն  էր, տարել եմ ներս Ալեքին, հետո ինձ ասին` դուրս եկեք»,- պատմեց տուժողը:

Չալաբյանը չառարկեց, որ ամբաստանյալների նկատմամբ կիրառվի համաներում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP